Բեդրժիխ Հրոզնի
Բեդրժիխ Հրոզնի (չեխ․՝ Bedřich Hrozný, մայիսի 6, 1879[1][2][3][…], Լիսա նադ Լաբեմ[4] և Լիսա նադ Լաբեմ[5] - դեկտեմբերի 12, 1952[6][1][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[6][4][5]), չեխ խեթագետ, արևելագետ։ Չեխոսլովակիայի ԳԱ ակադեմիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Վիեննայի համալսարանում։ Ուսումնասիրել է շումերական առասպելաբանությունը, Բաբելոնի մշակույթն ու տնտեսությունը։ 1915 թ. խեթական արձանագրությունների գաղափարագրերը համեմատելով նույն կամ համանման կոնտեքստում դրանց հաջորդող հնչյունագրերի հետ, պարզել է խեթերենի մի շարք բառերի ու ձևերի նշանակությունը և, հենվելով ստացված արդյունքների վրա, բացահայտել նրա հնդեվրոպական բնույթը։ Հետագա տարիներին հրատարակել է խեթերեն տեքստերը՝ թարգմանություններով և մեկնաբանություններով, իսկ խեթական օրենքների 1922 թ. նրա հրատարակությունը օրինակելի է ցայսօր։ Հրոզնուն է պատկանում Անիտտաս թագավորի խեթերեն հնագույն սեպագիր արձանագրության առաջին լրիվ թարգմանությունը։ Հեղինակ է նաև Հին Արևելքի պատմությունն ընդհանրացնող աշխատության։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KNAW Past Members
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Грозный Бедржих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Plháková A., Pechová O. Život a dílo Vladimíra Tardyho (չեխերեն) — Praha: Academia, 2012. — P. 27. — 468 p. — ISBN 978-80-200-2045-1
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Nešpor Z., Vojtíšek Z., Klementová T., Beláňová A. Malý slovník českých nekatolických náboženských osobností 20. a 21. století (չեխերեն) — Kalich, 2019. — P. 143. — 466 p. — ISBN 978-80-7017-261-2
- ↑ 9,0 9,1 Český bratr, Evangelický časopis Český bratr (չեխերեն) — ČR: 1924. — Iss. 6. — P. 163. — ISSN 1211-6793
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 633)։ ![]() |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1952 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Չեխ արևելագետներ
- Չեխ խեթագետներ
- Չեխ լեզվաբաններ
- Հնագետներ
- Պոլիգլոտներ
- Չեխ բանասերներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Չեխ մանկավարժներ
- Գրադարանավարներ
- Չեխ պատմաբաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին