Էվլիյա Չելեբի
Էվլիյա Չելեբի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1611[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1682[4][2][5][…] |
Վախճանի վայր | Կահիրե, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, պատմաբան և գրող |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Evliya Çelebi Վիքիպահեստում |
Էվլիյա Չելեբի (օսման.՝ اوليا چلبى, թուրք.՝ Evliya Çelebi, մարտի 25, 1611[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1682[4][2][5][…], Կահիրե, Օսմանյան կայսրություն), օսմանյան գրող, ճանապարհորդ և ռազմական գործիչ: Ավելի քան 40 տարի ճանապարհորդել է Օսմանյան կայսրության տարածքով և հարակից երկրներով: Իր աշխատություններում մեծապես ներկայացրել է հայ և թուրք ժողովուրդների բարքն ու կենցաղը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվլիյա Չելեբին ծնվել է 1611 թվականին Ստամբուլում օսմանյան պալատական-ոսկերիչ Դերվիշ Մեհմեդ Զիլլիի ընտանիքում: Ստացել է բարձրագույն կրթություն: Նրա մայրը մեծ վեզիր Մելեք Ահմեդ փաշայի հարազատ քույրն էր, ովքեր ծնունդով Աբխազիայից էին: Շատ հավանական է այն փաստը, որ Չելեբին անդամակցել է սուֆիստական Գյուլշենի միաբանությանը: Գիտնականները այս եզրահանգմանն են եկել` ուսումնասիրելով ճանապարհորդի տունը Կահիրեում, որտեղ նրանք գտել էին այսպիսի գրություն` «Evliya-yı Gülşenî» (Էվլիյան Գյուլշենից): Ստամբուլում առաջին ճանապարհորդությունից հետո, որի ժամանակ Էվլիյան հավաքել էր քաղաքի շենքերի, շուկաների, մշակույթի և սովորույթների վերաբերյալ հարուստ տեղեկատվություն, 1640 թվականին նա մեկնում է իր առաջին ճանապարհորդությանը: Ճանապարհորդությունների վերաբերյալ նրա բոլոր գրառումները հավաքվել են Սեյահաթնամե 10 հատորանոց աշխատության մեջ, որը օսմաներենից թարգմանած նշանակում է «Գիրք ճանապարհորդության»: Չնայած, որ գրքում կան մի շարք չափազանցություններ, այն համարվում է 17-րդ դարի օսմանյան կյանքի լիարժեք արտացոլումը:
Ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում Էվլիյա Չելեբին ճանապարհորդել է Օսմանյան կայսրությունով: Այնուհետև այցելել է Կովկաս, Ավստրիա և Հունգարիա: 1655 թվականին ժամանել է Ղրիմ, որտեղ ծանոթացել է թաթար խան Մեհմեդ IV Հերայի հետ (1641—1644, 1654—1666): Նա նշում էր, որ Ղրիմի թաթարների հյուսիսային սահմանը Օրքափը ամրոցն է, բայց այնտեղ իշխում են նոգայացիները, ովքեր հարկ էին մուծում թաթար խանին[6]: Լքելով Ղրիմը Դոնի կազակների տարածքներով նա բարձրացել է Վոլգայի վերին հոսանքներ և հավանաբար հասել Կազան: Նա տվել է Կազանի անհավանական նկարագիրը, որից հետազոտողները կարծում են, որ նա այնտեղ չի եղել: Ընդհանրապես մասնագետները նշում են, որ Չելեբի նկարագրողական ոճից կարելի է հասկանալ, թե նա եղել է տվյալ տեղանքում, թե ոչ: Նա ճանապարհորդել է նաև Թրակիայում, Մակեդոնիայում, Կրետե կղզում, Մեքքայում և Եգիպտոսում: Ենթադրվում է, որ մահացել է 1682 թվականին Կահիրեում:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելեբիի աշխատությունները ունեն մեծ նշանակություն և ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական, լեզվաբանական, ճարտարագիտական կարևորագույն աղբյուր են: Նրա աշխատություններում առկա է հարուստ տեղեկատվության ոչ միայն օսմանահպատակ, այլև հարևան երկրների ժողովուրդների վերաբերյալ: Նրա ամենամեծ հետազոտողներից մեկը ավստրիացի Յոզեֆ ֆոն Համմերը նշում է, որ Չելեբին աղբյուր է, ով հարյուրամյակներ անց կունենա դեռևս չբացահայտված գաղտնիքներ:
Ժամանակակից կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
İstanbul Kanatlarımın Altında (Ստամբուլը իմ թևերի տակ, 1996)` ֆիլմ Հեզարֆեն Ահմեդ Չելեբիի, նրա եղբոր Լագարի Հասան Չելեբիի և Մուրադ IV-ի կառավարման տարիների մասին: Ֆիլմը սցենարը հիմնված է Էվլիյա Չելեբի աշխատությունների վրա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էվլիյա Չելեբի»։ Արևելյան գրականություն։ Արխիվացված օրիգինալից 2012-05-12-ին։ Վերցված է 18 мая 2011
- Էվլիյա Չելեբի Գիրք ճանապարհորդության
- Էվլիյա Չելեբին Սոչիի տարածքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էվլիյա Չելեբի կատեգորիայում։ |
|