Ռուդոլֆ Հիլֆերդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Հիլֆերդինգ
գերմ.՝ Rudolf Hilferding
Ծնվել էօգոստոսի 10, 1877(1877-08-10)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 11, 1941(1941-02-11)[4] (63 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ավստրիա և  Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, գրող և բժիշկ
Պաշտոն(ներ)Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Reich Minister of Finance? և Reich Minister of Finance?
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Մարգարեթ Հիլֆերդինգ և Rose Hilferding?
Երեխա(ներ)Փիթեր Միլֆորդ-Հիլֆերդինգ և Karl Hilferding?
 Rudolf Hilferding Վիքիպահեստում

Ռուդոլֆ Հիլֆերդինգ (գերմաներեն՝ Rudolf Hilferding, օգոստոսի 10, 1877(1877-08-10)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 11, 1941(1941-02-11)[4], Փարիզ, Ֆրանսիա), ավստրա-գերմանական տնտեսագետ, մարքսիստ, ավստրոմարքսիզմի տեսաբան[5][6], ավստրիական և գերմանական սոցիալ-դեմոկրատիայի, ինչպես նաև՝ II ինտերնացիոնալի առաջնորդներից մեկը, Գերմանիայի քաղաքական գործիչ, մանկաբույժ[7]։ Վայմարյան Հանրապետության ժամանակներում եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD-ի) քաղաքական կարևոր գործիչներից մեկը և գլխավոր տեսաբանը[6][8] being almost universally recognized as the SPD's foremost theoretician of his century.[7]:

Ռուդոլֆ Հիլֆերդինգը ծնունդով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից էր, սերում էր հրեական ուևոր ընտանիքից[6][9], սովորել է Վիեննայի համալսարանում[10], ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան։ Դարձել է SPD-ի համար աշխատող առաջատար ժուռնալիստը[8], մասնակցել 1918 թվականի գերմանական հեղափոխությանը, 1923 թվականին և 1928-1929 թվականներին պաշտոնավարել է որպես Գերմանիայի ֆինանսների նախարար։ 1933 թվականին՝ իշխանության գլուխ Հիտլերի անցնելուց հետո, փախել է Ցյուրիխ, այնուհետև՝ Փարիզ, որտեղ էլ 1941 թվականին՝ Ֆրանսիային տիրած գերմանացի ֆաշիստները բանտարկել են նրան և տանջամահ արել[5][11]։

Հիլֆերդինգը Կարլ Մարքսի ուսմունքի տնտեսագիտական հատվածի ջատագով էր, որով հարել, ընկերակցել է ավստրոմարքսիստների խմբին[12]։ Առաջինը նա է առաջ քաշել կազմակերպված կապիտալիզմի տեսությունը[13]։ Եղել է մարքսիզմը նրա ընդդիմախոսներից, մասնավորապես՝ ավստրիական տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչ Օյգեն Բոեմ ֆոն Բավերկի քննադատությունից պաշտպանողների շարքում ամենաեռանդունը։ Խմբագրել է գերմանական սոցիալ-դեմոկրատների առաջատար պարբերականները՝ Vorwärts-ը, Die Freiheit-ը, Die Gesellschaft-ը.[8]: Նրա առավել հայտնի աշխատությունը համարվում է Das Finanzkapital (Ֆինանսական կապիտալ) երկը, որը գնահատվում է որպես մարքսիստական տնտեսագիտության մեջ կատարված առավել ազդեցիկ ու ինքնատիպ ներդրում[7] և էական ազդեցություն է գործել մարքսիստ հեղինակների, այդ թվում՝ Վլադիմիր Լենինի[13], Նիկոլայ Բուխարինի՝ իմպերիալիզմի վերլուծությանը նվիրված ուսումնասիրությունների վրա[6][14]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Հիլֆերդինգի պատվին փողոցներ, հրապարակներ են անվանակոչվել Բրեմենում, Մայնի Ֆրանկֆուրտում, Վիեննայում, այն շենքերի պատերին, որտեղ ապրել, գործել է նա, այդ թվում՝ Բեռլինում՝ Ռայխստագի պատին, փակցվել են նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակներ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kriegskapitalismus. In: Arbeiter-Zeitung., Wien 1915.
  • Böhm-Bawerks Marx-Kritik. In: Marx-Studien. Blätter zur Theorie und Politik des wissenschaftlichen Sozialismus. Band 1, Wien 1904, S. 1–61 (Reprint: Auvermann, Glashütten 1971) mxks.de (PDF, 1,5 MB).
  • Das Finanzkapital. In: Marx-Studien. Blätter zur Theorie und Politik des wissenschaftlichen Sozialismus. Band 3, Wien 1910, S. V–477 (Reprint: Auvermann, Glashütten 1971).
  • Organisierter Kapitalismus. Referate und Diskussionen vom Sozialdemokratischen Parteitag 1927 in Kiel. s.n., Kiel 1927.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 International Institute of Social History, Rodolf Hilferding Papers. http://www.iisg.nl/archives/en/files/h/10751012.php
  6. 6,0 6,1 6,2 6,3 Wistrich Robert Solomon (2002)։ Who's who in Nazi Germany։ Psychology Press։ էջեր 110–11։ ISBN 978-0-415-26038-1 
  7. 7,0 7,1 7,2 David E. Barclay, Eric D. Weitz, Michael Kreile. Between Reform and Revolution: German Socialism and Communism from 1840 to 1990 https://books.google.com/books?id=hpzno0qNY34C&pg=PA373
  8. 8,0 8,1 8,2 Smaldone, William, Rudolf Hilferding and the total state., 1994. http://www.encyclopedia.com/doc/1G1-15867926.html
  9. Malcolm Charles Sawyer, Philip Arestis, A Biographical Dictionary of Dissenting Economists. https://books.google.com/books?id=Gi1-hW3cfo4C&pg=PA290&ots=V0QTaCyyeD&dq=%22Rudolf+Hilferding%22&as_brr=3&sig=ly8ZyZXavEvhLJnaME9SfNmKWUo
  10. William Smaldone, Rudolf Hilferding, Dietz, 2000. 3-8012-4113-0. p. 14.
  11. German Resistance Memorial Center. http://www.gdw-berlin.de/bio/ausgabe_mit-e.php?id=244
  12. The New School. http://cepa.newschool.edu/het/profiles/hilferd.htm Archived 2007-09-25 at the Wayback Machine.
  13. 13,0 13,1 Lane A. T. (1995-12-01)։ Biographical Dictionary of European Labor Leaders (անգլերեն)։ Greenwood Publishing Group։ ISBN 9780313264566 
  14. Ruth Fischer, Stalin And German Communism: A Study in the Origins of the State Party. https://books.google.com/books?id=ForT6-NIv0UC&pg=PA142&dq=%22Rudolf+Hilferding%22&as_brr=3&sig=UeJOZbj5pVWhbMiOAy5KJLLfIIU

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Böhm-Bawerk Eugen von, Hilferding Rudolf (1949)։ Karl Marx and the Close of his System, and Böhm-Bawerk's Criticism of Marx։ New York: Augustus M. Kelley 
  • J. Coakley: "Hilferding's Finance Capital", Capital and Class, Vol.17, 1994, pp. 134–141.
  • J. Coakley: "Hilferding, Rudolf". In: Arestis, P. und Sawyer, P. (eds.), A Biographical Dictionary of Dissenting Economists., Cheltenham: Edward Elgar, 2000, pp. 290–298.
  • R. B. Day: The "Crisis" and the "Crash": Soviet Studies of the West (1917–1939). London: New Left Books, 1981. —See especially chapters 4 and 5.
  • J. Greitens: Finanzkapital und Finanzsysteme, "Das Finanzkapital" von Rudolf Hilferding, Marburg, metropolis Verlag, 2012.
  • M. C. Howard and J. King: "Rudolf Hilferding". In: W. J. Samuels (ed.), European Economists of the Early 20th Century. Cheltenham: Edward Eldgar. Vol. II, 2003, pp. 119–135.
  • C. Lapavitsas: Banks and the Design of the Financial System: Underpinnings, Archived 2013-06-12 at the Wayback Machine. in Steuart, Smith and Hilferdings, London: SOAS Working Paper 128.
  • J. Milios: "Rudolf Hilferding". In: Encyclopedia of International Economics. Vol. 2, Routledge Publishers, 2001, pp. 676–679.
  • W. Smaldone: Rudolf Hilferding: The Tragedy of a German Social Democrat. Northern Illinois University Press, 1998.
  • E. P. Wagner: Rudolf Hilferding: Theory and Politics of Democratic Socialism. New Jersey: Atlantic Highlands Humanities Press, 1996.
  • J. Zoninsein: Monopoly Capital Theory: Hilferding and Twentieh-Century Capitalism. New York: Greenwood Press, 1990.
  • J. Zoninsein: "Rudolf Hilferding´s theory of finance capitalism and today's world financial markets". In: P. Koslowski (ed.), The Theory of Capitalism in the German Economic Tradition. Berlin and Heidelberg: Springer Verlag, 2000, pp. 275–304.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]