Նոր Նախիջևանի թեմական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Նախիջևանի թեմական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1875
Լուծարված է1920
Աշակերտներ275
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՆոր Նախիջևան

Նոր Նախիջևանի թեմական դպրոց, հիմնվել է 1875 թվականին՝ որպես չորսդասյան հոգևոր ուսումնարան։ 1881 թվականից վերածվել է թեմական հոգևոր սեմինարիայի (երկու դասարան և մեկ նախակրթարան՝ 3 բաժանմունքով)։ 1886-1887 ուսումնական տարում բացվել է 6-րդ դասարանը։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, թվաբանություն, ընդհանուր աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, Ռուսաստանի պատմություն և աշխարհագիտություն, բնագիտություն, տիեզերագիտություն և այլն։ 19-րդ դարի 1-ին քառորդում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի միակ ազգային միջնակարգ դպրոցն էր։ 1915 թվականին ունեցել է 275 աշակերտ, 18 ուսուցիչ։ Փակվել է 1920 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: