Եվգենի Վարգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Վարգա
Vargajenő.jpg
Ծնվել էնոյեմբերի 6, 1879(1879-11-06)[1][2][3]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհոկտեմբերի 7, 1964(1964-10-07)[4][1][2] (84 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Minister of Finance in Hungary?
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Բեռլինի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու (1909)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն, հունգարերեն և ռուսերեն[1]
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ
Eugen Varga Վիքիպահեստում

եվգենի Վարգա (ռուս.՝ Евге́ний Самуи́лович Ва́рга, հունգարերեն՝ Jenő Varga, նոյեմբերի 6, 1879(1879-11-06)[1][2][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 7, 1964(1964-10-07)[4][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային տնտեսագետ, կապիտալիզմի քաղաքատնտեսության և համաշխարհային տնտեսության վերաբերյալ ուշագրավ աշխատությունների հեղինակ։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1939), Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (22.02.1939)[5]. Լենինյան, ստալինյան, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Լենինի շքանշանի եռակի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուդապեշտում, հրեական բազմազավակ, աղքատ ընտանիքում[6]։ Ծխամատյանում նրա անուն-ազգանունը գրանցվել է որպես Ենյո Վայս (հունգարերեն ուղղագրությամբ՝ Weisz): Հայրը գյուղական ուսուցիչ էր։ Տղան փիլիսոփայություն և տնտեսական աշխարհագրություն է ուսումնասիրել Բուդապեշտի Eötvös Loránd համալսարանում։ 1909 թվականին այդ նույն համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 1906 թվականից սոցիալիստական և ակադեմիական ամսագրերում հանդես է եկել հոդվածներով, որոնք հիմնականում նվիրված էին տնտեսագիտական հիմնախնդիրների։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմն արդեն որոշակի համբավ էր ձեռք բերել՝ գլխավորապես ավստրո-հունգարական կայսրությունում սղաճի պատճառների մասին Օտտո Բաուերի հետ բանավիճելու շնորհիվ։ Այդ ժամանակաշրջանում Ենյո Վայսը մարքսիստ ցենտրիստ էր՝ Կարլ Կաուցկու և Ռուդոլֆ Հիլֆերդինգի հետևորդն ու գաղափարակիցը։

1919 թվականի Հունգարական Խորհրդային Հանրապետությունում, որը կարճ կյանք է ունեցել, նա պաշտոնավարել է որպես ֆինանսների նախարար։ Հունգարիայում խորհրդային իշխանության տապալումից հետո փախել է Վիեննա, այդտեղից էլ՝ 1920 թվականին գրող Արթուր Հոլիչերի հետ՝ Խորհրդային Միություն[7]։ Այստեղ սկսել է աշխատել Կոմինտերնում, մասնագիտացել ագրարային և միջազգային տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրության բնագավառներում։ 1922-1927 թվականներին աշխատել է Խորհրդային Միության դեսպանատանը Բեռլինում[8]։ 1930-ական թվականներին եղել է Իոսիֆ Ստալինի խորհրդականը տնտեսական հարցերով և խուսափել է ստալինյան հալածանքներից։

1927-ից մինչև 1947 թվականը ներառյալ՝ ղեկավարել է համաշխարհային տնտեսության և քաղաքականության մոսկովյան գիտահետազոտական ինստիտուտը, 1939 թվականին ընտրվել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային կառավարությանը խորհուրդներ է տվել հետպատերազմյան ռեպարացիաների (փոխհատուցումների) առնչությամբ, որպես փորձագետ՝ 1945 թվականին մասնակցել է Պոտսդամի կոնֆերանսին։ Ընդունվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերը, միաժամանակ մասնակցել Հունգարիայի կոմկուսի աշխատանքներին, տնտեսությանն առնչվող խորհուրդներ տվել Մատյաշ Ռակոշիին։

1946 թվականին հրատարակել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կապիտալիզմի տնտեսության կրած փոփոխությունները» («Изменения в экономике капитализма в итоге второй мировой войны.») աշխատությունը, որտեղ եզրահանգել է, որ կապիտալիստական համակարգը դրսևորել է ավելի մեծ կայունություն, քան նախապես կարծել են։ Դրա հետևանքով հալածանքներ են սկսվել նրա նկատմամբ. «Խորհրդային մեծ հանրագիտարան»-ում Վարգային ներկայացրել են որպես բուրժուական գաղափարախոսի, նրա ղեկավարած գիտահետազոտական ինստիտուտը փակել են... Նա հարկադրված է եղել 1949 թվականին հանդես գալու ինքնաքննադատությամբ։

Ստալինի մահից հետո Վարգան վերստին հայտնվել է գիտական ասպարեզում, բայց հեղինակությունն այլևս բեկված էր։ Այդուհանդերձ, 1954 և 1959 թվականներին պարգևատրվել է Լենինի շքանշանով, 1954 թ. ստացել ԽՍՀՄ պետական, 1963 թ.՝ Լենինյան մրցանակ[9]։ Հետմահու հրատարակվել է նրա երկերի եռահատոր ժողովածուն (ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Արևելյան Գերմանիայում

Պարգևներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշաններ (21.11.1944; 1953; 05.11.1959)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10.06.1945)[10]
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ (Медаль «За доблестный труд в Великой Отечественной войне 1941—1945 гг.» (1945)[10]
  • Լենինի անվան մրցանակի դափնեկիր (1935) — «Новые явления в мировом экономическом кризисе» (М., 1934) գրքի համար[11][12]
  • Լենինյան մրցանակ (1963)
  • Հունգարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1955)[10]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Проблемы экономической политики при пролетарской диктатуре. — М., 1922.
  • Кризис мирового капиталистического хозяйства. — М., 1923.
  • Закат империализма. — М., 1923.
  • Мировая экономика и мировой кризис. - М., 1925.
  • Экономика капитализма в период заката после стабилизации. — М., Л. 1928.
  • Мировой экономический кризис. - М.: Госиздат РСФСР "Московский рабочий", 1930. - 173с.
  • Исторические корни особенностей германского империализма. — М., 1946.
  • Изменения в экономике капитализма в итоге второй мировой войны. — М., 1946.
  • Основные вопросы экономики и политики империализма (после второй мировой войны). — 2 изд., М., 1957.
  • Капитализм XX века. — М., 1961.
  • Очерки по проблемам политэкономии капитализма. — М., 1964.
  • Избранные произведения: Начало общего кризиса капитализма Экономические кризисы Капитализм после второй мировой войны (в 3-х томах). — М., 1974.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի փողոցներից մեկը կոչվել է Եվգենի Վարգայի պատվին (Улица Академика Варги): Բացի այդ, Լենինի պողոտայի թիվ 11 տան պատին փակցվել է նրան նվիրված հուշատախտակ (անվանի գիտնականը կյանքի վերջին տասը տարիներին ապրել ու աշխատել է այդ տանը)։
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիան սահմանել է Եվգենի Վարգայի անվան մրցանակ, որը շնորհվում է համաշխարհային տնտեսության ուսումնասիրության բնագավառում լավագույն գիտական աշխատանքների հեղինակներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Варга Евгений Самуилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Варга Євген Самійлович Archived 2016-03-05 at the Wayback Machine. // Сайт Национальной академии наук Украины
  6. Michael Löwy (1992)։ Redemption and Utopia: Jewish Libertarian Thought in Central Europe : a Study in Elective Affinity։ Stanford University Press։ էջ 174։ ISBN 9780804717762։ «Redemption and Utopia: Jewish Libertarian Thought in Central Europe : a Study in Elective Affinity.» 
  7. Holitscher Arthur (1921)։ Drei Monate in Sowjet-Rußland von Arthur Holitscher (գերմաներեն)։ Berlin: S. Fischer 
  8. http://www.yivoencyclopedia.org/article.aspx/Varga_Evgenii_Samuilovich%7Ctitel=Varga, Evgenii Samuilovich|hämtdatum=26 oktober 2018|utgivare=The YIVO Encyclopedia of Jews in Eastern Europe}}
  9. 9,0 9,1 https://encyclopedia2.thefreedictionary.com/Varga%2C+Evgenii%7Ctitel=Varga, Evgenii|hämtdatum=26 oktober 2018|utgivare=The Great Soviet Encyclopedia}}
  10. 10,0 10,1 10,2 Варга Евгений Самуилович на сайте Архивов РАН.
  11. Борисов Ю. С. Из истории Ленинских премий // Журнал «История СССР», 1957, № 1, стр. 225—232
  12. Советская историческая энциклопедия. — Т. 8. Кошала — Мальта. — М., 1965 — Статья «Ленинские премии», стлб. 580—581

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gerhard Duda, Jeno Varga und die Geschichte des Instituts für Weltwirtschaft und Weltpolitik in Moskau 1921-1970. Berlin, 1994.
  • Charlene Gannage, "E. S. Varga and the Theory of State Monopoly Capitalism," Review of Radical Political Economics, vol. 12, no. 3 (Fall 1980), pp. 36–49.
  • Peter Knirsch, Eugen Varga. Berlin, 1961.
  • Laszlo Tikos, E. Vargas Tätigkeit als Wirtschaftsanalytiker und Publizist in der ungarischen Sozialdemokratie, in der Konimtern, in der Akademie der Wissenschaften der UdSSR. Tübingen, 1965.
  • André Mommen, Eens komt de grote crisis van het kapitalisme. Leven en werk van Jeno Varga. Brussels, 2002.
  • André Mommen, Stalin's Economist. The Economic Contributions of Jenö Varga. London: Routledge, 2011.
  • Kyung Deok Roh (July 2011)։ «Rethinking the Varga Controversy, 1941-1953»։ Europe-Asia Studies 63 (5): 833–855։ doi:10.1080/09668136.2011.576026 
  • Творческое наследие академика Е. С. Варги. — М., 1981.
  • Черкасов П. П. ИМЭМО. Портрет на фоне эпохи. — М.: Весь мир, 2004. ISBN 5-7777-0279-1
  • Певзнер Я. А. Жизнь и труды Е. С. Варги в свете современности. // Мировая экономика и международные отношения, 1989, № 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Pál Szende
People's Commissar of Finance
1919
Հաջորդող՝
Béla Székely and Gyula Lengyel