Գայլահատ մահացու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայլահատ մահացու
Daphne mezereum Kouvervaara Kuusamo 29.7.2005.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Գոճմակածաղկավորներ
Ընտանիք Գոճմակազգիներ
Ցեղ Դափնյակ
Տեսակ Դափնյակ մահացու
Լատիներեն անվանում
Daphne mezerum
Laureola

Գայլահատ մահացու (լատ.՝ Daphne mezerum), գոճմակազգիների ընտանիքի, դափնյակ ցեղի բույս։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոճմակազգիների ընտանիքին պատկանող 0,3-1,5 մ բարձրության թուփ է, քիչ ճյուղավոր, սակավաթիվ ցողուններով (առանցքներով)։ Ներքևի մասում մերկ` թափված տերևների հետքերով։ Կեղևը մոխրագույն է կամ թույլ դեղնամոխրագույն։ Ընձյուղները ծածկված են կարճ մազմզուկներով։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները հավաքված են ճյուղերի ծայրերին, երկարավուն հակառակ-ձվաձև են, 3-10 սմ երկարությամբ, 1-2 սմ լայնությամբ, տափակ գագաթով կամ գագաթին փշանման սուր հավելվածով, հիմքում սեղմված են, ունեն կարճ կոթուն, վերևի կողմից` կապտագորշականաչավուն, ներքևից` կապտականաչավուն, որոշ չափով թարթիչաեզր։ Ծաղիկները վարդածիրանագույն են կամ սպիտակ, 1-1․5 սմ տրամագծով, համարյա նստադիր, միայնակ կամ հավաքված` 2-5 հատ մի փնջում, նախորդ տարվա ընձյուղների վրա, ունեն հաճելի բուրմունք։

Պսակի խողովակն ունի 6-8 մմ երկարություն, դրսի կողմից ծածկված է պառկած մազմզուկներով, բաժինները լայն ձվաձև են։ Սերմնարանը մերկ է։ Կորիզապտուղը ձվաձև է, մինչև 8 մմ երկարությամբ, վառ կարմիր, իսկ սպիտակ ծաղկավորներինը` դեղնավուն։ ՉաՓազանց թունավոր է. այստեղից էլ ստացել է իր անվանումը։ Կորիզը գնդաձև է, փայլուն մուգ մոխրագույն, մոտ 4 մմ տրամագծով։ Ծաղկում է մարտից-մայիս մինչև տերևների բացվելը։ Պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։ Աճում է ենթալպյան գոտու սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ, հումուսային խոնավ հողերում, ցաքուցրիվ, ոչ մեծ բուսուտներով։ Վաղ գարնանը, երբ ձորակներում ու հեղեղատներում դեռևս նստած է ձյունը, բոլորովին տերևազուրկ բույսի ճյուղերը (այստեղից էլ տերևատ անունը) ծածկվում են նուրբ վարդայասամանագույն ծաղիկներով, որոնք ունենում են վանիլի կամ հակինթի բուրմունք։

Տերևները նշտարաձև են, ծաղիկները՝ փնջաձև։ Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով, որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում է ամռան վերջերին։ Ամբողջ բույսը բացի ծաղիկներից, ունի բնորոշ տհաճ հոտ։ Գայլահատի բազմաթիվ տեսակներից, միայն 5- ն են, որ աճում են մեր հանրապետությունում[1]։


Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Եվրոպայի արևմուտքում, Հարավային Սիբիրում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Միջերկրական ծովի ափերում։ Հանդիպում է Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում և Զանգեզուրում, խառն անտառների ենթանտառում, խիտ թփուտներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի օրգաններում պարունակվում են դաֆնին և կոկկոգնին գլյուկոզիդները։ խեժը հայտնի է «մեզերեինա» անվամբ։ Բուժման Նպատակներով (որպես մաշկի գրգռիչ) , օգտագործում են կեղևը և պտուղները։ Սերմերը պարունակում են մինչև 30% հեշտ չորացող յուղ։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես ցավազրկող միջոց «տերևատ» անվամբ, ինչպես Նաև հոդացավի և հոդատապի (պոդագրա) բուժման համար։ Ունի բազմաթիվ այլատեսակներ, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ տերևներով, խոշոր, ծիրանագույն կամ սպիտակ ծաղիկներով և այլն։

Էկոլոգիական խումբը XII: Մշակության հավանական շրջանները 5—7, 9 — 14, 19-21, 29, 31:[2]:

