Ալեքսեյ ֆոն Յավլենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ ֆոն Յավլենսկի
Alexej von Jawlensky (selfportrait).jpeg
Ի ծնեռուս.՝ Алексей Георгиевич Явленский
Ծնվել էմարտի 13, 1864(1864-03-13)[1]
ԾննդավայրՏորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմարտի 15, 1941(1941-03-15)[1][3][4][…] (77 տարեկան)
Մահվան վայրՎիսբադեն, Hesse-Nassau, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[5][2]
Ազգությունռուս[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
ԴավանանքՈւղղափառություն
Մասնագիտություննկարիչ և նկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ և Expressionism?[2]
Ժանրդիմապատկեր[2]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAbstract Head?
ԱնդամակցությունDie Blaue Vier և Կապույտ հեծյալ
ստորագրություն
Jawlensky autograph.png
Alexej von Jawlensky Վիքիպահեստում

Ալեքսեյ Գեորգիևիչ Յավլենսկի (ռուս.՝ Алексей фон Явленский, գերմ.՝ Alexej von Jawlensky, մարտի 13, 1864(1864-03-13)[1], Տորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 15, 1941(1941-03-15)[1][3][4][…], Վիսբադեն, Hesse-Nassau, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[5][2]), ռուս նկարիչ-էքսպրեսիոնիստ, ով ապրել և ստեղծագործել է Գերմանիայում: Նա «Կապույտ հեծյալ» նկարիչների խմբի անդամ էր: 30 տարի նա քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Մարիաննա Վերյովկինայի հետ:

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գեորգիևիչ Յավլենսկին Հուսարական գնդապետ Եգոր Նիկիպորովիչ Յավլենսկու (1826-1885) և նրա երկրորդ կնոջ՝ Վիշնեվոլոցկի գավառում գտնվող Կուզլովոյի կալվածքի ժառանգորդ Ալեքսանդրա Պետրովնա Մեդվեդևայի որդին է[6], գեներալ-մայոր Սերգեյ Յավլենսկու և Պսկովի նահանգապետ Դմիտրի Յավլենսկու եղբայրը: Մինչև 10 տարեկանը բնակվել և դաստիարակվել է Կուզլովում, 1874 թվականից մոր հետ ապրել է Մոսկվայում, սովորել կադետական կորպուսում: Ալեքսանդրովյան 3-րդ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո (1887) ծառայել է Կրոնշտադի 2-րդ գումարտակում՝ որպես պորուչիկ:

25 տարեկան հասակից որպես ազատ ունկնդիր հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից Ռեպինի դասարան: 1896 թվականին շտաբս-կապիտան Յավլենսկին թոշակի է անցել, որպեսզի իրեն ամբողջովին նվիրի գեղանկարչությանը: Նույն թվականին նա իր հարսնացուի՝ Մարիաննա Վերյոկինայի հետ տեղափոխվել է Մյունխեն, որտեղ Կանդինսկու, Կարդովսկու և Գրաբարի հետ միասին ընդունվել է Անտոն Աժբեի գեղարվեստական ստուդիա: Գերմանիայում նա իրեն անվանել է «ֆոն Յավլենսկի», որպեսզի ընդգծի ազնվականական ծագումը[7]:

18 տարի շարունակ Յավլենսկու և Վերևկինայի բնակարանը Գիզելշտրասեի № 23 տունը շարունակում էր մնալ ռուսական գաղութի կենտրոններից մեկը, որտեղ, բացի հայտնի նկարիչներից այցելում էին Դյագիլևը և Նիժինսկին, Աննա Պավլովան և Էլեոնորա Դուզեն: Հեռանալով մյունխենյան ռեալիզմից՝ մինչև 1908 թվականը Յավլենսկին գտնվում էր Վան Գոգի ազդեցության ներքո: 1907 թվականին Անրի Մատիսի և մյուս ֆովիստների հետ ծանոթանալուց հետո նա մշակել է գունային սխեմայի իր սեփական ոճը, որը պահպանել է մինչև Առաջին աշխարհամարտի սկսվելը:

