Բրունո Հիլդեբրանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրունո Հիլդեբրանդ
Bruno Hildebrand
Jena Johannisfriedhof Bruno Hildebrand.jpg
Ծնվել է1812 մարտի 6
ԾննդավայրՆաումբուրգ (Զալե)
Մահացել էհունվարի 29, 1878(1878-01-29) (տարիքը 65)
Մահվան վայրԻենա
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԼեյպցիգի համալսարան
Վրոցլավյան համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
ԱշխատանքՎրոցլավյան համալսարան
Մարբուրգյան համալսարան
Ցյուրիխի համալսարան
Բեռնի համալսարան
Ֆրիդրիխ Շիլերի անվան համալսարան
ԱշխատավայրԵնայի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Մարբուրգի համալսարան, Բեռնի համալսարան և Վրոցլավի համալսարան
Զբաղեցրած պաշտոններMember of the Frankfurt Parliament?
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԱդոլֆ ֆոն Հիլդեբրանդ
Bruno Hildebrand Վիքիպահեստում

Բրունո Հիլդեբրանդ (գերմ.՝ Bruno Hildebrand; 6 մարտի 1812, Նաումբուրգ — 29 հունվարի 1878, Իենա), գերմանացի տնտեսագետ և վիճակագրագետ, գերմանական տնտեսագիտական դպրոցի հիմնադիրներից մեկը։

Իր գիտական կարիերայի սկբում աշխատել է որպես պրոֆեսոր Վրոցլավում, ապա՝ Մարբուրգում։ Անկախությունը, որով Հիլդեբրանդը պաշտպանում էր իր համալսարանի իրավունքները, հակակրանք առաջացրեց Հեսենկասելյան կառավարությանը։ 1846 թվականին «Լոնդոնյան թերթում» տպագրված հոդվածի համար Հիլդեբրանդը դատապարտվեց և զրկվեց իր բոլոր ակադեմիական պաշտոններից։ Միայն 1848 թվականին Հիլդեբրանդը անմեղ ճանաչվեց և ընտրվեց Գերմանիայի ազգային խորհրդի անդամ։

1849—1850 թվականների ձմռանը Հիլդեբրանդը ընտրվեց լադնթագի անդամ։ 1851 թվականից մինչև 1861 թվականը Հիլդեբրանդը դասավանդում էր Ցյուրիխում և Բեռնում, որտեղ հիմնեց շվեյցարական առաջին վիճակագրական գրասենյակը։ Շվեյցարիայում Հիլդեբրանդը հիմնել է երկաթգծային ընկերությունը։ Շվեյցարիայի տնտեսական կյանքին մասնակցել է այնպիսի բողոքի ալիք առաջացրեց, որ նա ստիպված եղավ տեղափոխվել Գերմանիա․ սկսեց նա դասավանդել Իենայում։ Այստեղ նա դարձավ կենտրոնական վիճակագրական գրասենյակի տնօրենը։

Հիլդեբրանդը հայտնի է իր սուր քննադատություններով՝ ուղղված տնտեսագիտության դասական դպրոցին, հատկապես՝ Դավիթ Ռիկարդոյի աշխատանքներին։ Իր «Ներկայի և ապագայի քաղաքական տնտեսագիտություն» (Die Nationalökonomie der Gegenwart und Zukunft) գրքում նա փորձել է ցույց տալ գոյություն ունեցող տնտեսական օրենքները։ Նրա կարծիքով՝ տնտեսական զարգացումը ունի ուղիղ, ոչ ցիկլային բնույթ։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Nationalökonomie der Gegenwart und Zukunft. Frankfurt/Main 1848։
  • Die kurhessische Finanzverwaltung. Kassel 1850։
  • Statistische Mitteilungen über die volkswirtschaftlichen Zustände Kurhessens. Berlin 1853։
  • Beiträge zur Statistik des Kantons Bern, Bd. 1. Bern 1860։
  • 1863 թվականին հիմնել է Jahrbücher für Nationalökonomie und Statistik ամսագիրը։