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի կեղևը պարունակում է դաֆնին, իսկ պտուղները՝ կոկկոգնին գլիկոզիդներ։ Բույսի տարբեր մասերում հայտնաբերված են գորշադեղնավուն կուպր ճարպայուղ (որով էլ պայմանավորված է տհաճ հոտը), դեղին ներկ, շաքար, տանիդ, ստերոիդ սապոնիներ, տրիտերպեններ։ Գայլահատը խիստ թունավոր է։ Թունավոր է ամբողջ բույսը՝ ծաղիկները, տերևները, կեղևը, պտուղները և արմատը։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են հիմնականում կեղևը և պտուղները։ Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ պտուղները հասունանալուց անմիջապես հետո։ Կեղևը մանր կտրտված վիճակում չորացնում են ստվերում՝ միջանցուկ քամու տակ, իսկ պտուղներն անմիջապես արևի տակ ու պահում տուփերի մեջ։ Հումքի պիտանելիությունը 2 տարի է։ Դեղաբույսն ունի բուժական կիրառման հին պատմություն՝ գլխավորապես ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում։ Կեղևը օֆիցինալ է միայն սակավաթիվ երկրներում։ Կեղևի և պտուղների ոգեթուրմն օգտագործվում է արտաքին՝ ռևմատիզմի, պոդագրայի, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թարախակույտերի շուտ հասունացման նպատակով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով՝ ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի դեպքում։ Գայլահատը օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկությամբ։

Տարբեր ժողովուրդներ պտուղներն օգտագործում են թրոմբոֆլիբիտի դեպքում որպես հակամակարդող միջոց։ Պարզված է, որ հակամակարդիչ հատկությամբ օժտված է դաֆնետինը, որն առաջանում է դաֆնին գլյուկոզիդի ճեղքվելուց։ Պտուղներն այս նպատակով օգտագործելու դեպքում պահանջվում է դրանց միջից հատուկ եղանակով հեռացնել գրգռիչ, թունավոր մասը։ Կեղևը թրջում են ջրում կամ քացախում, մանանեխի ծեփուկների նման դնում են բորբոքված հոդերի կամ նյարդի շրջանում։ Կեղևը նույն նպատակով օգտագործվում է նաև քսուքի ձևով։ Կեղևի ոգեթումը մի քանի րոպե պահում են բերանում և թափում լեզվի մկանների պարեզի ժամանակ, իսկ մզվածքն օգտագործում են գեղձախտի և ջրգողության դեպքերում՝ ներքին ընդունման ձևով։ Պտուղները Հունաստանում օգտագործում են որպես լուծողական, իսկ կեղևը՝ որպես տեղական գրգռիչ միջոց։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով՝ ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորերի դեպքերում։ Գայլահատը օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկությամբ[3]։

Բույսի այլ հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլահատը խիստ թունավոր է։ Հյութի մի կաթիլն ընկնելով մաշկի վրա, առաջ է բերում արտահայտված գրգռում, իսկ շրթունքների վրա՝ ցավոտ այտուցներ։ Ավելի վտանգավոր է, երբ հյութն ընկնում է աչքերի մեջ։ Պտուղները բավականաչափ քկում դրված ծաղիկների հոտից։ Թունավորման ժամանակ առաջանում է ընդհանուր թուլությաղցր են քաղցր են։ Թունավորումը առաջ է գալիս բույսի հետ շփվելուց, անգամ սենյաուն, , քնկոտություն, ապաթիա, նողկանք։ Պտուղների թունավորման ժամանակ առաջանում է փսխում, լուծ, կոկորդի քերծում, բերանի չորություն, ստամոքսացավ, գլխապտույտ, վախ, տեսողության խանգարում, վերջույթների դող, սրտային առիթմիա, շնչարգելություն։ Նման դեպքերում կատարում են ստամոքսի լվացում, ներարկվում նարկոտիկներ, սրտային միջոցներ և այլն։ Ուշագրավ է, որ մարդու համար խիստ թունավոր այս պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ, և դրանով իսկ տարածում բույսի սերմերը։ Ի դեպ գայլախոտի թփերին անասունները խուսափում են մոտենալ։ Գայլախոտը դեկորատիվ և մեղրատու բույս է և կարիք ունի պաշտպանության, քանի որ նրա արիալները այնքան էլ մեծ չեն։ Եվրոպական մի շարք երկրներում այն վաղուց համարվում է անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի դեղաբույսեր, Ա․ Ա․ Թորասյան, Հայաստան հրատարակչություն, Երևան 1983
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 302։
  3. Ա․Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան», Երևան, 1983