1894 թվականին գեներալ Վերյովկինի կալվածքում («Առատություն» Կովնոյի մոտակայքում) Յավլենսկին հանդիպել է իր տերերի աշակերտին՝ 13-ամյա Ելենա Նեզնակոմովային (1881-1965), որը հետագայում ծառայել է Մարիաննայի մոտ: 1902 թվականին նա ավելի քան մեկ տարի անցկացրել է Մերձբալթիկայում, որտեղ Նեզնակոմովան ունեցել է իրենց որդուն՝ Անդրեյին: Այնուամենայնիվ, Յավլենսկին չի խզել Վերյովկինայի հետ հարաբերությունները մինչև 1919 թվականը:

1909 թվականին նա Կանդինսկու, Ադոլֆ Էրբսլյոի, Գաբրիելա Մյունտերի, Մարիաննա Վերյովկինայի և այլոց հետ միասին հիմնել է «Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը», որը նախորդել է «Կապույտ հեծյալին» (խումբ, որը ստեղծվել է Կանդինսկու, Ֆրանց Մարկի և Յավլենսկու կողմից): Յավլենսկին իր աշխատանքները ցուցադրել է խմբի նկարիչների աշխատանքների հետ միասին:

1914 թվականին՝ պատերազմի սկսվելուց հետո, Յավլենսկին ստիպված է եղել լքել Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա[8]: Այստեղ նա սկսել է իր «Վարիացիաներ» աշխատանքների շարքը, որոնք նվիրված էին բնապատկերային թեմաներին: Վերյովկինայի հետ կապերը խզելուց հետո 1921 թվականին Յավլենսկին տեղափոխվել է Վիսբադեն, որտեղ ամուսնացել է Նեզնակովայի հետ և ապրել մինչև իր մահը:

Վիսբադենում Յավլենսկին հանդիպել է կոլեկցիոներ և բարերար Հայնրիխ Կիրխհոֆին, ով նրան նյութական աջակցություն է ցուցաբերել: Իր իմպրեսարիո Էմմա Շեյերի («Գալկա») խորհրդով Վասիլի Կանդինսկու, Պաուլ Կլեեի և Լիոնել Ֆեյնինգերի հետ միասին 1924 թվականին հիմնել են «Կապույտ քառյակ» միավորումը, որն իր ցուցահանդեսներն անցկացնում էր Գերմանիայում և (հիմնականում) ԱՄՆ-ում: 1927 թվականից Յավլենսկին մշտապես տանջվել է հոդաբորբից, իսկ 1938 թվականին դադարել է զբաղվել գեղանկարչությամբ: Նրա վերջին աշխատանքները (1933-1937 թվականներին ավելի քան հազար կիսավերացական «մեդիտացիաներ») բնութագրվում են վրձինների օգտագործման միտումնավոր կոպտությամբ և գունային հակապատկերային մռայլությամբ: 1937 թվականին նացիստների կողմից նրա գործերից 72-ը բռնագրավվեց որպես «դեգեներատիվ արվեստ»:

Ալեքսեյ Յավլենսկին մահացել է Վիսբադենում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին և թաղվել է քաղաքի ուղղափառ գերեզմանատանը: Նրա որդին` Անդրեյ Նեզնակոմովը (1902-1984) նույնպես նկարիչ է եղել, խորհրդային զորքերի կողմից գերեվարվելուց հետո մինչև 1955 թվականը նա գտնվել է խորհրդային ճամբարներում[9]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://vocab.getty.edu/page/ulan/500017981
  3. 3,0 3,1 3,2 Alexej von Jawlensky
  4. 4,0 4,1 4,2 Alexej von Jawlensky — 2006.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118557157 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. Кузлово. Усадьба и храмы. 20 ноября 2013
  7. Аристократическая фамильная приставка «фон» не была официальной частью имени Явленского. Как на табличке его школы, так и в его визитных карточках приставка «фон» отсутствовала.
  8. Шишкин М. П. Русская Швейцария: Литературно-исторический путеводитель / Текст: С. Гедройц. — М.: Вагриус, 2006. — 656 с. — ISBN 5-9697-0290-0.]
  9. Фонд имени Д. С. Лихачёва: Искусство и архитектура русского зарубежья — Явленский (Незнакомов-Явленский) Андрей Алексеевич.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Девятьярова И. Г. Алексей Явленский. — М.: Искусство XXI-век, 2012. — 376 с., ил. — (Серия «Художники русской эмиграции»). — ISBN 978-5-98051-097-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]