Ալֆոնսո Ռեյես
Ալֆոնսո Ռեյես իսպ.՝ Alfonso Reyes Ochoa | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1959[5][6][1][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, իրավաբան, փիլիսոփա, թարգմանիչ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան, գրող, մարդասեր և ակնարկագիր |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Անդամակցություն | Ազգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա[7] և Ateneo de la Juventud? |
Աշխատավայր | Մեքսիկայի քոլեջ |
Պարգևներ | |
Alfonso Reyes Վիքիպահեստում |
Ալֆոնսո Ռեյես (իսպ.՝ Alfonso Reyes Ochoa, մայիսի 17, 1889[1][2][3][…], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - դեկտեմբերի 27, 1959[5][6][1][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]), մեքսիկացի գրող, թարգմանիչ, լրագրող, դիվանագետ, մշակութային գործիչ, ազգային բանահյուսության մեծագույն գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆոնսո Ռեյեսը ծնվել է 1889 թվականին Մոնտերեյում՝ մեքսիկացի ռազմական և քաղաքական գործիչ Բերնարդո Ռեյեսի ընտանիքում։ Հայրը 1913 թվականին մահացել է երկրի նախագահ Ֆրանցիսկո Մադերոյի դեմ ապստամբության ժամանակ։ Ալֆոնսո Ռեյեսը ուսանել է իրավագիտություն, եղել է մեքսիկական երիտասարդական գրական ակումբի շրջանակի հիմնադիրներից մեկը։ Դասավանդել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, 1913 թվականից ծառայել է Ֆրանսիայում։ Ավելի ուշ ապրել և աշխատել է Կուբայում, ինչպես նաև Իսպանիայում (1914-1924), որտեղ նա սովորել է լրագրությունը և հրապարակել է աշխատանքներ իսպանական բարոկկոյի մասին, և ծանոթանալով Խոսե Օրտեգա ի Գասետի հետ, համագործակցել նրա Revista de Occidente («Արևմտյան տեսություն») ամսագրի հետ։ 1927-1930 թվականներին Բուենոս Այրեսում զբաղեցրել է Մեքսիկայի դեսպանի պաշտոնը, որտեղ ամեն կիրակի ընթրել է Խորխե Լուիս Բորխեսի հետ։ 1939 թվականին վերադարձել է Մեքսիկա, որտեղ գլխավորել է Իսպանիայի տունը, ապա՝ Մեխիկոյի ազգային քոլեջը, որը բազմաթիվ իսպանացի ներգաղթյալների համար տուն է դարձել։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆոնսո Ռեյեսը բանաստեղծությունների, պոեզիայի, դրամայի, արձակի ստեղծագործությունների, գրականության պատմության և փիլիսոփայության աշխատությունների, էսսեների հեղինակ է։ Թարգմանել է Իլիականը, Լորենս Սթեռնին, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները։ Ռեյեսն ունի հսկայական ժառանգություն, Մեքսիկայում նրա ստեղծագործությունների հավաքածուն հրատարակվել է 26 հատորներում (1955-1993)։
Ընտրյալ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pausa (1926)
- 5 casi sonetos (1931)
- Yerbas del Tarahumara (1934)
- Otra voz (1936)
- Cantata en la tumba de Federica Garcia Lorca (1937)
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ifigenia Cruel (1924, на её основе написали оперы Роберто Тельес Оропеса и Леандро Эспиноса)
Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cuestiones estéticas (1911)
- Visión de Anáhuac (1915)
- El suicida (1917)
- Cartones de Madrid (1917)
- Simpatías y diferencias (1921)
- Vísperas de España (1921)
- Calendario (1924)
- Cuestiones gongorinas (1927)
- Discurso por Virgilio (1931)
- Homilía por la cultura (1935)
- Capítulos de Literatura Española (1939-1945)
- Pasado Inmediato (1941)
- La experiencia literaria (1942)
- El deslinde (1944)
- Tres puntos de exegética literaria (1945)
- Trazos de historia literaria (1951)
- Trayectoria de Goethe (1954)
- La X en la Frente (1952)
- Memorias de Cocina y Bodega (1953)
- Estudios Helénicos (1957)
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Árbol de Pólvora (1953)
- Quince Presencias (1955)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեզվի մեքսիկական ակադեմիայի անդամ
- Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ
- Սորբոնի, Հարվարդի, Կալիֆոռնիայի, Հավանայի համալսարանների պատվավոր դոկտոր
1973 թվականին Մեքսիկայում ստեղծվել է Ալֆոնսո Ռեյեսի անվան միջազգային մրցանակ, որի դափնեկիրներից են` Խորխե Լուիս Բորխեսը (1973), Ալեոխո Կարպենտերը (1975), Անդրե Մալրոն (1976), Խորխե Գիլենը (1977), Կառլոս Ֆուենտեսը (1979), Օկտավիո Պասը (1985), Ադոլֆո Բիոյ Կասարեսը (1990), Հարոլդ Բլումը (2003), Ջորջ Սթայները (2007)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robb J.W. El estilo de Alfonso Reyes (Imagen y estructura). México: FCE, 1978
- Rangel Guerra A. Las ideas literarias de Alfonso Reyes. Segunda edición. México: El Colegio de México, 1991
- Conn R.T. The Politics of Philology. Alfonso Reyes and the Invention of the Latin American Tradition. Lewisburg:Bucknell UP, 2002
- Dantan J.G. Alfonso Reyes. México: Planeta DeAgostini, 2004
- Perea Alberto E. Los imprescindibles: Alfonso Reyes. México: Ediciones Cal y Arena, 2007
- Борхес Х. Л. Альфонсо Рейес // Собрание сочинений. Т.II. СПб: Амфора, 2005, с.729-731
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Enciclopedia de la Literatura en México (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Alfonso Reyes - Detalle del autor - Enciclopedia de la Literatura en México - FLM
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Рейес Альфонсо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.academia.org.mx/academicos-1940/item/alfonso-reyes
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ Points de repère (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1970. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2022-03-03 Wayback Machine
- Alfonso Reyes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Ռեյես» հոդվածին։ |
|
- Մայիսի 17 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1959 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Իսպանալեզու գրողներ
- Մեքսիկացի բանաստեղծներ
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկացի թարգմանիչներ
- Մեքսիկացի ուսուցիչներ