Դեֆլյացիա
Տնտեսագիտության մեջ դեֆլյացիան կամ գնանկումը հիմնական ապրանքների և ծառայությունների գնային մակարդակի նվազումն է[1]։ Դեֆլացիա գրանցվում է, երբ ինֆլյացիայի մակարդակը ցածր է 0%-ից (բացասական ինֆլացիոն մակարդակ)։ Ինֆլացիան ցույց է տալիս արժույթի կայունությունը ժամանակի ընթացքում, դեֆլացիայի դեպքում արժույթն ուժեղանում է։ Սա նշանակում է, որ նույն ծավալի արժույթով կարելի է գնել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ։ Դեֆլացիան տարբերվում է դիսինֆլացիայից նրանով, որ դիսինֆլացիայի դեպքում ինֆլացիայի մակարդակը նվազում է, սակայն կարող մնալ դրական[2]։
Տնտեսագետները հիմնականում համարում են, որ անսպասելի դեֆլավիոն շոկը խնդիր է ժամանակակից տնտեսությունների համար, քանի որ մեծանում է իրական պարտքի արժեքը, հատկապես երբ դեֆլացիան անսպասելի է։ Դեֆլացիան նաև կարող է բերել ճգնաժամի և դեֆլացիոն սպիրալի[3][4][5][6][7][8][9]։
Դեֆլացիան հաճախ պատահում է, երբ առաջարկը մեծ է ցածր պահանջարկի պայմաններում, կամ երբ փողի առաջարկը նվազում է, կամ տեղի է ունենում կապիտալի արտահոսք[10]։ Այն կարող է լինել նաև չափազանց մեծ մրցակցության և չափազանց փոքր շուկայական կոնցենտրացիայի պայմաններում[11]։
Պատճառներ և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
IS–LM մոդելով դեֆլացիայի պատճառ է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի կորերի նվազումը։ Այն նաև կարող է լինել առաջարկի աճով և պահանջարկի նվազմամբ, կամ երկուսի նվազմամբ։
Երբ գները նվազում են, սպառողները սպասում են, որպեսզի գները ավելի ընկնեն, ինչն իր հերթին նվազեցնում է տնտեսական ակտիվությունը։ Երբ գնումները նվազում են, արտադրությունը նույնպես նվազում է, որը բերում է ներդրումների կրճատման, որը բերում է պահանջարկի ավելի նվազման։ Սա դեֆլացիոն սպիրալն է։ Սրա վերականգնման ճանապարհը տնտեսական սպասումների վերականգնումն է։ Կառավարություն կարող է մեծացնել արտադրողականությունը՝ մեծացնելով ծախսումները, կամ կենտրոնական բանկի միջոցով մեծացնել փողի առաջարկը։
Դեֆլյացիան նաև կապում են ռիսկի չընդունման հետ, երբ ներդրողները կամ սպառողները սկսում են խնայել դրամը, քանի որ դրա արժեքը անընդհատ բարձրանում է[12]։ Սա կարող է բերել իրացվելության ճեղքվածքի կամ կարող է բերել աշխատուժի և արտադրանքի կրճատման։ Հիմնականում կենտրոնական բանկերը մեծ ազդեցություն չեն կարողանում ունենալ գործընթացի վրա, անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը զրո սահմանելիս այն ավելի քիչ արդյունավետ է քան բարձր տոկոսադրույքները։ Ոչ շուկայական տնտեսություններում զրո տոկոսադրույը նշանակում է, որ պետական պարտատոմսերը տոկոսային եկամուտ չեն ապահովում, անգամ ավելի կարճաժամկետ պարտատոմսերը բացասական արդյունք են ունենում։ Շուկայական տնտեսությունում այն բերում է քերի առևտրին և տեղի է ունենում արժույթի դեվալվացիա։ Դեվալվացված արժույթը բերում է ներմուծվող ապրանքների թանկացմանը, իսկ արդահանումը նվազում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Robert J. Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, chap. 8, p. 142. 0-333-57764-7
- ↑ O'Sullivan Arthur, Sheffrin Steven M. (2003)։ Economics: Principles in Action։ Upper Saddle River, New Jersey: Pearson Prentice Hall։ էջ 343։ ISBN 0-13-063085-3
- ↑ Harry Wallop Harry Wallop (18 November 2008)։ «Deflation: why it is dangerous»։ The Daily Telegraph (Telegraph Media Group)։ Վերցված է 20 September 2016
- ↑ «The Economist explains: Why deflation is bad»։ Economist։ Economist magazine։ 7 Jan 2015։ Վերցված է 20 September 2016
- ↑ Krugman Paul։ «Why is Deflation Bad?»։ The New York Times։ Վերցված է 20 September 2016
- ↑ Walker Andrew (29 January 2016)։ «Is deflation such a bad thing?»։ BBC։ Վերցված է 20 September 2016
- ↑ Thoma Mark։ «Explainer: Why is deflation so harmful?»։ Moneywatch։ CBS։ Վերցված է 20 September 2016
- ↑ Hummel, Jeffrey Rogers. "Death and Taxes, Including Inflation: the Public versus Economists" (January 2007). [1]
- ↑ Blanchard O., Dell'Ariccia G., Mauro P. (18 August 2010)։ «Rethinking macroeconomic policy.»։ Journal of Money, Credit and Banking 42 (1): 199–215։ doi:10.1111/j.1538-4616.2010.00334.x
- ↑ https://www.investopedia.com/ask/answers/111414/what-causes-negative-inflation-or-deflation.asp
- ↑ https://thismatter.com/economics/market-models.htm
- ↑ Hussman, Ph.D. John, O. (2010)։ «Bernanke Leaps into a Liquidity Trap»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 367)։ ![]() |