Աբրահամ Զամինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Զամինյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1861(1861-11-24)
ԾննդավայրՆոր Նախիջևան
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1937(1937-10-11) (75 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԳրականագետ, մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Աբրահամ Զամինյան Վիքիդարանում

Աբրահամ Հարությունի Զամինյան (նոյեմբերի 24, 1861 - հոկտեմբերի 11, 1937), հայ գրականագետ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։

Ծնվել է Նոր Նախիջևանում։ Կրթությունն ստացել է տեղի թեմական դպրոցում, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Գործուն մասնակցություն ունեցել Նոր Նախիջևանի կրթական-մշակութային կյանքին։ Մահացել է Երևանում[1][2][3]։

Ա. Զամինյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց եկեղեցու պատմություն, հատոր 1, Նոր Նախիջևան, 1908։
  • Հայոց եկեղեցու պատմություն, հատոր 2, Նոր Նախիջևան, 1909։
  • Հայոց եկեղեցու պատմություն, հատոր 1, երկրորդ պատմություն, Նոր Նախիջևան, 1914։
  • Հայ գրականության պատմություն, Ա մաս, Նոր Նախիջևան, տպարան Ս. Հ. Ավագյան, 1914, 244 էջ։
  • Պատմություն հայոց հին գրականության, Բ տպագրություն, Բեյրութ, տպարան «Հույս», 1941, 234 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 163 
  2. Զամինյան Աբրահամ Հարությունի (1991)։ Հայոց եկեղեցու պատմություն (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540014946 
  3. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով)։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]