Բաբոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բաբոնք/Կարաբաբա
Qarababa
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ԲԾՄ105 մետր
Բնակչություն878 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ7117[1]
Բաբոնք (Ադրբեջան)##
Բաբոնք (Ադրբեջան)

Բաբոնք[2] (այժմ կոչվում է՝ Կարաբաբա ադրբ.՝ Qarababa), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Նախիջևան գետի ձախ ափին, 100-110 մ բարձրություն ունեցող լայնարձակ հարթությունում[3]։

Պատմություն

Պատմական գյուղը Շահապոնքի ամենամեծ գյուղերից մեկն է եղել։ 13-րդ դարում Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ։ Գյուղն ունեցել է մոտ 500-550 տուն բնակչություն, ամրոցներ, եկեղեցի, վանք, ձիթհաններ, կամուրջ։ Զարգացած է եղել առևտուրը և կավագործությունը։ Վերջին հայ ընտանիքները գյուղից հեռացել են 1980-ական թվականներին[3]։

Հուշարձաններ

Գյուղից քիչ հյուսիս գտնվում է հայկական հին և մեծ գերեզմանատունը[3]։

Բաբոնքն ունի եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին և ավերվել 1915-1920 թվականներին։ Վերանորոգվել է 1872 թվականին[3]։

Պատմական գյուղն իր անբարենպաստ դիրքի և բանուկ ճանապարհի վրա լինելու պատճառով մի քանի անգամ ավերվել է․ 20-րդ դարում բնակչությունը նվազում է, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հասնում նվազագույնի[3]։

Պեղումներ

1960-1970-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում գյուղի տարածքից հայտնաբերվել են բրոնզեդարյան մի շարք հնագիտական իրեր։ Հատկանշական է քարե դիմաքանդակը, որն ունի կլոր ձև և որի վրա պարզորոշ տեսանելի է մարդու կերպարանքը[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://archive.is/9GAmL
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169-170 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ

  • Բաբոնք բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։