Ադմիրալ (թիթեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադմիրալ (թիթեռ)
Ադմիրալ (թիթեռ) (արու)
Ադմիրալ (թիթեռ) (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Նիմֆալիդներ (Nymphalidae)
Ցեղ Vanessa
Տեսակ Ադմիրալ (թիթեռ) (V. atalanta)
Միջազգային անվանում
Vanessa atalanta
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ադմիրալ (լատին․՝ Vanessa atalanta), նիմֆալիդների (Nymphalidae) ընտանիքին պատկանող թիթեռ։ Թևերի գույնը մուգ շագանակագույն է, երբեմն՝ գրեթե սև, վառ կարմիր շերտերով և առջևի թևերի վերին հատվածում սպիտակ բծերով։ Լայն տարածում ունեցող բազմաթիվ տեսակներ, որոնց տարածքն ընդգրկում է Եվրոպան և Արևմտյան Սիբիրը, Միջին Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Ատլանտյան օվկիանոսի կղզիները, Հյուսիսային Ամերիկան, Գվատեմալան, Հաիթին և Նոր Զելանդիան։ Թրթուրները սնվում են հիմնականում եղինջներով և տատասկափշերով։ Տեսակը համարվում է ակտիվ միգրանտ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Atalanta (հունական դիցաբանություն) տեսակային մականունը ծագում է Ատալանտայից՝ կալիդոնյան վարազի որսի հերոսից, որն ավելի արագ էր վազում երկրի վրա գտնվող բոլոր մարդկանցից։ Արկադիայի արքա Իասիայի (Իսա) և Կլիմենի դուստրը։ Նրա հայրը, ցանկանում էր միայն որդիներ ունենալ և աղջկան նետել էր Պարթենոն լեռան վրա, նրան կերակրել է արջը, մինչև որ Ատալանտային անտառում գտել են որսորդները։

Ինչ վերաբերում է Vanessa ընդհանուր ցեղի անվան ծագմանը, կան մի քանի վարկածներ։ Ըստ նրանցից մեկի՝ այն ծագել է նույնանուն կնոջ անունից։ Ըստ մեկ այլ վարկածի՝ անունը համահունչ է «Phanessa» բառի հին հունական տարբերակին, որը նշանակում է աստվածություն-դեմիուրգ։ Այս տարբերակը քիչ հավանական է։ Աստվածության անվանումը բնօրինակում հնչում է որպես «Phanes» (ռուսերեն տարբերակը Փանես)։ Ցեղի անվանումը տվել է դանիացի միջատաբան Յոհան Քրիստիան Ֆաբրիցիան, որը նոր տաքսոնների անվանելիս մեծ մասաբ օգտագործել է հնագույն աստվածությունների անունները[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի ստորին մասը

Առաջնային թևի երկարությունը 26-34,5 մմ է։ Թևերի բացվածքը հասնում է 50-65 մմ-ի։ Մարմինը մուգ շագանակագույն է, կամ սև։ Թևերի վերին կողմը սև կամ մուգ շագանակագույն է։ Առջևի թևի վերնամասում արտաքին եզրով առանձնանում է փոքրիկ ատամիկը։ Առջևի թևի վերնամասում արտաքին եզրով առանձնանում է փոքրիկ ատամիկը։ Առջևի թևերը հատում են վառ նարնջագույն, կարմիր ժապավենը, որի վրա առանձնանում է խոշոր երկարացված սպիտակ բիծը և տարբեր չափի հինգ-վեց բծերի շղթան, որոնք ունեն վառ սպիտակ գույն։ Հետևի թևի սրբանային անկյունում տեղակայված է սև ծածկոցով երկարացված կապույտ բիծ։ Հետևի թևերի արտաքին եզրով անցնում է լայն նարնջագույն, կարմիր եզրագիծը, որի վրա գտնվում են 4-5 սև բծեր։ Հետևի թևի հետին անկյունում կրկնակի կապույտ բիծ է[2]։

Թևերի ստորին կողմը մի փոքր պակաս վառ է, սակայն՝ ավելի բծավոր։ Նա շագանակագույն է՝ մի շարք կարմրավուն ու սպիտակ կետերով և մոխրագույն նախշերով։ Առջևի թևերի ներքևի մասում կրկնվում է վերին կողմի պատկերը, որը կենտրոնական բջիջում համալրվում է կապույտ օղակներով։ Հետևի թևերի ստորին կողմը շագանակագույն է, բարդ մարմարանման օրինաչափությամբ, ձևավորում է մութ հատվածներ և ոլորուն գծեր։ Առաջին թևի հետևում ևս կա բաց գույնի բիծ[2][3]։

Բեղիկները կազմված են կտրուկ ընդլայնված քորոցներից։ Աչքերը ծածկված են բազմաթիվ փոքր ցցամազիկներից։ Սկավառականման երակը երկու թևերի վրա էլ առկա է։ Հետևի թևերի վրա կենտրոնական բջիջը փակ է։ Հետևի թևերի արտաքին եզրում բացակայում են նկատելի ելուստները։ Դիմացի ոտքերի սրունքները և ոտքերը ծածկված են համեմատաբար երկար հաստ մազերով։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են երկու ենթատեսակ[4]։

  • Vanessa atalanta atalanta (Linnaeus, 1758)
  • Vanessa atalanta rubria (Fruhstorfer, 1909)

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգը մեկ ձու է դնում կերակրաբույսերի տերևների վրա։ Թրթուրները մարմնի ողնուղեղի վրա երկայնական գոտի չունեն, ունեն միայն կողային դեղին շերտեր, դեղին կետեր և դեղնավուն փշեր[5][6]։ Թրթուրները ապրում են խողովակաձև փաթաթված տերևներում։ Հարսնյակը ազատ է և ամրացված է գլուխն ի վայր։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադմիրալը խնձորի վրա

Թիթեռները թռչում են հունիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ, իսկ իրենց տարածքի հարավում, օրինակ, Հարավային Ուկրաինայում՝ մայիսի վերջից մինչև հոկտեմբերը ներառյալ[7]։ Թիթեռները ձմեռում են միայն արեալի հարավային շրջաններում, քանի որ նրա հյուսիսում (օրինակ, Արևելյան Եվրոպայի հյուսիսային և կենտրոնական մասում) նրանք սովորաբար կամ մահանում են, կամ գաղթում են արեալի հարավ և նրանց մի մասը գարնանը վերադառնում է։ Նման իրավիճակ է գրանցվել Անգլիայում և Սկանդինավիայում։ Ձմեռած անհատները կրկին հայտնվում են հաջորդ տարվա գարնանը։

Ամռան վերջին թիթեռները հաճախ հանդիպում են գերհասուն մրգերի վրա նստած՝ հատկապես տանձի և սալորի վրա կամ պտղատու ծառերի կոճղերին։

Բնակության վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են անտառամատույցներում, նոսր անտառներում, ողողվող և լեռնային արոտավայրերում, անտառաշերտերում, անտառային դաշտերում, ճանապարհի եզրին, գետերի ափերին և այլ ջրամբարներում։ Հաճախ հանդիպում են աբիոտիկ կենսատոպերում։ Լեռներում հանդիպում են մինչև 2500-2700 մ բարձրության վրա[8]։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալը ընդգրկում է Եվրոպան, Արևմտյան Սիբիրի հարավը, Փոքր Ասիան, Իրանը, Միջին Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Ատլանտյան օվկիանոսի կղզիները (Ազորյան և Կանարյան կղզիներ), Հյուսիսային Ամերիկան Գվատեմալան, Հաիթին և Նոր Զելանդիան[9]։

Տեսակը ենթակա է թվաքանակի դինամիկ տատանումների և տարբեր տարիների նկատվում է բավականին մեծ թվով։ Համարվում է ակտիվ միգրանտ։ Եվրասիայի անտառային գոտում պոպուլյացիաները մասնակիորեն, իսկ արեալի հյուսիսում ամբողջությամբ համալրվում են հարավից թռչող առանձնյակներով։

Պահպանության նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը ներառված է Սմոլենսկի մարզի Կարմիր գրքում, նախկինում ընդգրկված է եղել Ռուսաստանի Կարմիր գրքում (1997) (4 կատեգորիա)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ հրատարակությունից Ադմիրալ թիթեռի մասին հոդվածը հեռացվել է գեներալ-գնդապետ Ա. Պ. Պոկրովսկու ջանքերով, որին ոչ տեղին էր թվացել Ադմիրալի երկու հոդվածի առկայությունը՝ մեկը զինվորական կոչման մասին, մյուսը՝ թիթեռի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arnold Spuler Die Schmetterlinge Europas. Band 1. E. Schweitzerbartsche Verlagsbuchhandlung. — Stuttgart, 1908.
  2. 2,0 2,1 Сочивко А.В., Каабак Л.В. Определитель бабочек России. Дневные бабочки. — М.: Аванта+, 2012. — 320 с. — 5000 экз. — ISBN 978-5-98986-669-4
  3. «Адмирал, бабочка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Vane-Wright R. I. & Hughes H. W. D. Did a member of the Vanessa indica complex (Nymphalidae) formerly occur in North America(անգլ.) // J. Lep. Soc. : journal. — 2007. — Т. 61. — № 4. — С. 199—212.
  5. Мамаев Б.М. Определитель насекомых по личинкам. — М.: Просвещение, 1972. — С. 327. — 400 с.
  6. Курт Ламперт Атлас бабочек и гусениц. — Минск: Харвест, 2003. — 735 с. — 5000 экз. — ISBN 985-13-1664-4
  7. Некрутенко Ю. П., Чиколовець В.В. Денні метелики України. — Київ: Видавництво Раєвського, 2005. — 232 с. — (Природа України). — ISBN 966-7016-17-X(ուկր.)
  8. Tom Tolman, Richard Lewington Collins Butterfly Guide: The Most Complete Field Guide to the Butterflies of Britain and Europe. — London: Collins, 2008. — P. 384. — ISBN 978-0007242344
  9. Tuzov V. K., Bogdanov P. V., Churkin S. V., Dantchenko A. V., Devyatkin A. L., et al. Guide to the Butterflies of Russia and Adjacent Territories: (Lepidoptera, Rhopalocera): Libytheidae, Danaidae, Nymphalidae, Riodinidae, Lycaenidae — Vol.2. — Sofia — Moscow: Pensoft, 2000. — 580 с. — ISBN 978-9546420954
  10. Александров В. Я. Трудные годы советской биологии. — СПб.: Наука, 1993.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադմիրալ (թիթեռ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադմիրալ (թիթեռ)» հոդվածին։