Անդրեյ Գրեչկո
| Անդրեյ Գրեչկո | |
|---|---|
| ուկրաիներեն՝ Андрій Антонович Гречко | |
![]() | |
| հոկտեմբերի 17, 1903[1] - ապրիլի 26, 1976[2][3][4][…] (72 տարեկան) | |
| Ծննդավայր | Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] կամ Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[5] |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Հեծելազոր և հետևազոր |
| Ծառայության տարիներ | 1919-1976 |
| Կոչում | Մարշալ |
| Զորամաս | 6th Combined Arms Army?, 12th Army?, 47-րդ զորամաս, 18th Army?, 56th Army?, 1st Guards Army?, Group of Soviet Forces in Germany?, Կիևի զինվորական օկրուգ և ԽՍՀՄ Զինված ուժեր |
| Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ Աշխարհամարտ |
| Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1941) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936) |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Անդրեյ Անտոնովիչ Գրեչկո (ռուս.՝ Андрей Анто́нович Гречко, հոկտեմբերի 17, 1903[1], Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] և Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[5] - ապրիլի 26, 1976[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), պետական և ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1955), Սովետական Միության կրկնակի հերոս (1958, 1973)։ ԽՄԿԿ-ի անդամ 1928 թվականից։
Ավարտել է Ֆրունզեի անվան (1936) և Գլխավոր շտաբի (1941) զինվորական ակադեմիաները։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին», եղել է դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատար, Ուկրաինական ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ Իր ղեկավարած զորքերը ակտիվորեն մասնակցել են Կովկասի պաշտպանությանը։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Կիևի զինվորական օկրուգի զորքերի, ապա, Գերմանիայում, խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար, 1957 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, միաժամանակ (1960—67)՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1967-76 թթ. եղել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստր։ 1973—76 թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ II—IX գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով։
Աճյունը ամփոփված է Կրեմլի պատում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 TracesOfWar
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Գրեչկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 210)։ |
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ապրիլի 26 մահեր
- 1976 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային ռազմական գործիչներ
- 1919 ծնունդներ
- Խորհրդային Միության մարշալներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային պետական գործիչներ
