Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ
Eremias arguta deserti
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Իսկական մողեսներ
Ցեղ Մողեսիկներ
Ենթացեղ Eremias
Տեսակ Խայտաբղետ մողեսիկ
Ենթատեսակ Անդրկովկասյան
խայտաբղետ մողեսիկ
Լատիներեն անվանում
Eremias arguta
Pallas, 1773
Հոմանիշներ
  • Eremias variabilis Wiegmann 1834
  • Lacerta arguta Pallas 1773
  • Lacerta boristhenis Dvigubsky 1832
  • Lacerta deserti Gmelin 1789
  • Lacerta leucosticta Lichtenstein 1823
  • Lacerta pustulata Eichwald 1831
  • Lacerta variabilis Pallas 1814
  • Ommateremias arguta Lantz 1928
  • Podarcis arguta Strauch 1876
  • Podarcis deserti Eichwald 1841
  • Podarcis irritans Menetries 1832
  • Podarcis variabilis Wagler 1830

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 80426

Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ (լատ.՝ Eremias arguta transcaucasica), իսկական մողեսների ընտանիքի, անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Ommateremias ենթացեղին կամ ցեղին։ Արևմտյան Անդրկովկասի էնդեմիկ ենթատեսակ է։ Հայաստանում տարածված է Գեղարքունիքի մարզում։ Բնակվում է լեռնատափաստանային բուսականությամբ ծածկված ավազուտային ու քարքարոտ վայրերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 2, 5-9, 6 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր վահանիկներով, դիմային հատվածը՝ նեղ։ Որովայնային մակերեսը ծածկված է մանր վահանիկների բազմաթիվ երկայնակի շարքերով։ Մեջքը գորշամոխրագույն է՝ սև եզրագծով և բաց գույնի կենտրոնական հատվածներով խոշոր խալերով, որոնք կազմում են 6-8 երկայնակի զոլեր։ Խալերը, միմյանց ձուլվելով, առաջացնում են լայնակի զոլերից բաղկացած խայտաբղետ նախշ։ Բաց գույնի կլորավուն խալեր կան նաև վերջույթների վրա։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվում է մանր հոդվածոտանիներով։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ մայիսի վերջից հուլիս, դնում 4-6 ձու (13-14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբ։

Օգտակար է՝ կարգավորում է միջատների թվաքանակի աճը։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png