Ալիսա Կամպանելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիսա Կամպանելա
անգլ.՝ Alyssa Campanella
Alyssa Campanella 2011.jpg
Ծնվել էմարտի 21, 1990(1990-03-21) (29 տարեկան) կամ մարտի 25, 1990(1990-03-25)[1] (29 տարեկան)
ԾննդավայրManalapan Township, Նյու Ջերսի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունFreehold Township High School?
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
ԱմուսինԹորանս Քումբս
Կայքthealist.me
Alyssa Campanella Վիքիպահեստում

Ալիսա Մարի Կամպանելա (մարտի 21, 1990(1990-03-21) կամ մարտի 25, 1990(1990-03-25)[1], Manalapan Township, Նյու Ջերսի), ամերիկացի մոդել և գեղեցկության մրցույթի տիտղոսակիր, ճանաչվել է Միսս ԱՄՆ 2011։ Որպես Միսս ԱՄՆ՝ ներկայացրել է Միացյալ Նահանգները Միսս Տիեզերք 2011 մրցույթում և զբաղեցրել 16-րդ հորիզոնականը։ Ավելի վաղ Կամպանելան ճանաչվել է Միսս Կալիֆոռնիա ԱՄՆ 2011 և Միսս Նյու Ջերսի դեռահաս ԱՄՆ 2007՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը Միսս դեռահաս ԱՄՆ 2007 մրցույթում։

Ներկայումս Կամպանելան ոճային և ճանապարհորդական բլոգեր է[2]։

Վաղ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպանելան ծնվել է 1990 թվականի մարտի 21-ին Նյու Բրունսվիկում (Նյու Ջերսի)։ Մեծացել է Մանալապանում և սովորել Ֆրիհոլդ Թաունշիփի ավագ դպրոցում։ 17 տարեկանում սովորել է Նյու Յորքի դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է դերասանություն կինոյի և հեռուստատեսության համար։ Նա նաև սովորել է Խոհարարական կրթության ինստիտուտում։

Հայրն ունի իտալական ծագում (Նեապոլից է), իսկ մայրը՝ դանիական և գերմանական։ Մայրական պապը ներգաղթել է Հելսինգյորից[3][4]։

2010 թվականին Կամպանելան սկսեց հանդիպել կանադացի դերասան Թորենս Քումբսի հետ։ 2015 թվականի հունիսի 12-ին հայտարարվեց, որ նա և Քումբսը 1 ամիս առաջ նշանադրվել են[5]։ 2016 թվականի ապրիլի 2-ին նրանք ամուսնացան Կալիֆոռնիայի Սանտա Յնեզ քաղաքում[6]։ 2019 թվականի ապրիլի 19-ին Քումբսը և Կամպանելան սոցիալական կայքերի միջոցով հայտարարեցին, որ ամուսնալուծվել են[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս դեռահաս ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպանելան՝ որպես Միսս Նյու Ջերսի դեռահաս ԱՄՆ

2006 թվականի հոկտեմբերին Կամպանելան ճանաչվեց Միսս Նյու Ջերսի դեռահաս ԱՄՆ 2007 և ներկայացրեց իր նահանգը Միսս դեռահաս ԱՄՆ 2007-ում և հաղթող ճանաչվեց։ 2007 թվականի օգոստոսին այն ուղիղ եթերով հեռարձակվեց Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքից[8]։ Ներկայումս նա ամենաբարձր տեղն է զբաղեցնում Նյու Ջերսիի Միսս դեռահաս ԱՄՆ մրցույթի տիտղոսակիրների շարքում։ Նա Նյու Ջերսիի ամենահաջողակ մասնակիցն էր, որն առաջին տեղն էր զբաղեցրել Միսս դեռահաս ԱՄՆ-ում և հետագայում հաղթել Միսս ԱՄՆ մրցույթում (չնայած նա ներկայացնում էր Կալիֆոռնիան)։

Միսս ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպանելան 2 անգամ մասնակցել է Միսս Նյու Ջերսի ԱՄՆ մրցույթին՝ 2008[9] և 2009[10] թվականներին։ Վերջինի ժամանակ զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

2010 թվականի նոյեմբերի 21-ին մասնակցել է Միսս Կալիֆոռնիա ԱՄՆ մրցույթին և արժանացել այդ կոչմանը։ Նա Շաունա Գամբիլիից հետո (1998) եղել է Կալիֆոռնիայի առաջին ներկայացուցիչը Միսս դեռահաս ԱՄՆ մրցույթում[11]։ Միսս ԱՄՆ-ի տիտղոսը նվաճել է մեծ դժվարությամբ[12]։

Ալիսա Կամպանելա, մայիսի 28, 2012

2011 թվականին հունիսի 19-ին արժանացել է Միսս ԱՄՆ տիտղոսին Նևադայի Լաս Վեգաս քաղաքում։ Նա երկրորդ կարմրահերն է (թեև նա բնականից շիկահեր է) և առաջինը Միսս դեռահաս ԱՄՆ տիտղոսակիրներից, որն արժանացել է Միսս ԱՄՆ տիտղոսին։ Նրա քույր տիտղոսակիրներն էին Դանիել Դոթին Տեխասից և Լեյլա Լոպեսը Անգոլայից։

2011 թվականի հուլիսին Կամպանելան մասնակցել է Միսս դեռահաս ԱՄՆ մրցույթին Բահամներում[13]։ Նա նաև մեկնել է Լոս Անջելես՝ ներկա գտնվելու «Կապիտան Ամերիկա․ Առաջին վրիժառուն» ֆիլմի պրեմիերային[14]։

2011 թվականի հոկտեմբերին Կամպանելան մեկնել է Չիկագո՝ ի պաշտպանություն «USO» կազմակերպության նախագծերի։ Նա նաև մեկնել է Բոստոն՝ «Susan G. Komen for the Cure» կազմակերպության հետ աջակցելու կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման բարձրացման մեկ ամսյակին[15]։

2011 թվականի նոյեմբերին Կամպանելան նահանգի մի քանի տիտղոսակիրների հետ մեկնել է Բահամյան Կղզիներ՝ մասնակցելու Միսս ԱՄՆ 2012 մրցույթի մասին «Battle 4 Atlantis» բասկետբոլի մրցաշարին։ 2011 թվականի դեկտեմբերին՝ նախքան «Five Star Diamond» մրցանակաբաշխության համար Կանն և Մոնակո մեկնելը, նա եղել է Պենսակոլայում։ Կամպանելան վերադարձել է Լոս Անջելես՝ մասնակցելու «First Annual American Giving Awards»-ին[16], որից հետո մեկնել է Հյուսիսային Կարոլինա՝ մասնակցելու «Tribute to the Troops» միջոցառմանը[17]։

2012 թվականին ևս Կամպանելան մասնակցել է մի շարք միջոցառումների[18]։ 2012 թվականի հունիսի 3-ին Լաս Վեգասում Կամպանելան թագադրել է Օլիվիա Կապլո՝ որպես իր հաջորդի, որը ի վերջո նվաճեց Միսս Տիեզերք կոչումը։

Իր տիտղոսը կրելու ընթացքում Կամպանելան իրականացրել է մի շարք ուղևորություններ Միացյալ Նահանգներում և բազմաթիվ ելույթներ է ունեցել Նյու Յորքում։ Նա նաև ճանապարհորդել է դեպի Կանն, Մոնակո, Բրազիլիա, Գերմանիա, Կանադա և Բահամյան Կղզիներ։

Միսս Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Միսս ԱՄՆ 2011՝ Կամպանելան 2011 թվականի օգոստոսի 19-սեպտեմբերի 12-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում[19] մասնակցել է Միսս Տիեզերք 2011-ին և ընդգրկվել լավագույն 16 մասնակիցների շարքում[20][21]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպանելան մոդելային գործունեությամբ սկսել է զբաղվել 16 տարեկանից Նյու Յորքում և հայտնվել է «Մերի Քլեր», «Allure», «InStyle», «Elle» և «Women's Health» ամսագրերում։ Որպես մոդել հանդես է եկել «Շերրի Հիլլ»-ի, «Aloxxi International»-ի, «Conair»-ի համար։ 2010, 2011 և 2012 թվականներին Նյու Յորքում Կամպանելան հանդես է եկել «Mercedes Benz Fashion Week»-ում։ 2012 թվականին Կամպանելան մասնակցել է «Old Navy» ընկերության «Bold is the New Black» միջոցառմանը[22][23]։

2012 թվականի հունվարին նա «Food Network reality series Rachael vs. Guy: Celebrity Cook-Off»-ին մասնակցող ութ հայտնի անձանցից մեկն էր։ Նա դուրս է մնացել մրցույթի 2-րդ շաբաթից[24]։

