Ապոլլոն (թիթեռ)
Ապոլլոն | |
Ապոլլոն | |
![]() Ապոլլոն (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Առագաստավորներ (Papilionidae) |
Ցեղ | Parnassius |
Տեսակ | Ապոլլոն (P. apollo) |
Միջազգային անվանում | |
Parnassius apollo | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ապոլլոն (լատին․՝ Parnassius apollo), առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող խոշոր և գեղեցիկ թիթեռ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերի բացվածքը 70-90 մմ է։ Թևերն սպիտակ են, արտաքին եզրը՝ թեփուկազուրկ և ապակենման թափանցիկ։ Արտաքին թևերի վրա կան տարբեր մեծության 5 սև պտեր, հետին թևերի վրա՝ 2 խոշոր կարմիր պտեր՝ սև օղակով և սպիտակ միջուկներով, թևերի անկյունային մասում՝ նույն տիպի աչքանման պտեր ավելի փոքր և միմյանց կպած։ Սև թրթուրի մեջքային մասը ավելի մուգ երկայնական գծով է։
-
♀
-
♀△
-
♂
-
♂ △
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է թանթռնիկի տերևներով։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռում է թրթուրը, որը տարեկան տալիս է 1 սերունդ։ Թիթեռի թռիչքը սկսվում է հունիս-օգոստոսին։ Բնակվում է ասեղնատերևների թավուտներում, անտառեզրերին և քարքարոտ լեռնալանջերին։ Նվազող տեսակ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, դեպի արևելք և հարավ-արևելք` մինչև Հարավային Սիբիրում, Մոնղոլիայում, Տյան Շանում, Փոքր Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (քաղաք Սևան, գյուղ Սեմյոնովկա), Տավուշի (քաղաք Դիլիջան), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր), Վայոց ձորի (Ջերմուկ քաղաք, Գնիշիկ գյուղի շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շիշկերտ գյուղերի շրջակայք, քաղաք Քաջարան, Փխրուտ լքված գյուղ) մարզերից և Արայի լեռից[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ, որը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II–ում։
Թվաքանակը բավականաչափ բարձր է, իսկ մարդու գործունեությամբ չվնասված վայրերում բավական բարվոք է։
Վտանգման հիմնական գործոններն են ինքնաթիռների միջոցով անտառային տարածքների մշակումը թունաքիմիկատներով և անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան», «Սևան» ու «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոն (թիթեռ)» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոն (թիթեռ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |