Անիտա Վլոդարչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Վլոդարչիկ
լեհ.՝ Anita Włodarczyk
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1985(1985-08-08)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրRawicz, Gmina Rawicz, Rawicz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունթեթևատլետ
Պարգևներ և
մրցանակներ
 Anita Włodarczyk Վիքիպահեստում

Անիտա Վլոդարչիկ (լեհ.՝ Anita Włodarczyk, օգոստոսի 8, 1985(1985-08-08)[1][2], Rawicz, Gmina Rawicz, Rawicz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան), լեհ մուրճ նետող, օլիմպիական եռակի չեմպիոն (2012, 2016, 2020), աշխարհի եռակի և Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հինգ անգամ (2009-ին, 2010-ին, 2015-ին և երկու անգամ՝ 2016 թվականին) սահմանել է մուրճի նետման նոր համաշխարհային ռեկորդ։ Նա պատմության մեջ առաջին կինն է, ով մուրճ է նետել ավելի քան 80 մետր, ներկայումս նա համարվում է կանանց համաշխարհային ռեկորդակիր՝ 82,98 մ։ 2020 թվականի դրությամբ նա պատկանում է կանանց մուրճ նետելու բոլոր 15 լավագույն արդյունքներին և 30 լավագույններից 27-ին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Վլոդարչիկը ծնվել է 1985 թվականին Լեհաստանի Ռավիչ փոքր քաղաքում։ Նրա համար առաջին խոշոր մրցույթը Եվրոպայի պատանիների առաջնությունն էր (1998)[4]։ 2001 թվականին Վլոդարչիկը սկսել է հանդես գալ Kadet Rawicz սպորտային ակումբում, չորս տարի անց տեղափոխվել է AZS AWF Poznań։

2006 թվականին նրան է հասել առաջին մեդալը բարձր մակարդակի մրցումներում՝ «բրոնզ» Լեհաստանի աթլետիկայի առաջնությունում։ 2007  թվականին նա դարձավ առաջինը ազգային մրցումներում մինչև 23 տարեկան տարիքային խմբի աթլետների միջև և իրավունք ստացավ հանդես գալ եվրոպական մակարդակի նմանատիպ մրցումներում։ Այնտեղ, սակայն, նրան չի հաջողվել դուրս գալ որակավորման փուլից։ 2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում Անիտա Վլոդարչիկը եզրափակիչ ելույթի արդյունքում գրավեց վեցերորդ տեղը։

Մինչև 2008 թվականը Անիտան մասնակցել է նաև սկավառակի նետման մրցումներին, նրա լավագույն նվաճումն այստեղ 52,26 մ է (Պոզնան, 2008)։

2008—2009 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին աթլետիկայի Համաշխարհային եզրափակչում նրան հաջողվեց նվաճել բրոնզե մրցանակ։ Հաջորդ՝ 2009 թվականը նրա համար բավականին հաջող տարի էր։ 2009 թվականի աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում նա ստացավ իր առաջին «ոսկին» միջազգային մակարդակի մրցումներում։ Այնուհետև, Բյալա Պոդլյասկայի մրցումներում (2009 թվականի մայիսի 30), նա մուրճը նետեց 76,20 մ-ով[5]՝ բարելավելով իր նախորդ ցուցանիշը միանգամից 81 սմ-ով[6]։ Նույն թվականին Օստրավայի Գրան-պրիում նա ևս մեկ անգամ գերազանցեց իր նախկին նվաճումը, այժմ նա մուրճ է նետել 76,59 մ հեռավորության վրա։ Այնուհետև նա գերազանցեց Լեհաստանի ազգային ռեկորդը՝ 77,20 մ, և, վերջապես, օգոստոսի 22-ին Բեռլինում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում նա սահմանեց համաշխարհային ռեկորդ՝ 77,96 մ[7]։ Ճիշտ է, 2009 թվականին նրա ելույթներն այսքանով ավարտվեցին, քանի որ նա վնասել էր կոճը աշխարհի առաջնությունում իր հաղթանակը տոնելու ժամանակ[5]։ Իր մարզական նվաճումների համար նա արժանացել է Լեհաստանի Վերածննդի շքանշանին[8]։

2010—2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնվելով՝ նա 2010 թվականին մասնակցել է Meeting Grand Prix IAAF de Dakar-ին, որտեղ հեշտությամբ հաղթել է 75,13 մ արդյունքով[9]։ 2010 թվականի հունիսի 6-ին Բիդգոշչ քաղաքում նա մուրճ նետելու նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով իր նախորդ տարվա արդյունքը՝ 78,30 մ[10] (2011 թվականի մայիսի 21-ին նոր ռեկորդ սահմանեց Բեթի Հայդլերը[11])։ Նաև 2010 թվականին Վլոդարչիկը նվաճեց «բրոնզե» մեդալ Եվրոպայի առաջնությունում և արծաթ IAAF Hammer Throw Challenge-ում՝ զիջելով միայն Բեթի Հայդլերին։ 2011 թվականի աշխարհի առաջնությունում նա, սակայն, մնաց առանց մեդալների։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Օստրավայի հերթական Գրան-գրիում Անիտա Վլոդարչիկը նվաճել է բրոնզե մրցանակ[12]։

Ամառային Օլիմպիական խաղեր Լոնդոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի Օլիմպիական խաղերում Վլոդարչիկը երկրորդն էր՝ 77,60 մ արդյունքով՝ զիջելով 58 սմ ռուսաստանցի մարզիկ Տատյանա Լիսենկոյին։ Սակայն ավելի ուշ նա դոպինգի պատճառով զրկվել է ոսկե մեդալից։ 2017 թվականի օգոստոսի 11-ին Վլոդարչիկը վերանշանակվել է ոսկե մեդալով[13][14][15]։

Աթլետիկայի աշխարհի առաջնություն 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում Անիտա Վլոդարչիկը սահմանեց նոր ազգային ռեկորդ՝ 78,46 մ, բայց կրկին զիջեց Տատյանա Լիսենկոյին և նվաճեց արծաթե մեդալ[16]։

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 1-ին Լեհաստանի Ցետնև քաղաքում կայացած առաջնությունում Անիտան նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 81,08 մ նետելով մուրճը։ Նա նաև դարձել է առաջին կինը, որը կարողացել է գերազանցել 80 մ նշագիծը[17][18]։ Եվս մեկ ոսկե մեդալ է նվաճվել աթլետիկայի աշխարհի առաջնությունում։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը՝ 78,14 մ արդյունքով։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Անիտա Վլոդարչիկը նվաճել է ոսկե մեդալ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Մրցույթի եզրափակչում նրան հաջողվել է մուրճը նետել 82,29 մետր[19]։

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Կամիլա Սկոլիմովսկայայի հուշահամալիրում (նաև 2016-ի օգոստոսին) ևս մեկ անգամ գերազանցեց համաշխարհային ռեկորդը՝ 82,98 մետր[20][21]։ Իր մարզական նվաճումների համար նա արժանացել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի ասպետի խաչին։

2017 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի աշխարհի առաջնության ոսկե մեդալ։

Ճանաչվել է «Լեհաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ»։

2018 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին համոզիչ հաղթանակներ է տարել Եվրոպայի առաջնությունում և աթլետիկայի աշխարհի Գավաթում։

2021 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկիոյի Օլիմպիական խաղերում կրկին գրավել է առաջին տեղը՝ դառնալով օլիմպիական եռակի չեմպիոն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցույթ Քաղաք Տեղ Արդյունք
2007 Աթլետիկայի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն Դեբրեցեն, Հունգարիա 9-րդ 63,74 մ
2008 Ձմեռային նետումների Եվրոպայի գավաթ Սպլիտ, Խորվաթիա 1-ին 71,84 մ
Ամառային օլիմպիական խաղեր 2008 Պեկին, Չինաստան 6-րդ 71,56 մ
Աթլետիկայի համաշխարհային եզրափակիչ 2008 Շտուտգարտ, Գերմանիա 3-րդ 70,97 մ
2009 Եվրոպայի թիմային առաջնություն 2009 Լեյրիա, Պորտուգալիա 1-ին 75,23 մ
Աթլետիկայի աշխարհի առաջնություն Բեռլին, Գերմանիա 1-ին 77,96 մ WR CR
2010 Աթլետիկայի Եվրոպայի առաջնություն Բարսելոնա, Իսպանիա 3-րդ 73,56 մ
2011 Աթլետիկայի աշխարհի առաջնություն Դեգու, Հարավային Կորեա 5-րդ 73,56 մ
2012 Աթլետիկայի Եվրոպայի առաջնություն Հելսինկի, Ֆինլանդիա 1-ին 74,29 մ
Ամառային օլիմպիական խաղեր 2012 Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1-ին 77,60 մ
2013 Աթլետիկայի աշխարհի առաջնություն 2013 Մոսկվա, Ռուսաստան 2-րդ 78,46 մ
IAAF Hammer Throw Challenge 1-ին 233,83 (միավոր)
Ֆրանկոֆոնյան խաղեր Նիս, Ֆրանսիա 1-ին 75,62 մ
2014 Եվրոպայի Առաջնություն Ցյուրիխ, Շվեյցարիա 1-ին 78,76 մ
IAAF Hammer Throw Challenge 1-ին 232,52 (միավոր)
Մայրցամաքային գավաթ Մարաքեշ, Մարոկկո 1-ին 75,21 մ
2015 Լեհաստանի աթլետիկայի առաջնություն 2015 Կրակով, Լեհաստան 1-ին 78,24 մ
Աթլետիկայի աշխարհի առաջնություն 2015 Պեկին, Չինաստան 1-ին 80,85 մ CR
2016 Աթլետիկայի Եվրոպայի առաջնություն 2016 Ամստերդամ, Նիդերլանդներ 1-ին 78,14 մ
Ամառային օլիմպիական խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 1-ին 82,29 մ OR WR
Կամիլա Սկոլիմովսկայայի հուշահամալիր Վարշավա, Լեհաստան 1-ին 82,98 մ WR
2017 Աթլետիկայի աշխարհի առաջնություն 2017 Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1-ին 77,90 մ
2018 Աթլետիկայի Եվրոպայի առաջնություն 2018 Բեռլին, Գերմանիա 1-ին 78,94 մ
Աթլետիկայի աշխարհի գավաթ Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1-ին 78,74 մ
2021 Ամառային օլիմպիական խաղեր 2020 Տոկիո, Ճապոնիա 1-ին 78,48 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. «Hammer Throw women senior - All time top lists». www.worldathletics.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Anita wolała sport od lalek (galeria!)» (լեհերեն). gwiadek24.pl. 2009 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  5. 5,0 5,1 «2009 - End of Year Reviews – THROWS» (անգլերեն). IAAF. 2009 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «37 rekordów życiowych Anity» (լեհերեն). Oficjalny portal Polskiego Związku Lekkiey Atletyki. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Полячка Анита Влодарчик установила мировой рекорд в метании молота!». Весь спорт. 2009 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Lista odznaczonych medalistów» (լեհերեն). Официальный сайт президента Польши. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Wlodarczyk blasts out 75.13m release in Dakar – IAAF World Challenge» (անգլերեն). IAAF. 2010 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «78.30m World record in the Hammer Throw by Wlodarczyk in Bydgoszcz - UPDATED» (անգլերեն). IAAF. 2010 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Betty Heidler wirft Weltrekord» (գերմաներեն). leichtathletik.de. 2011 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «Dibaba 30:24.39 and Kiprop 27:01.98 on stunning but wet first night in Eugene – Samsung Diamond League» (անգլերեն). IAAF. 2012 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «IOC sanctions Tatyana Lysenko for failing anti-doping test at London 2012». International Olympic Committee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Hammer Throw Women - The XXX Olympic Games». IAAF.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «London 2012 Hammer Throw Women». International Olympic Committee. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «Золотометный день». Коммерсантъ-Спорт. 2013 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Nieprawdopodobny rzut Anity Włodarczyk! Nowy rekord świata w Cetniewie». SportoweFakty.pl. 2015 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «81.08, czyli fenomenalny rekord świata Włodarczyk» (լեհերեն). pzla.pl. 2015 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Полька Анита Влодарчик побила в Рио мировой рекорд в метании молота». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Rekord świata Włodarczyk na LOTTO Warszawskim Memoriale Kamili Skolimowskiej». SportEuro.pl. 2016 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  21. «LOTTO Warszawski Memoriał Kamili Skolimowskiej: rekord świata Włodarczyk!». Sport.pl. 2016 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]