2013 թվականին նա Միսս ԱՄՆ մրցույթի երեք այլ հաղթողների հետ կիսամերկ հանդես է եկել PETA-ի «Հակամորթի» ծրագրի համար, որի նպատակն էր վերջ դնել որպես շքեղություն՝ կենդանիների մորթուց պատրաստված հագուստի օգտագործմանը[25]։

Ներկայումս Կամպանելան վարում է «The A List» անունով ոճի և ճանապարհորդության մասին բլոգ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.the-a-list-blog.com/about
  3. «Alyssa Campanella, Miss USA 2011: Where Model Meets Miss (Exclusive Interview)»։ Thejlublog.com։ 2011-05-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-22-ին։ Վերցված է 2012-08-25 
  4. «Italiani all'estero, Sarà Miss USA: ma la bellezza è italiana - di Roberto Zanni»։ italiachiamaitalia.it։ 2012-05-17։ Վերցված է 2016-01-21 
  5. Passalaqua Holly (2015-06-12)։ «Reign Star Torrance Coombs Is Engaged and Everything About the Announcement Reminds Us of Prince William and Kate Middleton!»։ E! Online։ E!։ Վերցված է 2015-12-11 
  6. [1]
  7. AlyssCampanella (April 20, 2019)։ «A personal announcement.» (Թվիթ) 
  8. «Colorado Woman Crowned Miss Teen USA»։ The Washington Post։ Associated Press։ August 24, 2007։ Վերցված է November 8, 2010 
  9. «New Jersey 2009»։ Turn for the Judges։ October 19, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-16-ին։ Վերցված է November 22, 2010 
  10. «New Jersey 2010»։ Turn for the Judges։ October 18, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-03-ին։ Վերցված է November 22, 2010 
  11. Gruszecki Debra (November 22, 2010)։ «Glitz, glamour, gowns»։ The Desert Sun (Palm Springs, CA)։ Վերցված է November 22, 2010 
  12. Wilson Simone (June 16, 2011)։ «Miss USA 2011: L.A.'s Own Alyssa Campanella? Vegas Oddsmakers Say Miss California Redhead Will Win»։ LA Weekly։ Վերցված է June 19, 2011 
  13. «Newly-crowned Miss Teen USA 2011 Danielle Doty, 18, of Harlingen, Texas receives her sash from Miss USA 2011 Alyssa Campanella during the beauty pageant in Nassau, Bahamas, Saturday July 16, 2011. (AP Photo/Tim Aylen)»։ Yahoo News Singapore։ 18 July 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2014-07-18 
  14. «Alyssa Campanella Pictures - "Captain America: The First Avenger" Los Angeles Premiere - Arrivals - Zimbio»։ Zimbio 
  15. «Q&A: Miss USA 2011 Alyssa Campanella makes first visit to Boston»։ Boston.com 
  16. «Alyssa Campanella Photos - American Giving Awards 2011 - Zimbio»։ Zimbio 
  17. «Mary J. Blige, Nickelback, Miss USA Alyssa Campanella and more join WWE for Tribute to the Troops 2011»։ WWE 
  18. «Fashion Statements»։ orlandomagazine.com 
  19. «Alyssa Campanella wins Miss USA 2011»։ BeautyMania.biz։ Վերցված է June 19, 2011 
  20. «Miss Angola Wins Title of Miss Universe 2011 (VIDEO)»։ genConnect 
  21. «Angola's Leila Lopes takes Miss Universe 2011 crown»։ USA Today։ September 13, 2011։ Վերցված է September 13, 2011 
  22. Old Navy Commercial(չաշխատող հղում)
  23. «Super Bowl Commercial 2013: Former Miss USA Alyssa Campanella Stars As A 'Hotbot" To Introduce Kia Motors New 2014 Forte Compact Sedan (VIDEO)»։ Auto World News 
  24. «Rachael vs. Guy Celebrity Cook-Off on Food Network - FN Dish – Food Network Blog»։ FN Dish – Food Network Blog 
  25. Malec Brett (2013-06-13)։ «Miss USA Winners Pose Naked in Sexy New PETA Ad—Check it Out!»։ E! Online։ E!։ Վերցված է 2015-12-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
{{{2}}} Ռիմա Ֆակի
Միսս ԱՄՆ
2011
Հաջորդող:
{{{2}}} Օլիվիա Կալպո
Նախորդող:
Նիկոլ Ջոնսոն
Միսս Կալիֆոռնիա ԱՄն
2011
Հաջորդող:
Քեթի Բլեր
Նախորդող:
Ջուլիանա Վայթ
Միսս Նյու Ջերսի ԱՄՆ
2007
Հաջորդող:
Միշել Լեոնարդո