Սիգուլդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սիգուլդա
լատիշ․՝ Sigulda
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1207 թ.
Մակերես22,15 կմ², 22,88 կմ²
Բնակչություն14 584 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+2
Փոստային դասիչLV-2150[2]
Պաշտոնական կայքsigulda.lv/public
Սիգուլդա (Լատվիա)##
Սիգուլդա (Լատվիա)

Սիգուլդա (pronunciation ; գերմ.՝ Segewold, լեհ.՝ Zygwold, ռուս.՝ Сигулдаլատիշ․՝ Sigulda ), պատմական անվանումը՝ Զեգեվոլդ (գերմ.՝ Segewold), քաղաք Լատվիայի կենտրոնական մասում՝ Վիձեմե երկրամասում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, այդ երկրում զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընկած է մայրաքաղաք Ռիգայից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[3][4], Գաույա գետի ափերին, Գաույայի ազգային պարկի սահմաններում։ 2022 թվականի հունվարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 539։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հիմնադրման տարեթիվ ընդունված է համարել 1207 թվականը՝ այն նույն տարին, երբ թրակիրների ուխտի (օրդենի) անդամներն այստեղ հիմնել են Զեգեվոլդ (Զիգվալդ — գերմ.՝ Siegwald «Հաղթանակի անտառ») ամրոցը (հենց այդ ամրոցի անվանումն էլ ընկած է քաղաքի անվան հիմքում)։ Քաղաքը հարուստ է պատմա-մշակութային հուշարձաններով՝ ամրոցներով, բերդերով։ 1895 թվականին Սիգուլդայում բացվել է հանրային գրադարանը, որը շարունակում է գործել նաև մեր օրերում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուլդան Եվրոպական միության քույր քաղաքների ընկերակցության՝ Դուզելաժի անդամներից է և իր այդ կարգավիճակից ելնելով՝ 1991 թվականից կանոնավոր կերպով համատեղ կազմակերպում կամ մասնակցում է տոնավաճառների, փառատոների, այլ միջոցառումների։ 2019 թվականի դրությամբ այդ ընկերակցության անդամներ էին հետևյալ քաղաքները[5].

Սիգուլդան, Դուզելաժի շրջանակից դուրս, եղբայրացել է նաև հետևյալ քաղաքների հետ[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā) 2021 - 2022Central Statistical Bureau of Latvia.
  2. http://www.pasts.lv/lv/uzzinas/Indeksu_gramata/novadi/Novadi_aprilis_2011.xls
  3. «Sigulda aizrauj!». Tourism.sigulda.lv. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  4. «Sigulda». Latvia.travel. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  5. «Member towns». douzelage.eu. Douzelage. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Sadraudzības partneri». sigulda.lv (լատվիերեն). Sigulda. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգուլդա» հոդվածին։