Jump to content

Գուննար Էկելյոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուննար Էկելյոֆ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1907(1907-09-15)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էմարտի 16, 1968(1968-03-16)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրՍիգտունա, Sigtuna city municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունՈւփսալայի համալսարան
ԵրկերNon Serviam? և Diwan on the Prince of Emgion?
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ և գրող
Զբաղեցրած պաշտոններseat 18 of the Swedish Academy?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդական ակադեմիա
 Gunnar Ekelöf Վիքիպահեստում

Գուննար Էկելյոֆ (շվեդ.՝ Gunnar Ekelöf, սեպտեմբերի 15, 1907(1907-09-15)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - մարտի 16, 1968(1968-03-16)[1][2][3][…], Սիգտունա, Sigtuna city municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, սկանդինավյան մոդեռնիզմի խոշորագույն ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, բորսային մակլերի որդի է։ 1916 թվականին հայրը մահացել է ընդհանուր կաթվածից, որն առաջացել է սիֆիլիսի պատճառով։ 1921 թվականին մայրը նորից է ամուսնացել, սակայն Գուննարը չի ընդունել խորթ հորը և եղբորը, խորապես կշտամբել է մորը։ 1921 թվականին մոր հետ ճանապարհորդել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, հետագայում երկար ժամանակ ապրել է Փարիզում, ճանապարհորդել է Հունաստան, Թուրքիա, Թունիս։ 1926 թվականին ավարտելով գիմնազիան` արևելյան լեզուներ է ուսումնասիրել Լոնդոնում։ Այնուհետև շարունակել է պարսկերենի ուսուցումը Ուփսալայի համալսարանում, բայց դասընթացը չի ավարտել։ 1928 թվականին ստացել է հոր ժառանգությունը և դրա հետ մեկտեղ` ֆինանսական անկախություն։ Փարիզում մաս է կազմել կուբիստների և սյուրռեալիստների շրջանակների։ 1930-ական թվականների սկզբին մտերմացել է Կարին Բոյեի հետ։ 1932 թվականից հետո կորցրել է ժառանգության մեծ մասը։ The Criterion ամսագրի օրինակով թողարկել է «Սպեկտր» ամսագիրը, որտեղ տպագրվել են Կարին Բոյեն, Հարրի Մարտինսոնը, Արթուր Նիլս Լունդքվիստը, Էյվինդ Յոնսոնը, Իբն Արաբիի, Ռեմբոյի և Դեսնոսի ստեղծագործությունների` Էկելյոֆի թարգմանությունները։ 1930-ական թվականների կեսերին մտերմացել է «ձախ» մամուլի հետ, որն այնուամենայնիվ, նրան կասկածով էր վերաբերվում և համարում էր բուրժուական պճնամոլ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկելյոֆի բանաստեղծությունները գրվել են Ռեմբոյի, Թոմաս Էլիոթի, Էդիթ Սյոդերգրանի ազդեցությամբ։ Իր վրա կրել է ֆրանսիական սյուռեալիզմի ազդեցությունը։ Նրան կողմից թարգմանված հեղինակների թվում են Գյուստավ Ֆլոբերը, Արթյուր Ռեմբոն, Մարսել Պրուստը, Գիյոմ Ապոլիները, Անդրե Ժիդը, Անդրե Մալրոն, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին և շատ ուրիշներ։ Գրողի մի շարք ստեղծագործություններ հրատարակվել են նրա մահից հետո, 1991-ից 1993 թվականներին տպագրվել է նրա ստեղծագործությունները` ութ հատորով։

  • sent på jorden/ Երկրից ուշացածը (1932)
  • Fransk surrealism/ Ֆրանսիական սյուրռեալիզմ (1933, թարգմանություններ)
  • Dedikation/ Նվիրում (1934)
  • Hundra år modern fransk dikt/ Ֆրանսիական նորագույն պոեզիայի 100 տարի (1934, թարգմանություններ)
  • Sorgen och stjärnan/ Թախիծ և աստղեր (1936)
  • Köp den blindes sång/ Գնեք կույրի երգը (1938)
  • Färjesång/ (1941)
  • Promenader/ Զբոսանքներ (1941, էսսե)
  • Non serviam (1945)
  • Utflykter/ Ճանապարհորդություններ (1947, էսսե)
  • Om hösten/ Աշնանը (1951)
  • Strountes/ Անմիտ բանաստեղծություններ (1955)
  • Blandade kort/ Նետված քարտեզներ (1957, էսսե)
  • Opus incertum (1959)
  • En Mölna-elegi/ Մյոլնյան էլեգիա (1960, պոեմ)
  • Valfrändskaper/ Ընտրողական հարազատություն (1960, թարգմանություններ)
  • En natt i Otocac/ Գիշերն Օտոկակում (1961)
  • Diwan över Fursten av Emgión/ Դիվան Էմգիան արքայազնի մասին (1965, «Բյուզանդական եռագրության» առաջին մասը)
  • Sagan om Fatumeh/ Սագա Ֆաթիմայի մասին (1966, «Բյուզանդական եռագրության» երկրորդ մասը)
  • Vägvisare till underjorden/ Ստորերկրյա աշխարհի ուղեցույց (1967, «Բյուզանդական եռագրության» երրորդ, եզրափակիչ մասը)
  • Partitur, "Score" (1969)
  • Lägga patience/ Միայնակ խաղ (1969, էսսե)
  • En självbiografi/ Ինքնայենսագրություն (1971)
  • En röst/ Ձայն (1973)

Էկելյոֆի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։ Անգլերեն թարգմանել են Ուիսթեն Հյու Օդենը, Ռոբերտ Բլայը և ուրիշները։ Էկելյոֆը մեծ ազդեցություն է ունեցել Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի պոեզիայի վրա։ Եղել է Շվեդական ակադեմիայի անդամ (1958 թվականից), Ուփսալայի համալսաանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1958 թվականին)։ Ստացել է Բելմանի մրցանակ (1953, 1961 և 1967 թվականներին), Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ (1966 թվականին) և այլն։

1989 թվականին ստեղծվել է Գուննար Էկելյոֆի միություն, հանձնվում է նրա անվան գրական մրցանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Landgren B. Den poetiska världen: strukturanalytiska studier i den unge Gunnar Ekelöfs lyrik. Stockholm: Almqvist & Wiksell international, 1982
  • Sommar C.O. Gunnar Ekelöf: en biografi. Stockholm: Bonniers, 1989
  • Lyon P. Die Entwicklung der Lyrik von Gunnar Ekelöf als Ausdruck sich wandelnder sprachphilosophischer Konzepte. Köln: Teiresias Verlag, 2001
  • Andersson D. Poeten och sophelikoptern: Gunnar Ekelöf, folkhemmet och vetenskapen. Stockholm: Atlantis, 2004

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուննար Էկելյոֆ» հոդվածին։