Տատասկափուշ
Տատասկափուշ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ցեղ | Տատասկափուշ (Carduus) L., 1753 |
Տատասկափուշ (լատին․՝ Carduus), կռափուշ, եկքան, կիծուկ, աշխեն։ Աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, կոշտ ու փշոտ թևերով, ճյուղավորվող, բարձրանում է՝ 0,3-2 մ։ Տերևները հերթադիր են, փետրաբլթակավոր կամ փետրաբաժան, ատամնաեզր, փշապատ։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ խողովակաձև, վարդագույն, կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Բույսը հաճախ կազմում է մացառուտներ, զբաղեցնում մեծ տարածքներ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 90, 100, 127)[1], Հայաստանում՝ 11 տեսակ.
Տատասկափուշ խոնարհված (C. nutans)
Տատասկափուշ կառանման (C. onopordioides)
Տատասկափուշ գանգուր (C. crispus)
Տատասկափուշ կիսամերկ (C. seminudus)
Աճում են բոլոր մարզերում։ Չարորակ մոլախոտեր են, աղտոտում են մշակովի և անմշակ հողատարածքները, հացաբույսերի, բազմամյա խոտաբույսերի ցանքերը, կարտոֆիլի տնկարկները։
Կան նաև հազվագյուտ տեսակներ, որոնք հանդիպում են միայն Շիրակի և Արագածոտնի մարզերի տափաստաններում՝
Տատասկափուշ Նավաշինի (C. nawaschinii)
Տատասկափուշ մոխրագույն (C. cinereus)
Տատասկափուշ սպիտակ (C. albidus)
Տատասկափուշ սեղմված (C. adpressus)
և այլն



Տեսակներ են՝
- Carduus acanthoides — փշոտ տատասկափուշ
- Carduus crispus — տատասկափուշ գանգուր
- Carduus hamulosus — Տատասկափուշ կլոր
- Carduus nutans L. [2]
- Carduus ×orthocephalus
- Carduus pycnocephalus
- Carduus tenuifloarm
- Carduus thoermeri
- Carduus uncinatus
- Carduus acanthoides
- Carduus adpressus
- Carduus argentatus
- Carduus baeocephalus
- Carduus candicans
- Carduus carpetanus
- Carduus crispus
- Carduus defloratus
- Carduus euboicus
- Carduus fallax
- Carduus fasciculiflorus
- Carduus getulus
- Carduus hamulosus
- Carduus jordanii
- Carduus juratzkae
- Carduus keniensis
- Carduus kerneri
- Carduus lanuginosus
- Carduus lusitanicus
- Carduus malyi
- Carduus martinezii
- Carduus nervosus
- Carduus nigrescens
- Carduus nutans –
- Carduus olympicus
- Carduus personata
- Carduus pycnocephalus
- Carduus ramosissimus
- Carduus schimperi[3]
- Carduus tenuiflorus
- Carduus uncinatus
- Carduus weizensis
- Հիբրիդներ
- Carduus × orthocephalus
- Carduus keniensis × C. platyphyllus[4]
Կիրառում և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակություն՝
մեղրատու
մոլախոտ
դեկորատիվ (գեղազարդիչ)
դեղաբույս
ներկատու
Տատասկափշի գրեթե բոլոր տեսակները մեղրատու են։ Մի քանիսը դեկորատիվ բույսեր են, բայց միևնույն ժամանակ հանդիասնում են մոլախոտեր։
Բույսի տերևներում և սերմերում պարունակվում են՝ սպիտակուցներ, ածխաջրեր, սապոնին, ասկորբինաթթու, ֆլավոններ։ Տերևում կա նաև վիտամին K, խեժանյութ, դաբաղանյութ, տերպենային լակտոն։ Սերմը հարուստ է ներկանյութով, պարունակում է ինուլին։
Բույսի հյութն օգնում է մաշկի վրա առաջացած խոցերի, բերանի եզրերի ճաքերի, բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Ծաղիկների թուրմն օգտագործում են աչքերին թրջոց դնելու համար։ Հակացուցված է բարձր ճնշման դեպքում։ Ա. Ամասիացին գրում է.
Օգտագործելիս չշփոթել: Տատասկափշերին որոշակի արտաքին նմանություն ունեն հետեւյալ ցեղերը՝ Կառ (Կաղշնակ), Կաթնափուշ (Մարեմփուշ), Գեղավեր (Տատասկ): Այս բույսերը թեեւ միեւնույն ընտանիքից են, այնուամենայնիվ տարբեր ցեղեր են եւ յուրաքանչյուրն ունի իր տեսակները, որոնք օժտված են տարբեր հատկություններով, պարունակում են տարբեր քիմիական բաղադրիչներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carduus. Արխիվացված 2013-05-15 Wayback Machine The Plant List.
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Carduus L. (անգլ.)
- ↑ Beentje, Henk (2000). Compositae, Part 1 (Flora of Tropical East Africa). Kew Botanical Garden.
- ↑ Young, T. P. and M. M. Peacock. (1985). Vegetative key to the alpine vascular plants of Mount Kenya. Journal of the East African Natural History Society 185, 1–9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чертополох в Краткой энциклопедии символов Արխիվացված 2009-09-24 Wayback Machine
- Carduus. USDA PLANTS.
- GRIN Species Records of Carduus. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Germplasm Resources Information Network (GRIN).
- Carduus. In։ Greuter, W. & E. von Raab-Straube. (Eds.) Compositae. Euro+Med Plantbase. 2006.
- Carduus (a genus of thistles). BioImages։ The Virtual Field-Guide (UK). Accessed 2013-02-17.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատասկափուշ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատասկափուշ» հոդվածին։ |
|
|