Աշուրե
Աշուրեի բաղադրիչները | |
թուրքական խոհանոց | |
Ենթատեսակ | շիլա |
Առաջացման երկիր | Թուրքիա |
Հիմնական | լոբի, L. oleraceus, ցորեն, բրինձ, ջուր, չամիչ, շաքար, հացազգիներ, ունդ, Չրեր, ընկույզ և համեմունք |
Aşure Վիքիպահեստում |
Աշուրե (թուրքերեն՝ Aşure), կամ Նոյի պուդինգ, Նոյի աղանդեր, թուրքական աղանդերային շիլա, բաղկացած հացահատիկից, լոբուց, մրգերից, չրերից և ընկույզներից[1]։ Այն Թուրքիայում մատուցվում է ամբողջ տարվա ընթացքում, բայց հատկապես ավելի շատ իսլամական օրացույցի առաջին ամսվա՝ Մուհարրամի ժամանակ[2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշուրե» բառը գալիս է արաբերեն از عاشوراء 'Āshūrā բառից, ինչը նշանակում է «տասներորդ»[3]։
Թուրքական ավանդույթի համաձայն, այս ուտեստը պատրաստվում է հիմնականում Մուհարամի 10-րդ օրը կամ Աշուրային, ինչպես նաև իսլամական լուսնային օրացույցում Մուհարամի 10-րդ օրվանից հետո։ Շիաների շրջանում այն հայտնի է որպես սգո օր, քանի որ այս օրը հիշատակվում են շիա նահատակները, առաջին հերթին՝ Հուսեյն իբն Ալին. սուննիների համար սա կամավոր պահք պահելու օր է՝ ի նշան Ալլահին երախտագիտության Մուսա մարգարեին (Մովսեսին) և Իսրայելի որդիներին փարավոնի զորքերից փրկելու համար։ Էվլիա Չելեբին իր ճանապարհորդական գրքում սահմանում է աշուրան. «Աշուրան շիլա է (աշ), որը պետք է պատրաստել Մուհարրամի տասներորդ օրը»։
Թուրքերենում Ash (Aş) նշանակում է խառը շիլա։ Բառը գալիս է պարսկերեն «ashur» բառից, որը նշանակում է խառնուրդ[4]։
Պատմություն և ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության, երբ Նոյի տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա, Նոյի ընտանիքը որոշեց այս իրադարձությունը նշել հատուկ ուտեստով։ Քանի որ նրանց պաշարները գրեթե սպառվել էին, միասին եփեցին այն ամենն ինչ մնացել էր. հիմնականում հացահատիկներ, չրեր և այլն։ Թուրքական ընտանիքներում, ի հիշատակ այս իրադարձության, պատրաստում են աշուրե և բաժանում աղքատներին, ինչպես նաև հարևաններին, ընկերներին և հարազատներին[5][6]։
Աշուրան իսլամական տարվա կարևոր օրն է, համապատասխանում է հրեական «Քավության օրվան» կամ Յոմ Կիպուրին և նշվում է ամբողջ աշխարհի մուսուլմանների կողմից՝ Մովսես մարգարեի պատվին[7][8][9][10]։ Մուհարեմի տասներորդ օրը՝ Աշուրան, նշում է նաև Քարբալայի ճակատամարտի ավարտը և հատուկ օր է շիական իսլամի համար։ Թուրք և բալկանյան սուֆիների շրջանում (հատկապես բեքթաշիացիները) պատրաստում են հատուկ աղոթքներ՝ առողջության, բուժման, անվտանգության, հաջողության և հոգևոր սնուցման համար։ Աշուրեն շատ իսլամական և նախաիսլամական մշակույթների հավատալիքների հատկանիշն է և, հետևաբար, պատրաստվում է հիշատակել այն բազմաթիվ հոգևոր իրադարձությունները, որոնք, ինչպես ենթադրվում է, տեղի են ունեցել այդ օրը. օրինակ՝
- Մարգարե Ադամն ընդունվեց Աստծո կողմից իր ապաշխարության պատճառով։
- Նոյյան տապանն ավարտեց իր ճանապարհը ողջ մնացած ուղևորներով։
- Իսրայելի ժողովուրդը ազատվեց գերությունից, երբ ծովը բաժանվեց, և փարավոնի զորքը ոչնչացվեց։
- Հիսուսը բարձրացավ երկինք և այլն[11]։
- Հուսեյն իբն Ալիի նահատակությունը։
Հայկական տարբերակը կոչվում է անուշապուր, երբեմն դա մրգահյութ է` պատրաստված ծիրանաչրից[12][13], հայերն այն մատուցում են Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին։ Այս ուտեստը Ամանորի սեղանի կարևոր մասն է. Այն հաճախ զարդարում են չրերով, ընկույզներով և նուռերով[14]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Աշուրեն եփել ու կերել են տարվա ավելի ցուրտ ամիսներին՝ ուտեստի կալորիականության պատճառով, բայց այժմ այն ուտում են ամբողջ տարվա ընթացքում։
Աշուրեն չունի մեկ բաղադրատոմս. դրանք տարբեր են ըստ մարզերի և ընտանիքի։
Ավանդաբար, ուտեստը պարունակում է առնվազն յոթ բաղադրիչ։ Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ անհրաժեշտ է օգտագործել առնվազն տասը բաղադրիչ՝ համաձայն «տասներորդ» թեմային, մինչդեռ ալևիտները միշտ օգտագործում են տասներկու բաղադրիչ։ Դրանցից են՝ ցորենը, գարին, բրինձը, սպիտակ լոբին, ոսպը, շաքարը (կամ մեկ այլ քաղցրացուցիչ, օրինակ՝ խաղողից ստացված կերամաթ), խուրման, նուռը, չիրը (խնձորից, ծիրանից, հաղարջից, խուրմայից, թզից, տանձից, չամիչից) և ընկույզները (նուշ, պնդուկ և ընկույզ)։ Բացի այդ, շատ խոհարարներ ավելացնում են նարնջի և կիտրոնի կեղև։ Ինչպես նաև անիսոնի սերմեր, քնջութի սերմեր, սոճու ընկույզներ, քիմիոնի սերմեր, սալորաչիր, նռան հատիկներ, պիստակ, հիլ, դարչին, մեխակ, մշկընկույզ և պղպեղ։ Որոշ տարբերակներ համեմված են անիսոնի լիկյորով, վարդաջրով և (կամ) ցիտրուսի ծաղկով։ Հացահատիկներն ու հատիկաընդեղենները ներծծվում են, ապա խաշվում և խառնվում չոր մրգերի և մրգերի հետ։ Լցնում են ամանների, կաղապարների մեջ և պահում են զով տեղում[15]։
Աշուրեն մի քանի թուրքական աղանդերներից մեկն է, որը չի պարունակում կենդանական ծագման արտադրանք։ Շատ դեպքերում, սա վեգանական բաղադրատոմս է, և դա թուրքական խոհանոցի ամենահայտնի և սիրված վեգանական աղանդերներից մեկն է, չնայած կան նաև բաղադրատոմսեր կաթով և կաթնամթերքով[16]։ Այսօր շուկայում կարելի է գտնել պատրաստի խառնուրդ՝ աշուրե պատրաստելու համար։ Այն եփում և լրացնում են կտրտված թարմ մրգերով։ Պատրաստի դեսերտը հիշեցնում է խիտ քաղցր ժելե՝ հացահատիկային մշակաբույսերով և մրգերի կտորներով, մրգային ապուր կամ պուդինգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ashure. Rumi Club
- ↑ P. Fieldhouse. Food, Feasts, and Faith: An Encyclopedia of Food Culture in World Religions. ABC-CLIO, 2017. p.42 ISBN 978-1-61069-412-4
- ↑ Aşure
- ↑ جستوجوی آشور, Saleminejad Hossein
- ↑ Cuisine and Empire: Cooking in World History by Rachel Laudan. Univ of California Press, 2015. ISBN 978-0-520-28631-3
- ↑ Istanbul City Guide: Best Places Of Istanbul. Halis Kutlu, 2014
- ↑ Muslim Holy Days (Islamic Special Holidays) 30-Days of Prayer for the Muslim World
- ↑ Aşure Günü 10 Muharrem — İslam Tasavvuf Metafizik
- ↑ Muharrem Ayı ve Aşure Günü, Mübarek gün ve geceler, dini gün ve geceler, Mübarek Aylar, kadir gecesi, recep ayı, regaib kandili, Üç Aylara Girerken, Miraç Kandili, Şaban Ayı, Berat Kandili, Kadir Gecesi, Ramazan Bayramı, Şevval Ayı, Kurban ve Kurban Bayramı Özel Dosyası, Muharrem Ayı ve Aşure Günü, Kutlu Doğum ve Mevlid Kandili
- ↑ «Muslim holy days». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Noah’s Pudding. Rumi Club. University of Massachusetts» (PDF)
- ↑ Армянская кухня: сегодня, завтра, вчера. Анушапур
- ↑ Кухни народов мира. Кавказская кухня. Анушапур
- ↑ McWilliams, Mark (2012-07-01). «Be Merry, Around a Wheat Berry!». Celebration: Proceedings of the Oxford Symposium on Food and Cookery 2011. Oxford Symposium. ISBN 978-1-903018-89-7.
- ↑ Турецкий десерт Ашуре
- ↑ Ашура (сладкое кушанье из пшеничных зерен и сухофруктов)