Անիտտաս
Կուսսարի թագավոր-կառավարիչ[1] | |
---|---|
![]() | |
Անիտտաս թագավորի բրոնզե դաշույնը, որն ունի գրություն՝ «[սեփականություն] Անիտտասի պալատի, թագավորի»։ Ասորական առևտրային գաղութների ժամանակաշրջան, մ.թ.ա. 18-րդ դար, Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան, Անկարա, Թուրքիա։ | |
Իշխանություն | մ.թ.ա. 1790/1770[2] - մ.թ.ա. 1750 |
Թագադրում | մ.թ.ա. 1790 |
Տիտղոսներ | Հեթական պետության հիմնադիր թագավոր[1] |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 17-րդ դար |
Ծննդավայր | Կուսսար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 1750 |
Կուսսար | |
գերիշխան | |
Հայր | Պիթհանաս |
Երեխաներ | Պերուվա և Թութհալիաս |
Անիտտաս (հեթ.՝ mA-ni-it-ta[š] կամ mA-ni-ta, ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1750), Կուսսար քաղաք-պետության թագավոր-կառավարիչ[1], Հեթական պետության հիմնադիր թագավոր[1] մ.թ.ա. 1790/1770[2] - մ.թ.ա. 1750 թվականներին։ Կուսսարի Պիթհանաս թագավորի որդին և հաջորդը[2]։
Հեթական թագավորության առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 18-րդ դարի կեսերին կենտրոնական Փոքր Ասիայում գերիշխող է դառնում Կուսսար քաղաք-պետության կառավարիչ Անիտտասը, որը հեթական պետության իրական հիմնադիրն է։ Սակայն հեթերը իրենց թագավորական տան և Հեթական պետության հզորության հիմնադիր համարում էին Լապառնասին (կամ Տապառնաս, որն իշխել է, հավանաբար մ.թ.ա. 17-րդ դարում)[1]։ Անիտտասը մոտավորապես մ.թ.ա. 18-րդ դարի առաջին կեսին միավորել է հեթերի քաղաք-պետությունները և ստեղծել Հեթական թագավորությունը[3]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 176
- ↑ 2,0 2,1 2,2 «Հեթա-Լուվիական պետություններ՝ Կուսսար (Կուշշար)»։ Արխիվացված օրիգինալից 2010-10-17-ին։ Վերցված է 2010-10-17 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «web%archive%org» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 282
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 176
- «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 282
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Պիթհանաս |
Կուսսարի թագավոր Անիտտաս, գահակից Պերուվա մ.թ.ա. 1790-1750 |
Հաջորդող Թութհալիաս |