Սիգտունա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սիգտունա | |||
շվեդերեն՝ Sigtuna[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 547±0,5 հեկտար | ||
Բնակչություն | ▲9508 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Պաշտոնական կայք | sigtuna.se | ||
| |||
Սիգտունա (շվեդերեն արտասանություն: [ˇsɪkːˌtʉːna])[3], բնակավայր տեղակայված Շվեդիայի Սիգտունա շրջանի Ստոկհոլմի լենում։ 2010 թվականի տվյալներով ունի 8444 բնակիչ[4]։ Անվանակից է շրջանին, չնայած գտնվում է Մաշտաում։ Սիգտունան, չնայած բնակչության փոքր թվին, պատմական պատճառներով դեռևս անվանում են stad (քաղաք)։ Սակայն Շվեդիայի վիճակագրական հսկողությունը stad է հաշվում միայն 10000-ից ավել բնակիչ ունեցող տարածքները (նշանակաում, որն ընդգրկում է քացաքը)[5]։
Ժամանակակից Սիգտունան գտնվում է Հին ՍԻգտունայից մոտավորապես 4 կմ արևելք, նավահանգստային քաղաք, որը հիմնադրվել է մոտ 980 թվականին (ավանդույթի համաձայն նախկինում Օդինի տունն էր)[6]։
Սիգտունան ունի միջնադարյան գեղատեսիլ քաղաքի կենտրոնական մաս՝ ռեստորաններով, սրճարաններով և փոքր խանութներով։ Հին եկեղեցու ավերակները, ռունական քարերը և հին գլխավոր փողոցը (tora gatan) զբոսաշրջիկներին հայտնի տեսարժան վայրերից են՝ հատկապես ամռանը։ Փոքր փողոցները, ցածրահարկ փայտե տներով, տանում է դեպի արհեստագործական խանութներ և շատ փոքր քաղաքապետարան (Sigtuna Rådhus)։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Sigtuna Stadshotell հյուրանոցը[7]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգտունան տեղակայված է Սկարվեն ծովածոցում՝ ծգված Ուփլանդս Բրոյի և Մելարեն լճի մի հատվածի շուրջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգտունան հիմնադրվել է Մելարեն լճի ափին՝ 1000 տարի առաջ։ Իր անվանումը ստացել է հին արքայական կալվածքից։ Տարբեր աղբյուրներ փաստում են, որ հիմնադիրը Էրիկ VI արքան է, մինչ այլոք կարծում են, որ Օլաֆն է[8]։ Շուրջ 250 տարի եղել է որպես թագավորական և առևտրային կենտրոն և Շվեդիայի կարևորագույն քաղաքներից մեկը։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին այստեղ հատվել է շվեդական առաջին դրամը։ Սուրբ Մարիսի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում՝ Դոմինիկյան միաբանության կողմից, որպես մենաստանի եկեղեցի։ Դոմինիկյան մենաստանը կարևոր դեր է խաղացել միջնադարյան Շվեդիայում և պատրաստել է մեծաթիվ կարևոր եկեղեցական սպասավորներ։ Շատ եկեղեցիների և վանքերի ավերակներ դեռևս պահպանվել են․ այդ թվում Սբ․ Պերսի եկեղեցին (S:t Pers kyrkoruin)՝ թվագրված 1100 թվականով, Սբ․ Օլաֆ եկեղեցին (S:t Olofs kyrkoruin)՝ թվագրված մոտ 11-րդ դարով և Սբ․ Լարսի եկեղեցի (S:t Lars kyrkoruin)՝ 13-րդ դար[9]։
1187 թվականին Սիգնուտան ենթարկվեց հարձակման և կողոպտվեց, հավնաբար Բալթիկ ծովի Կարելիների, Կուրշիների և/կամ հարձակվողների կողմից[10][11]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tätorter 2010 — Statistics Sweden, 2010. — P. 20. — ISSN 1654-3823
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2020.
- ↑ Jöran Sahlgren; Gösta Bergman (1979). Svenska ortnamn med uttalsuppgifter (in Swedish). p. 21.
- ↑ "Tätorternas landareal, folkmängd och invånare per km2 2005 och 2010" (in Swedish). Statistics Sweden. 14 December 2011. Archived from the original on 10 January 2012. Retrieved 10 January 2012.
- ↑ Barbara Højlund & Frederik Schildt Nabe-Nielsen։ «Sigtuna in Sweden»։ vikingeskibsmuseet.dk։ Վերցված է December 1, 2018
- ↑ Jonas Ros։ «Sigtuna och folklanden : den tidiga Sigtunamyntningen och den politiska»։ Fornvännen 2002(97):3, s. [161]-175։ Վերցված է December 1, 2018
- ↑ «Sigtuna town»։ destinationsigtuna.se։ Վերցված է December 1, 2018
- ↑ Barbara Højlund & Frederik Schildt Nabe-Nielsen. "Sigtuna in Sweden". vikingeskibsmuseet.dk. Retrieved December 1, 2018.
- ↑ «Sigtuna»։ stockholmslansmuseum.se։ Վերցված է December 1, 2018
- ↑ "Till frågan om Sigtunas combustering år 1187" «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ Enn Tarvel (2007). Sigtuna hukkumine. Archived 2017-10-11 at the Wayback Machine. Haridus, 2007 (7-8), p 38–41
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիճամփորդն ունի Սիգտունաին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |