Ազատության զինվորներ
«Ազատության զինվորներ» (ռուս.՝ Солдаты свободы), լայնաֆորմատ գեղարվեստական կինոէպոպեա՝ կազմված Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող չորս լիամետրաժ ֆիլմերի, որոնք նկարահավել է ռեժիսոր Յուրի Օզերովը։ Կինոէպոպեայի գործողությունները ծավալվում են «Ազատագրում» կինոէպոպեայի երրորդ չորրորդ ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոէպոպեայի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կեսում։ Սյուժեի հիմքում ընկած է գերմանական օկուպացիայից եվրոպական երկրների ազատագրման և այդ երկրների կոմունիստական կուսակցությունների հակաֆաշիստական գործունեության պատմությունը։ Գլխավոր հերոսներն են Խորհրդային Միության ղեկավարությունը, խորհրդային ռազմական ղեկավարներ և եվրոպական կոմունիստական կուսակցությունների գործիչները, ընդ որում՝ ոչ միայն նրանք, որոնք ղեկավարել են այդ տարիներին (Կլեմենտ Գոտվալդ, Գեորգի Դիմիտրով, Վիլհելմ Պիկ), այլև խորհրդային բլոկադայի պետությունների ապագա ղեկավարները, որոնք երկրի իշխանությունն զբաղեցրել են ֆիլմի նկարահանման տարիներին (Թոդոր Ժիվկով, Գուստավ Գուսակ, Նիկոլաե Չուշեսկու, Յանոշ Կադար)։ Ֆիլմում խորհրդային կինոյում առաջին անգամ հայտնվել է Լեոնիդ Բրեժնևի կերպարը, որին մարմնավորել է Եվգենի Մատվեևը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Ուլյանով – Գեորգի Ժուկով
- Վլադլեն Դավիդով – Կոնստանտին Ռոկոսսովսկի
- Յակով Տրիպոլսկի – Իոսիֆ Ստալին
- Եվգենի Մատվեև – Լեոնիդ Բրեժնև
- Եվգենի Բուրենկով – Ալեքսանդր Վասիլևսկի
- Եվգեի Շալնիկով – Ռոդիոն Մալինոսկի
- Վիկտոր Ավդյուշկո – Իվան Կոնև
- Նիկոլայ Ռուշկովսկի – Կիրիլ Մոսկալենկո
- Գալիկս Կոլչիցկի – Դեմյան Կորոտչենո
- Վասիլի Լանովոյ – Անդրեյ Գրեչկո
- Վլադիմիր Սամոյլով – Սերգեյ Բիրյուզով
- Իվան Լյուբեզնով – Ֆեոդոր Տոլբուխին
- Գրիգորի Միխայլով – Միխայիլ Մալինին
- Վիկտոր Բորցով – գեներալ Գրիգորի Օրյոլ
- Նիկոլայ Զասուխին – Մոլոտով
- Ֆրից Դից – Հիտլեր
- Ստեֆան Գեցով – Գեորգի Դիմիտրով
- Նիկոլայ Երյոմենկո ավագ – Իոսիպ Բրոզ Տիտո
- Բորիս Բելով – Մորիս Տորեզ
- Հարի Շվեց – էպիզոդ
- Լյուբոմիր Կաբակչիև – Պալմիրո Տոլյատի
- Խորստ Պրոյսկեր – Վիլհելմ Պիկ
- Բոգուշ Պաստերեկ – Կլեմենտ Գոտվալդ
- Պետր Ստեֆանով – Տոդոր Ժիվկով
- Իգնացի Գոգոլևսկի – Բոլեսլավ Բերուտ
- Իվան Միստրիկ – Գուստավ Գուսակ
- Ստանիսլավ Յասկևիչ – Ֆրանկլին Ռուզվելտ
- Կարոլ Ույլյակի – Յանոշ Կադար
- Միլոշ Բենեդեկ – Լյուդվիկ Սվոբոդա
- Վալենտին Կազանսկի – Ուինսթոն Չերչիլ
- Նաում Շոպո – ցար Բորիս III
- Լեշեկ Հերդեգեն – Պավել Ֆինդեր
- Տադեուշ Շմիդտ – Զիգմունդ Բեռլինգ
- Էդվարդ Լինդե-Լյուբաշենկո - Էդվարդ Գերեկ
- Խորստ Գիզե - Գեբբելս
- Գերդ Հեննեբերգ - Կեյտել
- Բրունո Օյա - Օտտո Սկորցենի
- Բոգդան Ստուպկա - կապիտան Ստարցև
- Նիկոլայ Կարաչենցով - Սաշկա
- Գենադի Կորոլկով - լեյտենանտ Մորոզով
- Ստեպան Օլեկսենկո - ավագ լեյտենանտ Պյոտր Վելիչկո
- Քրիստինա Միկոլաևսկա - Մալգոժատա Ֆորնալսկայա
- Տադեուշ Լոմնիցկի - Բոլեսլավ Կովալսկի
- Գրաժինա Միխալսկա - Եվա, կապավոր
