Բյալա Պոդլյասկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բյալա Պոդլյասկա
բելառուս․՝ Белая
Դրոշ Զինանշան
POL Biała Podlaska flag.svg POL Biała Podlaska COA.svg

Biala Podlaska kosciol na Brzeskiej.jpg
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1345 թ.
Մակերես49,4 կմ²
ԲԾՄ137±1 մետր, 142 մետր
Բնակչություն57 498 մարդ (հունիսի 30, 2015)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ83
Փոստային ինդեքսներ21-500, 21-501, 21-502, 21-506, 21-527
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքbialapodlaska.pl
##Բյալա Պոդլյասկա (Լեհաստան)
Red pog.png

Բյալա Պոդլյասկա (լեհ.՝ Biała Podlaska, բելառուս․՝ Белая/Белая Падляшская, ուկր.՝ Біла Підляська), քաղաք Լեհաստոնում: Մտնում է Լյուբլինի վոևոդության մեջ: Մակերեսը 49.46 կմ² է, բնակչությունը`57.471 մարդ (2014):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Հարավպոդլյանսկի սարահարթի ու Արևմտյան Պոլեսիեի կցվածքում: 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի մակերեսը 49.4 կմ² է, և այն Հարավային Պոդլեսիեի ամենամեծ քաղաքն է:

Քաղաքով հուսում են մի քանի գետեր, որոնցից խոշորագույնը Կշնան է` Բուգի ձախ վտակը, ինչպես նաև նրա վտակները` Կլյուկովկան ու Ռուդկան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 1345 թվականին: 16-րդ դարում բնակավայրը հիշատակվում է Բելայա Ռաձիվիլովսկա (լեհ.՝ Biała Radziwiłłowska) կամ Բելայա Կնյաժեկա (լեհ.՝ Biała Książęca) անվանումներով[1]: 1569 թվականին այն որպես ժառանգություն Իլյինիչներից անցել է Ռաձիվիլներին` ի դեմս Նիկոլայ Սիրոտկայի:

1933 թվականին Ալեքսանդր Լյուդվիգ Ռաձիվիլը իր նստավայրը Նեսվիժսկի ամրոցից տեղափոխել է Բյալա, որն ավելի մոտ էր Վարշավային: Ամրոցի շինրարությունը շարունակվել է ամբողջ 17-րդ դարի ընթացքում: Բյալայի ամրոցն իր վերջնական տեսքը ստացել է 18-րդ դարի կեսերին Հիերոնիմ Ֆլորիանի և Մախաիլ Կազիմիր Ռաձիվիլների օրոք: Ռեչ Պոսպոլիտայի շրջանում քաղաքը մտել է Բրեստի վոևոդության մեջ: 1837-1841 թվականներին այն ընդգրկվել է Պոդլյասի նահանգի, ապա Սեդլեցկի նահանգի մեջ[2]:

1890 թվականի քաղաքի բնակչությունը 10.029 մարդ է եղել: Այստեղ աշխատել են օճառի արտադրության, երկու կաշեգործական և գարեջրի գործարաններ, արական գիմնազիա, երկու մանկատուն, երկու ուսումնարան և հիվանդանոց[2]:

1919-1939 թվականներին քաղաքն ընդգրկվել է Լյուբլինի վոևոդության մեջ: Երբ 1939 թվականին նացիստական Գերմանիան ներխուժել է Լեհաստան, քաղաքն ընդգրկվել է գեներալ-նահանգապետության մեջ:

1944 թվականին՝ խորհրդային զորքերի մուտքից հետո, կատարվել են օդանավակայանի ընդարձակման աշխատանքներ[3]:

1946-1975 թվականներին մտել է Լյուբլինի վոևոդության մեջ: 1975-1998 թվականներին քաղաքը համարվել է Բյալոպոդլյասկի վոևոդության կենտրոն:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի
  • Ռաձիվիլների պալատական համալիր
  • Էկլեկտիկ ոճի բնակելի տներ (19-րդ դար - 20-րդ դարի սկիզբ)
  • Սուրբ Աննայի եկեղեցի (1572)
  • Սուրբ Անտոնիոսի եկեղեցի (1672)
  • Յու. Կրաշևսկու հուշարձան (1928)
  • Հարավային պոդլյասի թանգարան
  • Փայտե վիլլաներ Նարուտովիչի, Կոլեյով փողոցներում
  • Հրեական դամբարան (18-րդ դար)
  • Աուստերիա
  • Մագիստրոսի շենք (1935)
  • Առաջին համաշխարհային պատերազմում զոհված գերմանացի և ավստրիացի զինվորների դամբարան

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիան Բարտոշևիչ (1821—1870) — լեհ պատմաբան, մանկավարժ
  • Քսենիա Դենիկինա (1892—1973) — ռուս զորավար Անտոն Դենիկինի կինը
  • Պավել Կորոլ (1890 — ?) — լեհ բժիշկ, III հավաքի Սեյմի պատգամավոր (1928—1930).
  • Ջեք Տվորկով (1900—1982) — ծագումով լեհ ամերիկացի նկարիչ, աբստրակտ իմչեսիոնիստ
  • Վլադիսլավ Հոլևինսկի (1834—1919) — լեհ իրավաբան, քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր
  • Ալեքսանդր Ճիժևսկի (1897—1964) — ռուս գիտնական բանաստեղծ, գյուտարար, փիլիսոփա
  • Լեոնիդ Չիժևսկի (1861—1929) — գեներալ, գյուտարար-հրետանավոր

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biała Podlaska, Historia miasta - Serwis Urzędu Miasta Biała Podlaska Official website.
  2. 2,0 2,1 «Бела, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. О чём напомнила фотография // Поле памяти. М., Воениздат, 1989. стр.288-296

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]