Ֆրանկֆուրտի ազգային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկֆուրտի ազգային ժողով: Նախագահի սեղանի շուրջը գտնվում է գերմանացի Ֆիլիպ Ֆեյթի հայտնի այլաբանական «Գերմանիան» նկարը

ՖրանկՖուրտի ազգային ժողով (գերմ.՝ Frankfurter Nationalversammlung), ՖրանկՖուրտի պառլամենտ, համագերմանական ազգային ժողով: Հրավիրվել է 1848-1849 թվականների հեղափոոխության ժամանակ երկիրը միավորելու և սահմանադրություն մշակելու նպատակով: Բացվել է 1848 թվականի մայիսի 18-ին Մայնի ՖրանկՖուրտում: Լիբերալ-բուրժուական մեծամասնության տատանման, ինչպես նաև մանրբուրժուական ձախ թևի անհետևողականության պատճառով ժողովն ի վիճակի չեղավ լուծելու հեղափոխության հիմնական հարցը՝ երկրի միավորում:

Միայն 1849 թվականի մարտին, երբ հետադիմությունն արդեն հաղթանակել էր Պրուսիայում և Ավստրալիայում, ՖրանկՖուրտի ազգային ժողովը ավարտել է կիսավարտ սահմանադրության մշակումը: Ըստ այդ սահմանադրության գերմանական պետությունները կազմելու էին միապետական ֆեդերացիա: Սակայն ՖրանկՖուրտի ազգային ժողովը չկարողացավ իրագործել սահմանադրությունը:

Շուտով Ավստրալիայի և Պրուսիայի կառավարությունները ՖրանկՖուրտից ետ են կանչել իրենց պատգամավորներին: Այնուհետև ժողովից հեռացել են գերմանական մյուս պետությունների լիբերալ պատգամավորները: Մանրբուրժուական ձախ թևի պատգամավորները նիստերը տեղափոխել են Շտուտգարտ, սակայն 1849 թվականի հունիսի 18-ին Վյուրտեմբերգի կառավարության զորքերը ցրել են ժողովը:

1848 թվականի մայիսի 18-ից մինչև 1849 թվականի մայիսի 30-ը, Սուրբ Պողոսի նույն եկեղեցում խորհրդարանի 568 անդամներից առաջինը ընտրվել է Հենրիխ ֆոն Գագերնը, այնուհետև (1848 թվականի դեկտեմբերից)՝ Էդուարդ ֆոն Սիմսոնը:

Ֆրանկֆուրտի խորհրդարանի կուսակցությունները.[խմբագրել | խմբագրել կոդը]

  • աջ, արիստոկրատական-աբսոլյուտիստական (Ռադովից),
  • աջ կենտրոնը (Միթերմայեր,Սիմսոն, Մոլ, Դալման, Գագերն), պաշտպանելով միապետությունը և Ավստրիայի արտաքսումը Գերմանիայից,
  • ձախ կենտրոնը (Ուլանդ, Վենեդեյ,Ֆալմերայեր)
  • ձախ (Ռոբերտ Բլյում, Կառլ Ֆոգտ, Բրենտանո, Վիլգելմ Ցիմերման, Մորից Հերտման), մեծ գերմանական և հանրապետական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 700 CC-BY-SA-icon-80x15.png