«Ելենա Վասիլիի Օբրազցովա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Ելենա Օբրազցովա | բնօրինակ_անուն = Елена Образцова | պատկեր = Elena Obraztsov...»: |
(Տարբերություն չկա)
|
16:47, 31 Հուլիսի 2015-ի տարբերակ
Ելենա Օբրազցովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Елена Образцова |
Ի ծնե անուն | Ելենա Վասիլիի Օբրազցովա |
Ծնվել է | 07 հուլիս, 1939 Լենինգրադ |
Երկիր | |
Մահացել է | 12 հունվար, 2015 Լայպցիգ, Գերմանիա |
Ժանրեր | օպերա, ռոմանս |
Մասնագիտություն | կամերային երգչուհի, օպերային երգչուհի, օպերային ռեժիսոր, դերասանուհի, երաժշտական մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Ելենա Վասիլիի Օբրազցովա (7 հուլիս 1939, Լենինգրադ — 12 հունվար 2015, Լայպցիգ), խորհրդային և ռուսական օպերային երգչուհի, (մեցցո-սոպրանո), դերասանուհի, օպերային ռեժիսոր, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս, (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1976), Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակակիր (1973):[1]
Կենսագրություն
Ծնվել է 1939 թվականի հուլիսի 7-ին Լենինգրադում, Վասիլի Միքայելի Օբրազցովի (1905—1989) և Նատալի Իվանի Օբրազցովայի (1913—1994) ընտանիքում: Ապրել է շրջափակմեն ենթարկված Լենինգրադում: 1943 թվականին ընտանիքի հետ Լենինգրադից տեղափոխվել է Ուսոտյուժնի քաղաք, Վոլոգոդի մարզ:
1948—1954 թվականներին երգել է Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պիոներների պալատի մանկական երգչախմբում:
1954 թվականի ամռանը նրա հայրը նշանակվում է Տագանռոգում ռուս.՝ Красный котельщик գործարանի գլխավոր կոնստրուկտոր:[2] Քաղաքի ղեկավարությունը նրանց ընտանիքին տրամադրեց քաղաքի կոնտրոնում տեղակայված բնակարան (փ. Ֆրունզե 43), որը հեռու չէր Տագանռոգի թիվ 10 դպրոցից, որտեղ և սովորել է Ելենան: 1956 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, Ելենան ընդունվում է Ի. Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Աննա Կուլիկովայի դասարան:[2] Հաշվետու համերգի ժամանակ նրան լսեց Մ. Ա. Մանկովսկայի անվան ռոստովի երաժշտական դպրոցի տնօրենը և վերջինիս երաշխավորությամբ 1957 թվականին Ելենան ընդունվեց ուսումնարանի միանգամից 2-րդ կուրս: Մեկ տարի անց, 1958 թվականին, հաջողությամբ անցնելով լսումները, նա ընդունվում է ՍանկտՊետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին:
1962 թվականին ստացավ առաձին մրցանակը Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթում: 1963 թվականին լինելով կոնսերվատորիայի ուսանողուհի, Ելենան հանդես է գալիս Մեծ թատրոնի բեմում, Մ. Պ. Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում, Մարինա Մնիշեկի դերում:
1964 թվականին ավարտում է կոնսերվատորիան` պրոֆեսոր Ա. Ա. Գրիգորևի ղեկավարությամբ: Նույն տարում հանդես է գալիս որպես Մեծ թատրոնի մենակատարուհի: Այդ նույն թվականին Միլանի Լա Սկալա թատրոնի բեմում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ կատարում է գուվերնանտկայի դերը Չայկովսկու Պիկովայա դամա օպերայում: Չնայած դերի ոչ այնքան երևացող լինելուն, Ելենան իր վրա է գրավում իտալական հանդիսատեսի և մամուլի ուշադրությունը: Հետագայում Լա Սկալայի բեմում հանդես է եկել գլխավոր դերերում:
1975 թվականին Ելենան Մեծ թատրոնի հետ մեկնում է հյուրախաղերի ԱՄՆ: Այնտեղ, «Բորիս Գոդունով» օպերայում նույն դերի կատարման պատճառով, հանդիսատեսը նրան 5 անգամ կանչում է բեմ: Արդյունքում, ներկայացումը ստիպված են լինում դադարեցնել: Սա հաստատում է Ելենայի` որպես օպերայի համաշխարհային աստղի կարգավիճակը:
Մի քանի ամիս անց Ելենան հանդես է գալիս «Տրուբադուր» օրեպայում, որով բացվում է օպերային սեզոնը Սան-Ֆրանցիսկոյում: Նա հանդես է գալիս Լուչիանո Պավարոտիի, Ջոան Սազերլենդի հետ: 1976 թվականին Ելենան, որպես հրավիրված մենակատարուհի, հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայում և սենսացիա է առաջացնում Վերդիի Աիդա օպերայում իր Ամներիսի դերով: 1977 թվականին Ելենան հանդես է գալիս Դալիլայի դերում Մետրոպիլիտենում: New York Times-ի քննադատ Թոր Էկերտը գրում է. «Կասկածում եմ, որ մենք լսել ենք Դալիլային, որն այսպես հեշտությամբ կարող էր վերցնել 2.5 օկտավան, Օբրազցովան այն կատարում է առանց որևէ լարվածության»: Ելենան գլխավոր դերեր է կատարում ռուսական մի քանի օպերաներում. Մ. Մուսորգսկու ռուս.՝ «Хованщине» (Մարֆա), Ն. Ռիմսկի-Կորսակովի ռուս.՝ «Царской невесте» (Լյուբշա), Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա» (կոմսուհի), որը 1965 թվականից կատարեց համարյա 40 տարի:[3]
Օբրազցովան երգել է բազմաթիվ միջազգային փառատոններում, այդ թվում` Օրանժի միջազգային փառատոնում (1979 թվական, Դալիլայի դեր), Զալցբուգի փառատոնում (1978 թվական, Էբոլայի դեր):[4] Ֆրանկո Ձեֆֆիրելլու կողմից հրավիրվել է կատարելու համար Սանտուցիի դերը «Գյուղական պատիվ» (1982) ֆիլմում: «Իմ կյանքում, - գրել է Ձեֆֆիրելլին, - եղել են երեք հիացմունքներ. Աննա Մանյանի, Մարիա Կալլաս և Ելենա Օբրազցովա, որը նկարահանման ժամանակ հրաշք էր գործում»:
1973-1994 թվականներին Ելենան դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, իսկ 1984 թվականին դառնում է պրոֆեսոր:
Երգչուհու գործունեության մի հսկայական մաս կապված է Գեորգի Սվիրիդովի երաժշտության հետ, որը ստեղծել և նվիրել է բազմաթիվ ստեղծագործություններ հենց Օբրազցովային: 1980-83 թվականներին այս երգերը գրվել են Սերգեյ Եսենինի և Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունների հիման վրա:[5]
Օբրազցովան հանդես է եկել նաև որպես օպերային ռեժիսոր: 1986 թվականին Մեծ թատրոնում նա բեմադրում է Ժ. Մասսնեի «Վերտեր» օպերան, որտեղ միաժամանակ կատարել է գլխավոր դերը:
Երգչուհին նկարահանվել է նաև տարբեր հեռուստատեսային երաժշտական ֆիլմերում. «Ուրախ այրին», «Իմ Կարմեն», «Գյուղական պատիվ», «Տոսկա»: Օբրազցովան կատարել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ի. Պ. Չայկովսկի, Մ. Ի. Գլինկա, Ա. Ս. Դորգոմիժսկի, Ս. Վ. Ռախմանինով, Ռ. Շուման, Գ. Վ. Սվիրիդով, Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել և այլն:[6] Երգել է տենորներ Վլադիմիր Ատլանտովի, Պլասիդո Դոմինգոյի հետ: Օբրազցովան հատկապես նշել է համագործակցությունը դիրիժորներ Դանիել Բարենբոյմի, Հերբերտ ֆոն Կարայանի հետ:[7]
2000 թվականին Օբրազցովան դեբյոտով հանդես եկավ դրամատիկական թատրոնում, Ռոման Վիկտյուկի թատրոնում, խաղալով Ռենատո Մեյնարդի «Անտոնիո ֆոն Էլբա» պիսում: 2003—2004 թվականներին հանդես եկավ դասական ջազ ծրագրով (Դյուկ Էլլինգտոն, Դյուկ Վերնոն, Ջորջ Գերշվին) Իգոր Բութմանի քառյակի և Դավիդ Բերգերի ղեկավարած նվագախմբով:
2007—2008 թվականներին նա գլխավորում է Միխայլովսկի թատրոնի օպերային խումբը:
Պետերբուրգում Օբրազցովան ղեկավարում է իր անունով կոչված մշակութային կենտրոնը, որտեղ աշխատում էին երիտասարդ կատարողներ:[8]
Մոսկվայում գործում է Ելենա Օբրազցովայի անվան բարեգործական հիմնադրամ, որի նպատակը երաժշտական մշակույթի խրախուսումն է:[9]
Օբրազցովան դասավանդել է Տոկիոյի երաժշտական ակադեմիայում, կարդացել է դասախոսություններ ճապոներեն:[10] Օբրազցովան տիրապետում էր նաև իտալերենին և ֆրանսերենին:[11]
Նրա գործունեությանը հրատարակումների ձևով անդրադարձել են բազմաթիվ երաժշտագետներ և մշակութաբաններ:[12][13][14][15]
Օբրազցովան Պուշկինյան ակադեմիայի պատվավոր անդամ էր (1995), Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1999), Մշակույթի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս (1999), Ռուսական թանգարանի ընկերների միջազգային ընկերության անդամ (1998):
2014 թվականից Օբրազցովան տառապում էր լեյկեմիայով: Նոյեմբերի կեսերին Լայպցիգի կլինիկայում անցել է բուժման կուրսեր, որտեղ գտնվեց համապատասխան դոնոր և նրան կատարվեց ոսկրածուծի փոխպատվաստում: Սակայն, վիրահատությունը ցանկալի արդյունք չտվեց, քանի որ 75-ամյա երգչուհու օրգանիզմը չկարողացավ համարժեք ձևով պատասխանել: 2014 թվականի վերջում երգչուհուն Գերմանիայում այցելեցին նրա հին ընկերները` Իոսիֆ Կոբզոնն ու Վալենտինա Տերեշկովան:[16][17] Հիվանդության պատճառով հետաձգվում է նրա պատվին կազմակերպված համերգը, որը նախատեսված էր 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Կրեմլի պետական պալատում:
Ելենա Օբրազցովան մահացավ 2015 թվականի հունվարի 12-ին, կյանքի 76-րդ տարում Լայպցիգում, որտեղ անցնում էր բուժման կուրսեր:[18][19]. Հրաժեշտի արարողությունն անցկացվեց 2015 թվականի հունվարի 15-ին Մեծ թատրոնում: Հոգեհանգստի արարողությունն անցկացվեց Քրիստոս Փրկիչ տաճարում` Ռոստովի և Նովոչերկասկի մոտրոպոլիտ Մերկուրիի կողմից: Նույն օրում Օբրազցովային հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:
Օբրազցովայի մահը լայն արձագանք ունեցավ նրա երկրպագուների, գործընկերների շրջանում: «Ցտեսություն, իմ սիրելի Կարմեն», գրեց Պլասիդո Դոմինգոն: «Ելենան ֆանտաստիկ դերասանուհի էր և մեծագույն գործընկեր բեմում, նրա հետ յուրաքանչյուր հանդիպում իմ համար մեծ երջանկություն էր: Մենք նրա հետ շատ հաճախ ենք երգել… և դա միշտ անմոռանալի էր», ասաց Խոսե Կարերասը:[20][21]
Որոշ ծրագրեր և ելույթներ
- Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի բարեգործական համերգ (1999, Հյուսիս-Օսեթական օպերայի և բալետի պետական թատրոն)
- Ելենա Օբրազցովայի երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթ[22]
- Լուչանո Պավարոտիի հիշատակի երգիչների մրցույթ (2008)[23]
- Մուսլիմ Մագոմաևի հիշատակի համերգ (2009)[24]
- Համերգ, նվիրված Ճապոնիայում աղետից տուժածներին (2011)[25][26]
- Գալա-համերգ «Նորից միասին», նվիրված Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ (10.05.2014, Մոսկվա)
Ընտանիք
- Ամուսիններ.
- Վյաչեսլավ Մակարով (ծնվ. 1938 թվականին), ֆիզիկոս-տեսաբան, դոցենտ:
- Ալգիս Ժյուրայտիս (1928—1998)` Մեծ թատրոնի դիրիժոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
- Աղջիկը և երեխաները
Հիշատակ
2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացավ սոպրանո Աննա Նոտրեբկոյի, բաս Իլդար Աբդրազակովի, տենոր Ալեքսանդր Անտոնենկոյի և մեցցո-սոպրանո Եկատերինա գուբանովայի եվրոպական համերգային շրջագայությունը, նվիրված Օբրազցովայի հիշատակին: Փարիզում, Վիեննայում, Պրահայում, Բարսելոնայում երգիչները կատարեցին արիաներ իտալական օպերաներից, դիրիժոր Մարկո Արմիլյատոի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ:[27][28].
Փաստեր
- Կոնսերվատորիայում ավարտական քննության ժամանակ նա ստացել է 5+: Նման գնահատական վոկալի համար Լենինգրադյան կոնսերվատորիայում վերջին անգամ նշանակվել էր 1924 թվականին:
- 1975 թվականին Իսպանիայում համարվել է Կարմենի լավագույն կատարողն աշխարհում:
Պարգևներ և մրցանակներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս, 27 դեկտեմբեր 1990 թվական, Լենինի անվան պարգև, «Մուրճ և վահան» ոսկե մեդալ) [29]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև II աստիճանի (10 հունիս 2009 թվական [30]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև III աստիճանի (17 հունիս 1999 թվական)[31]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև IV աստիճանի (28 մայիս 2014 թվական) [32]
- Կնյազ Դանիլ Մոսկվացու I աստիճանի (2009 թվական) [33]
- Աշխատանքային կարմիր շքանշանի պարգև (1971 թվական)
- Աշխատանքային կարմիր շքանշանի պարգև (1980 թվական)
- Էնիրիկե Գրանադոսի շքանշան (Իսպանիա, 1970)
- Памятная медаль Բելա Բարտոկի հուշամեդալ (Հունգարիա, 1982)
- Սուրբ Նիկոլայի պարգև (Ուկրաինա, 1998)
- Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական մշակույթի ակադեմիայի պարգև (1999)
- Ռուսաստանի մշակույթի ակադեմիայի պատվավոր շքանշան (1999)
- Ռուսաստանի դաշնության նախագահի շնրոհակալություն (22 марմարտта 2001 թվական[34]
- «Կուզբասի զարգացմանն ունեցած ներդրման համար» I աստիճանի շքանշան (28 մարտ 2002 թվական) [35]
- Մոսկվայի կառավարության պատվավոր պատվոգիր (3 հուլիս 2009 թվական) [36]
- Ռուսաստանի դաշնության կառավարության պատվավոր պատվոգիր (11 հուլիս 2011 թվական) [37].
- Սուրբ կնյազուհի Օլգայի պարգև I աստիճանի (7 հուլիս 2014 թվական)[38]
Կոչումներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1970)
- ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստուհի (1973)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1976)
Մրցանակներ
- 1976 — Լենինյան մրցանակ
- 1973 — Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ
- 1962 — Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ
- 1962 — Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 8-րդ փառատոնի ոսկե շքանշան, Հելսինկի (1962)
- 1970 — Ֆ. Վինյասի անվան վոկալիստների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, Բարսելոնա
- 1970 — Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 11-ին մրցանակ, Մոսկվա
- 1972 —«Քննադատության ոսկե փետուր» մրցանակ (Վիսբադեն)
- 1978 —«Ոսկե Վերդի» մրցանակ (Իտալիա)
- 1982 — Ձայնագրման ֆրանսիական ակադեմիայի գրան-պրի
- 1994 — Սիցիլիայի թատրոնների ասոցիացիայի մրցանակ (1994)
- 2002 — Ռուսական օպերային «Casta diva մրցանակ»[39]
- 2004 — Ռուսական ազգային օլիմպի մրցանակ (2004)
- 2014 — «Բալթիական աստղ» միջազգային մրցանակ Բալթիական տարածաշրջանում մարդասիրական կապերի զարգացման և ամրապնդման համար (ՌԴ Մշակույթի և զանգվածային կապերի նախարարություն, ՌԴ թատերական գործիչների միություն, Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակույթի հարցերով հանձնաժողով)[40]
- Սան-Ֆրանցիսկո քաղաքի մրցանակ (ԱՄՆ)
- «Լիսեո» թատրոնի ոսկե շքանշան (Իսպանիա, 2009)
- Trebbia եվրոպական մրցանակ (Չեխիա, 2010)
- «Ոսկե կամուրջ» մրցանակ (Италия, 2011)
- 1981 թվականի հոկտեմբերի 24-ին հայտնաբերված № 4623 փոքր մոլորակը կոչվեց Օբրազցովա: 2003 թվականին թաղարկվեց փոստային դրոշմանիշ Օբրազցովայի պատկերով:
Ստեղծագործական կյանք
Օպերային (համառոտ)
- Մարֆա, ռուս.՝ «Хованщина» օպերա, Մոդեստ Մուսորգսկի
- Լյուբաշա, «Ցարական հարսնացուն» (օպերա), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- Ամներիս, («Աիդա» օպերա, Ջուզեպե Վերդի
- Ազուչենա, «Տրուբադուր» օպերա, Ջուզեպե Վերդի
- Կարմեն, («Կարմեն» օպերա, Ժորժ Բիզե
- Դալիլա, «Սամսոնը և Դալիլան» օպերա, Կամիլ Սեն-Սանս
- Շարլոտա, «Վերտեր» օպերա, Ժյուլ Մասսնե
Դերեր դրամատիկական թատրոնում
- «Անտոնիա ֆոն Էլբա», Ռ. Մայնարդի, ռեժիսոր` Ռոման Վիկտյուկ
- «Ռեքվիեմ Ռադամեսի համար», Ա. Նիկոլաի, ռեժիսոր` Ռոման Վիկտյուկ
Հեռուստատեսություն
- «Ամանորյա հափշտակում», (ռուս.՝ Новогоднее похищение) (ֆիլմ, 1969)
- «Իմ Կարմեն», 1977
- Հաննա, «Ուրախ այրին», Ֆերենց Լեգար), 1984
Արտաքին հղումներ
- Роман Виктюк. "Реквием по Радамесу" (2013)
- Елена Образцова. Жена. История любви
- Елена Образцова Хабанера из оперы "Кармен"
- Прощай, королева!
Ծանոթագրություններ
- ↑ Фонд Елены Образцовой. «Елена Образцова: награды». Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 Волошин В. Восхождение // Таганрогская правда. — 2015. — 20 февр.
- ↑ Скончалась Елена Образцова
- ↑ Елена Образцова
- ↑ Биография
- ↑ ОБРАЗЦОВА в энциклопедии музыки
- ↑ 7,0 7,1 Телеканал «Культура», 12 января 2015
- ↑ «Культурный Центр Елены Образцовой». // startvocal.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Фонд Елены Образцовой
- ↑ «Лаукараз – Новости». // det-center.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Телеканал «Культура», 12 января 2015. Запись по трансляции творческого вечера Е. В. Образцовой от 2004 года
- ↑ «Елена Образцова Народная артистка СССР». // bolshoi.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Мир оперы - Елена Образцова». // operaworld.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Елена Васильевна Образцова». // opera-life.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Искусство — Елена Образцова – мы». // лик-спб.рф. Վերցված է 2013-7-6-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ «Тело Образцовой доставят в Москву до конца дня». Gazeta. ru. 13 января 2015 года. Վերցված է 2015-01-12-ին.
- ↑ «На 76-м году жизни скончалась оперная певица Елена Образцова». ИТАР-ТАСС. 12 января 2015 года. Վերցված է 2015-01-12-ին.
- ↑ «Тело Образцовой доставят в Москву до конца дня». Gazeta. ru. 13 января 2015 года. Վերցված է 2015-01-12-ին.
- ↑ В Германии умерла оперная певица Елена Образцова
- ↑ Портал культурного наследия России. Образы России
- ↑ ИТАР-ТАСС. Хосе Каррерас: Елена Образцова была фантастической артисткой
- ↑ «Международный конкурс молодых оперных певцов Елены Образцовой». // operaworld.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Конкурс певцов памяти Лучано Паваротти». // forumklassika.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2012-01-08-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Концерт памяти Муслима Магомаева». // muzcentrum.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Петербургские артисты поддержат пострадавших от стихии в Японии». // gazeta.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «В Петербурге прошел благотворительный концерт в поддержку Японии». // tvkultura.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Нетребко и другие оперные "звезды" посвятят концерт в Москве 7 июля памяти Образцовой
- ↑ «Moscow Nights», 7-сезон, лето 2015
- ↑ Указ Президента Союза Советских Социалистических Республик от 27 декабря 1990 года № УП-1246 «О присвоении звания Героя Социалистического Труда тов. Образцовой Е. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 июня 2009 года № 645 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Образцовой Е. В.»
- ↑ «Указ Президента России». // document.kremlin.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2012-1-8-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Указ Президента Российской Федерации от 28 мая 2014 года № 374 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Народная артистка СССР Е. В. Образцова награждена орденом преподобного Даниила Московского I степени
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 22 марта 2001 года № 147-рп «О поощрении работников Государственного академического Большого театра России»
- ↑ Постановление Совета народных депутатов Кемеровской области от 28 марта 2002 года № 1442 "О награждении медалью Кемеровской области «За особый вклад в развитие Кузбасса»
- ↑ Распоряжение Правительства Москвы № 1446-РП от 3 июля 2009 года «О награждении Почётной грамотой Правительства Москвы»
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 4 июня 2010 года № 1201-р «O награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Образцовой Е. В.»
- ↑ Патриаршее поздравление народной артистке СССР Е. В. Образцовой по случаю дня рождения
- ↑ «Литературная газета» о присуждении премии «Casta diva» за 2002 г.; о самой премии см. также: Гуманитарный университет (Екатеринбург)
- ↑ Георг Отс удостоен ордена Балтийской Звезды | BUSINESS -M - Информационно-деловой Портал