Բուլգարկա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլգարկա
բուլղար․՝ Природен Парк Българка
Տեսակnature park?
Երկիր Բուլղարիա
Աշխարհագրական տեղադրաումՍտարա Պլանինա
Հիմնվել էօգոստոսի 9, 2002
Մակերես22 000 հեկտար
Բուլգարկա (ազգային պարկ)ը գտնվում է Բուլղարիաում
Բուլգարկա (ազգային պարկ)
Բուլգարկա (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Բուլգարկա (ազգային պարկ)

«Բուլգարկա» ազգային պարկ (բուլղար․՝ Природен Парк Българка), բուլղարական ազգային պարկ, գտնվում է Բալկանյան լեռների հյուսիսային լանջերին, Ստարա-Պլանինա լեռնազանգվածի կենտրոնական և արևելյան հատվածներում, Հաբրովո և Կազանլիկ քաղաքների միջև։ Ունի 22000 հեկտար տարածք[1]։

Գտնվում է Կենտրոնական Բալկանների լանջի և առավել ցածրում գտնվող Ստարա Պլանինայի կենտրոնում, այս տարածաշրջանը բնութագրվում է ռելիեֆի բազմազանությամբ, որն էլ վկայում է կենդանական և բուսական աշխարհի բազմազանությամբ։ Այգու աշխարհագրական դիրքի շնորհիվ տարածքում կատարվել են շատ պատմական ու հնագիտական հայտնագործություններ[2]։ 2002 թվականի օգոստոսի 9-ից այս շրջանը հանդիսանում է որպես Բուլղարիայի ազգային պարկ[1]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ և բազմազան է ազգային պարկի կենդանական աշխարհը[3]։ Այստեղ բնակվում են եվրասիական գայլեր, աղվեսներ, սովորական շնագայլեր, գորշ արջեր, կաբաններ, ազնվացեղ եղջերուներ, նապաստակներ, ոզնիներ, սկյուռեր, փորսուղներ, ջրաքիսներ և այլ կաթնասուններ։ Թռչուններից առանձնանում են քարարծիվները, մկնաբազեները, լեռնային աղավնիները, մեծ խայտաբղետ, սև և կանաչ փայտփորիկները, կկուները, մեծ ճուռակները, բվեր, սպիտակ խաղատուտները, տատրակները, ճայերը, կաչաղակները, ագռավները, կեռնեխները, սարյակները, սոխակները, երաշտահավերը և այլն[3]։ Սողուններից առանձնանում են օձերի և մողեսների երեք տեսակ։ Երկենցաղներից են գորտերը և սալամանդրները, անողնաշարավորներից են խխունջները, տրիտոնները և բազմաթիվ այլ միջատները։ Ձկներից առանձնանում է կարմրախայտը[3]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլահատ մահացու

Անտառները զբաղեցնում են պարկի 80,2%-ը կամ 17461 հեկտարը։ Անտառների զգալի մասը զբաղեցնում են հաճարենու ծառերը (65%)։ Այլ սաղարթավոր ձառերից առանձնում են դուբերը, ջրային մարախները, կեչիները, լորենիները, հասարակ կնձենիները, ակացիաները, թխենիները, հացենիները, վայրի բալենիները, սնձենիները և այլն։ Փշատերև ծառերից են սև, սպիտակ և բրգաձև սոճիները, եղևնիները։ Հատիկասերմավորները զբաղեցնում են պարկի 0,6 հեկտարը։ Բուլղարիայի միայն այդ հատվածին բնորոշ բուսաբանական եզակիությունն այդ այգին դարձնում է շատ բույսերի տեսակիների համար գոյության կարևորագույն միջավայր։ Այնտեղ կան հատուկ տարածքներ, որոնք օժանդակում են շրջակա միջավայրի պահպանումը[2][4]։ Մոտ 70% պաշտոնապես ճանաչված դեղաբույսեր կարելի է գտնել «Բուլգարկա» պարկում[2]։ Ամբողջ պարկում կարելի է գտնել ոչ պակաս քան 360 տեսակի բույս, որոնցից 31-ը կանգնած է բնաջնջման եզրին՝ կարմրածառերը, լեռնային թխկիները, խոլորձները և այլն։ Սակայն ամբողջ բուսական և կենդանական աշխարհի կլասիֆիկացիան դեռևս չի վերջացել[4]։

Մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու տարածքում է գտնվում հայտնի Շիպկայի լեռնանցքը, որտեղ տեղի է ունեցել ռուս-բուլղարական միացյալ ուժերի ճակատամարտը թուրք զինվորների դեմ, այդտեղ բուլղարացիները կարողացել են պարտության մատնել թուրքերին։ Ճակատամարտի հիշատակը ամփոփված է Շիկինյան թանգարանում։ Այգում է գտնվում «Էթիր» ճարտարապետական ազգագրական համալիրը, որտեղ գտնվում են Սոկոլսկի և Դրյանովսկիի վանքերը[1][5][6]։ Եվս մեկ գեղատեսիլ վայրերից է Ուզանան, որը դեռևս 1930-ական թվականներից հանդիսանում է Բուլղարիայի ձմեռային ամենահայտնի կուրորտը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Odyssei Travel Community on Bulgarka Nature Park». Odyssei Travel. 2008 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Discover Bulgaria on Bulgarka Nature Park». Discvoer Bulgaria. 2008 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Discover Bulgaria on Bulgarka Nature Park». Discover Bulgaria. 2008 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  4. 4,0 4,1 «Парковете в България». Парковете в България. 2008 թ․ ապրիլի 23. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Gabi Tours Sites of Bulgaria». Gabi Tours. 2008 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Welcome to Bulgaria». Welcome to Bulgaria. 2008 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Bulgaria Ski». Bulgaria Ski. 2008 թ․ ապրիլի 23. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]