- Իգոր Սմյալովսկի - Վլադիսլավ Սիկորսկի
- Կարոյ Կովաչ - Միկլոշ Հորթի
- Հենրիխ Շրամ - Հանս Ֆրանկ
- Հարրի Փիթչ - Էրիխ ֆոն դեմ Բախ
- Խորստ Շուլցե - Մանֆրեդ ֆոն Կիլլինգեր
- Ռաչկո Յաբանջիև - Վլադո Գեորգիև
- Վալենտինա Տոլկունովա - երգչուհի (կատարում է «Смуглянка» երգը ռազմաճակատային համերգի ժամանակ)
Պատմական անհամապատասխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ ֆիլմում Չեխոսովակիայի ԽՄ ԿԿ առաջին քարտուղար Կլեմենտ Գոտվալդը ՀամԿ(բ)Կ ԿԿ նիստում իր ելույթի ժամանակ հիշատակում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն։ Սակայն Համ(բ)ԿԿ-ն ԽՄԿԿ է վերանվանվել միայն 1952 թվականին։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Օզերովն իր նախագծերի իրականացման համար լայնորեն օգտագործել է մասնակից երկրների կինոընկերություններին ներգրավելու հնարավորությունները։ Նրա «Ազատության զինվորներ» հերթական կինոէպոպեան նկարահանվել է մի շարք կինոընկերությունների աջակցությամբ, այդ թվում՝ «Բարրանդով» կինոստուդիայի, որը կոչվում է «Կարմիր Հոլիվուդ»։ Խորհրդային ռեժիսորները սիրել են «Բարրանդովը», և եթե նրանք հնարավորութուն են ունեցել նկարահանումներ անցկացնել Չեխոսլովակիայում, պատրաստակամությամբ մեկնել են Պրահա[4]։
Ֆիլմի նյութերը, Օզերովի այլ կինոէպոպեաների հետ միասին, ընդգրկվել են Օզերովի «Դարի ողբերգությունը» (ռուս.՝ «Трагедия века», 1993) և «Մեծ զորավար Գեորգի Ժուկովը» (ռուս.՝ «Великий полководец Георгий Жуков», 1995):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 DEFA film database
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Баррандов» в роли «Красного Голливуда»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Головской В. С. Между оттепелью и гласностью: кинематограф 70-х. — М.: Материк, 2004. — 383 с. — ISBN 5-85646-144-4
- Караченцов Н. П. Я не ушёл… — М.: Эксмо, 2017. — 476 с. — ISBN 978-5-699-93789-9
- Раззаков Ф. И. Гибель советского кино. 2: Тайны закулисной войны. 1973—1991. — М.: Эксмо, 2008. — 702 с. — ISBN 978-5-699-26831-3
- Суменов Н. М., Сулькин О. Юрий Озеров. — М.: Искусство, 1986. — 239 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Солдаты свободы. К 30-летию выхода на экраны киноэпопеи Юрия Озерова
- Трагедия «Освобождения»: история киноэпоса Юрия Озерова
- 90 лет назад родился Юрий Озеров Արխիվացված 2018-06-18 Wayback Machine
- Он не был плоским человеком // Труд
- Биография Юрия Озерова // РИА Новости
- «Солдаты свободы» 1977 // Коммерсантъ
- Человек, горевший на работе // Новая газета
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1977 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Բուլղարերեն ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Լեհական դրամա ֆիլմեր
- Լեհական ֆիլմեր
- Լեհերեն ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Հունգարական ֆիլմեր
- Հունգարերեն ֆիլմեր
- Պատմական ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին