Յուպիտեր (դիցաբանություն)
| Յուպիտեր (Jupiter) |
|
|---|---|
Յուպիտեր և Փետիդա կայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը |
|
| Դիցաբանություն՝ | Հին հռոմեական |
| Այլ մշակույթներում՝ | Զևս, Արամազդ, Ահուրամազդա |
| Վայր՝ | Հռոմեական կայսրություն |
| Ամուսին: | Յունոնա |
Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ: Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին` «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»): Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը: Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան: Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր: Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները: II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին): Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը: Հելիուպոլիս քաղաքի (այժմ` Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ): Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը: Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ: Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից: Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է` գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ:
[խմբագրել] Յուպիտերի բազմակերպարությունը
- Յուպիտեր Տոնանս (Jupiter Tonans), (որոտացող) ուղարկում էր անձրև և որոտ:
- Յուպիտեր Ֆուլգուր (Jupiter Fulgur), (կայծակնային) ուղարկում էր կայծակներ:
- Օպտիմուս Մակսիմուս Սոտեր (Optimus Maximus Soter), Լավագույն, Հզորագույն, Փրկիչ:
- Յուպիտեր Վիկտոր (Jupiter Victor), պարգևում էր հաղթանակ:
- Յուպիտեր Լատիարիս (Jupiter Latiaris), լատիանակն ցեղերի միության աստված:
- Յուպիտեր Դապալիս, բերքատվության աստված:
- Յուպիտեր Տերմինոս (Jupiter Terminus), սահամանների պահպանության հովանավոր:
- Յուպիտեր Լիբերտաս (Jupiter Libertas), ազատության հովանավոր:
- Յուպիտեր Փերետրիոս (Jupiter Feretrius), պատերազմի և հաղթանակի աստված:
- Յուպիտեր Յուպիտոն (Jupiter Yupiton), բարձրունքի հասնելու աստված:
- Յուպիտեր Ստատոր (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը:
- Յուպիտեր Վերսոր (Խափանիչ), թշնամուն մատնում էր փախուստի:
|
|
||
|---|---|---|
| Քրմեր | ||
| Հավատալիքներ և ծեսեր |
||
| Գլախավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
||
| Անձնավորում | ||