Արշալույս Արշարունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արշալույս Արշարունի
Արշալույս Արշարունի.jpg
Ծնվել է 17 (29) նոյեմբերի, 1896
Ծննդավայր Կաղզվան
Մահացել է հոկտեմբերի 21, 1985(1985-10-21) (տարիքը 88)
Մահվան վայր Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մայրենի լեզու ռուսերեն
Կրթություն Դոնի Ռոստովի համալսարան
Մասնագիտություն գրականագետ, խմբագիր, բանաստեղծ, գրական քննադատ և բանասեր
Գործունեություն բանաստեղծ
գրականագետ
թատերագետ
Պարգևներ և
մրցանակներ
Orden De La Amistad De Los Pueblos.png
Անդամություն ԽՍՀՄ Գրողների միություն

Արշալույս Միքայելի Արշարունի (իրական ազգանունը՝ Չինարյան, 1896, նոյեմբերի 17 (29), Կաղզվան - 1985, հոկտեմբերի 21, Մոսկվա[1][2]), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ, բանահյուսագետ, պրոֆեսոր (1929), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Կաղզվան քաղաքում։ 1904 թվականին ընտանիքով տեղափոխվել է Դոնի Ռոստով քաղաքը։ Սովորել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Այստեղ նրա ուսուցիչներն են եղել Երվանդ Շահազիզը, Գևորգ Չորեքչյանը, Աբրահամ Զամինյանը, Հրաչյա Աճառյանը։ Թեմականն ավարտել է 1916 թվականին։ Նույն թվականին նրան զինվորագրել են։ Սակայն մի քանի ամիս հետո նա զորացրվել է և ուսուցչություն արել Յալթայում, Ղարասու բազարում, Չալթըրում։ Այդ տարիներին ռազմական գործողությունների պատճառով Վարշավայի համալսարանը տեղափոխվել էր Դոնի Ռոստով։ Արշարունին ընդունվել է այս համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, որը չի ավարտել։

1920-1921 թթ. խմբագրել է «Կոմունիստ» և «Պրոլետար» բոլշևիկյան պարբերականները։ 1921-ից բնակվել է Մոսկվայում։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1926 թվականից դասախոսել է Մոսկվայի բուհերում։ Միաժամանակ աշխատել է Մոսկվայի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավագ խմբագիր է եղել Զինհրատում։

Առաջին անգամ տպագրվել է «Հասկեր» ամսագրում, 1912 թվականին։ Արշարունին գրել է «Լենին» պոեմը, որը խորհրդային գրականության մեջ առաջին պոեմն է՝ նվիրված Լենինին։

Մասնակցել է ռուս առաջին «Գրական հանրագիտարանի» հիմնադրմանն ու խմբագրմանը՝ Ա. Լունաչարսկու, Վ. Ֆրիչեի, Ն. Մառի հետ։ Զբաղվել է խորհրդային Արևելքի ժողովուրդների գրականության և ժողովրդական բանահյուսության հարցերով։ ԽՍՀՄ նշանավոր իսլամագետներից է։

Ռուսերեն լույս է տեսել նրա «ՍՍՀՄ և Արևելքի ժողովուրդները», «Ինչ է կատարվում Չինաստանում», «Բեխաիզմ», «Բաբիզմ», «Պեպոն ֆիլմում», «Հրաչյա Ներսիսյան», «Սովետական Արևելքի էպոսը», «Հանդիպումներ անցյալի հետ» և այլ գրքեր։

Արշարունին հայերենից ռուսերեն է թարգմանել Հրաչյա Քոչարի «Օգսեն Վասպուրիի ճանապարհորդությունը», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Նար-Դոսի «Վիպակներն ու պատմվածքները», Գաբրիել Սունդուկյանի պիեսները, Արազու պատմվածքները, Նահապետ Քուչակի հայրենները։ Գրել է հայերեն և ռուսերեն։ Մահացել է Մոսկվայում։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըմբոստացումի ժամեր (արձակ բանաստեղծություններ), Նոր Նախիջևան, տպարան Ս. Ավագյանի, 1918, 16 էջ։
  • Վերջալույսի ափունք, առանց տարեթվի, «Հույս», 1919 էջ, 2 էջ։
  • Պոեմներ, Ալեքսանդրապոլ, տպարան ՀԽՍՀ, 1920, 16 էջ։
  • Կարմիր հաղթանակ, Ալեքսանդրապոլ, հրատ. գավառային կոմիտեի, տպարան Ս. Մալխասյանի, 1921, 44 էջ։
  • Վաղվան օրը, Սիմֆերոպոլ, հրատ. Ռ. երիտ. Կ. Ը. Ղրիմի շրջանային կոմիտեի, 1921, 13 էջ։
  • Լենին (պոեմ), Ալեքսանդրապոլ, 1921, 16 էջ։
  • Հրուտ արփի, Մոսկվա, 1922, 64 էջ։
  • Ճերմակ վալս, Մոսկվա, 1922, 14 էջ։
  • Sophie (չափածո գործեր), Մոսկվա, 1922, 64 էջ։
  • Հազար, հազար, արևներ, Մոսկվա, 1922։
  • ԽՍՀՄ և Արևելքի ժողովուրդները, Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատարակչություն, 1927, 62 էջ։
  • Մոսկվայի համալսարանի հայ ուսանողությունը, Երևան, Հայկական ՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1954, 36 էջ։
  • Մոսկվայի համալսարանը ու հայ առաջավոր ինտիլիգենցիան, Երևան, Հայպետհրատ, 1955, 240 էջ։
  • Հայ թատերագիտական մտքի պատմությունից, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 140 էջ։
  • Հայ ժողովրդական թատերախաղեր, Երևան, Հայպետհրատ, 1961, 343 էջ։
  • Հանդիպումներ անցյալի հետ, Երևան, «Հայաստան», 1969, 219 էջ։
  • Մոսկվայի հայ մամուլը (Մոսկվայի հայ պարբերական մամուլի պատմությունը սկզբից մինչև 1920 թվականը), Երևան, «Հայաստան», 1971, 300 էջ։
  • Նշանավոր գրքերի ճակատագրերը, Երևան, «Լույս», 1973, 156 էջ։
  • Մարդիկ ու տարիներ։ Հուշանովելներ, Երևան, «Հայաստան», 1974, 175 էջ։
  • Ձեռագրերի աշխարհում, Երևան, «Հայաստան», 1975, 132 էջ։
  • Հուշանովելներ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1977, 192 էջ։
  • Մոսկվայի համալսարանը և հայ առաջավոր մտավորականությունը, երկրորդ, բարեփոխված հրատարակչություն, Երևան, «Հայաստան», 1982, 220 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Յազվիցկի, Մարդկային բնակարանի պատմությունը, Մոսկվա, 1926, 32 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատմական Հայաստանի քաղաքները
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 83-84 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 109 CC-BY-SA-icon-80x15.png