Միջազգային դատական մարմիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(ICC) Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, Նիդերլանդներ

Միջազգային դատական մարմիններ կամ միջազգային դատարաններ, միջազգային համաձայնագրի պայմանների վրա ստեղծված դատական մարմին պետությունների միջև կամ պետությունների և անհատ անձանց միջև ծագած վեճերը քննելու համար։ Օրենսդիր մարմին չէ։ Պարտականությունն է կիրառել միջազգային իրավունքն այն վիճակում, ինչպես այն գտնում է դատարանը, այլ ոչ թե ստեղծել միջազգային իրավունք[1]։ Սակայն որոշակի ներգործություն ունի միջազգային իրավունքի զարգացման կամ առնվազն հաջորդող նախադեպային պրակտիկայի ձևավորման վրա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճ

Միջազգային դատարանների ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային դատարանները ձևավորվում են միջազգային պայմանագրերով, կամ միջազգային կազմակերպության հեղինակության ներքո, ինչպիսին է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։ Դրանք իրենցից ներկայացնում են իրավիճակային՝ ad-hoc[2] դատարաններ և հաստատուն ինստիտուտներ, որոնք բացառում են զուտ ներպետական հեղինակության տակ գտնվող դատարանները։

Դատավորները ընտրվում են բարձր բարոյական արժեքով և մասնագիտական հեղինակություն վայելող անձինք, անկախ իրենց ազգային պատկանելության։

Ըստ տեղի և նշանակության դատական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգյան դատավարության ամբաստանյալները մեղադրյալի աթոռին նստած
(ICTY) Նախկին Հարավսլավիայի Միջազգային քրեական տրիբունալի շենքը Հաագայում

Ըստ տեղի և նշանակության միջազգային դատարանների օրինակ են Նյուրնբերգյան և Տոկիոյի դատարանները, որոնք ստեղծվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Այդ դատարաններից երեքը գտնվում են Հաագայում (Նիդերլանդներ

Հետագայում Միջազգային դատական մարմիններ ստեղծվել են տարբեր վայրերում, որպես կանոն տվյալ երկրի իրավասության սահմաններում որևէ խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես Ռուանդայի ցեղասպանության հարցով զբաղվող Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը։ Ռուանդայի և Հարավսլավիայի տրիբունալները ի տարբերություն մյուսների ստեղծվել են ոչ թե պայմանագրով, այլ՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։

Միջազգային քրեական դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

(ICJ) ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում

Հարավսլավիայի և Ռուանդայի տրիբունալներն այսօր վերածվել են Խոշոր կազմակերպությունների, որոնք ունեն 2000–ից ավելի պաշտոններ, իսկ միացյալ տարեկան բյուջեն ԱՄՆ բյուջեին գերազանցում է քառորդ միլիարդ դոլլարով, որը կազմում է ՄԱԿ–ի ընդհանուր կանոնավոր բյուջեյի 15 % –ը[3]։

Միավորված ազգերի Ad hoc քրեական դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղասպանությունների և քաղաքացիական պատերազմների ընթացքում կատարված հանցագործությունների հետաքննության համար, ի լրումն միջազգային տրիբունալների, ստեղծվում են նաև իրավիճակային դատարաններ՝ ad hoc, հաշվի առնելով միջազգային և ներպետական ռազմավարությունները։ Իրավական ուժ ունի միայն պայմանավորվող կողմերի միջև։ Ad hoc քրեական դատարանների օրինակներ են․

Հիբրիդային դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ, Լեյդսենդամ, ՄԱԿ–ի Լիբանանի հատուկ տրիբունալի շենքը

Երրորդ սերնդի միջազգային քրեական դատական մարմինները այսպես կոչված խառը միջազգային, կիսա-միջազգային կամ հիբրիդային տրիբունալներն են։ Նրանք ունեն ազգային և միջազգային իրավունքի իրավական հիմք և բաղկացած են ազգային և միջազգային դատավորներից։ Վերջիններս հիմնականում (բայց ոչ միշտ) նշանակվում են ՄԱԿ–ի կողմից։ Այդ հիբրիդային դատարանները հիմնականում ազգային դատական համակարգի մասն են կազմում։ Կրողը միայն տվյալ պետությունն է։ Գրեթե բոլոր խառը տրիբունալների ֆինանսավորումը իրականացվում է անդամ–պետությունների կամավոր ներդրումների հաշվին (բացառությամբ նախկինում գործող Թիմոր–Լեշտիի ծանր հանցագործությունների հատուկ պալատների)։

Այդպիսի «հիբրիդային դատարանների» օրինակներ են Դիլիի (Արևելյան Թիմոր) (2000), Կոսովոյի (2000), Սիերա Լեոնեի (2002), Սարաևոյի (Բոսնիա և Հերցեգովինա) դատական պալատը ռազմական հանցագործությունների հետաքննության համար (2005), Լիբանանի (2007), Արևելյան Թիմորի և Կամբոջայի (2006) դեպքերի կապակցությամբ ստեղծված միջազգային դատարանները, Իրաքի (Բաղդադ) Գերագույն քրեական տրիբունալը և այլն։

Այդպիսի միջազգային դատարանների դատավորները և բարձրակարգ անձնակազմը դիվանագիտական անձեռնմխելիությամբ են օժտվում, եթե նրանց կառավարման մարմինը դա թույլ է տալիս։ Այս դատական մարմիններից յուրաքանչյուրի գործունեությունը տարբերվում է իր բնույթով, բայց բոլորը իրագործվում են ՄԱԿ–ի նախաձեռնությամբ և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։

Միջազգային արբիտրաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային դատարանները տարբերվում են միջազգային արբիտրաժային ֆորումներից։ Միջազգային արբիտրաժային դատարանները միջպետական կառույցներ չեն։ Դրանք մասնավոր կառույցներ են, սակայն կայացված որոշումը պարտադիր ուժ ունի վիճող կողմերի համար։ Օրինակ․

Միջազգային դատարանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանի անունը Տարածաշրջանը Ժամանակաշրջանը Գործունեությունը
Լիբանանի հատուկ տրիբունալ– STL[5] Լիբանան 2009−այժմ Քրեական հետապնդումներ
Սիերա Լեոնեյի հատուկ դատարան– SCSL[6] Սիերա Լեոնե 2002–այժմ Քրեական հետապնդումներ
Հարավաֆրիկյան զարգացման միության տրիբունալ– SADC Tribunal Աֆրիկա 2005–2012 Հարավաֆրիկյան զարգացման միության– SADC[7][8] պայմանագրերի մեկնաբանություն
Միջազգային արդարադատության մշտական պալատ– PCIJ[9][10][11] Գլոբալ 1922–1946 Ընդհանուր վեճեր
ՄԱԿ–ի Միջազգային մնացորդային մեխանիզմ քրեական տրիբունալների համար– MICT[12] Գլոբալ 2012–այժմ Ռուանդայի ցեղասպանության և նախկին Հարավսլավիայի գործով քրեական հետապնդումներ
ՄԱԿ–ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ– ITLOS[13] Գլոբալ 1994–այժմ Ծովային վեճեր
Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական դատարան– IMTFE[14][15] կամ Տոկիոյի դատավարություն Խաղաղ Օվկիանոս 1946−1948 Քրեական հետապնդումներ
Միջազգային ռազմական տրիբունալ[16] կամ Նյուրնբերգյան դատավարություն[17][18] Եվրոպա 1945–1946 Քրեական հետապնդումներ
Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալ– ICTY[19] Նախկին Հարավսլավիա 1993–այժմ Քրեական հետապնդումներ
Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալ– ICTR[20] Ռուանդա 1994−այժմ Քրեական հետապնդումներ
Միջազգային քրեական դատարան– ICC[21][22] Գլոբալ 2002–այժմ Քրեական հետապնդումներ
Արդարադատության միջազգային դատարան– ICJ[23] Գլոբալ 1945–այժմ Ընդհանուր վեճեր
Մարդու իրավունքների միջամերիկյան դատարան[24] Ամերիկա 1979–այժմ Ամերիկյան պետությունների կազմակերպության– OAS[25] մարդու իրավունքներ
Եվրոպական Միության Քաղաքացիական ծառայության տրիբունալ[26] Եվրոպա 2005-այժմ Եվրոպական Միության քաղաքացիական հայցեր
Միջուկային էներգիայի եվրոպական տրիբունալ– ENET[27][28] Եվրոպա 1960-այժմ Միջուկային էներգիայի վեճեր
Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի դատարան EFTA Court[29] Եվրոպա 1994–այժմ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա– EFTA[7][30] օրենքի մեկնաբանություններ
Արդարադատության եվրոպական դատարան ECJ[31] Եվրոպա 1952–այժմ Եվրոպական Միության օրենքի մեկնաբանություններ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան– ECtHR[32] Եվրոպա 1959–այժմ Մարդու իրավունքներ
Արևմտաաֆրիկյան պետություների տնտեսական համայնքի արդարադատության դատարան– ECOWAS CCJ[33] Աֆրիկա 1996–այժմ Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական համայնք– ECOWAS[7][34]–ի պայմանագրերի մեկնաբանություն
ԱՊՀ պետությունների տնտեսական դատարան[35] Նախկին ԽՍՀՄ երկրներ 1994–այժմ ԱՊՀ ներքին առևտրային վեճեր
Արևելյան Կարիբյան Գերագույն դատարան– ECSC[36] Կարիբյան ավազանի երկրներ 1967–այժմ Արևելյան Կարիբյան պետությունների կազմակերպության– OECS[37][38] ընդհանուր վեճեր
Արևելաաֆրիկյան արդարադատության դատարան– EACJ[39] Աֆրիկա 2001–այժմ EAC պայմանագրերի մեկնաբանություններ
Անդյան համայնքի արդարադատության դատարան[40] Հարավային Ամերիկա 1983-այժմ Պետությունների անդյան համայնքի[7]– CAN[41] ներքին առևտրային վեճեր
Արևելյան և Հարավային Աֆրիկայի միասնական շուկայի արդարադատության դատարան– COMESA Court of Justice[42] Աֆրիկա 1998–այժմ COMESA–յի ներքին առևտրային վեճեր
Կարիբյան արդարադատության դատարան– CCJ[43] Կարիբյան ավազանի երկրներ 2005–այժմ Ընդհանուր վեճեր
Բենիլյուքսի արդարադատության դատարան[44] Բենիլյուքս 1975–այժմ Բենիլյուքսի ներքին առևտրային վեճեր
Վերաքննիչ մարմին[45] ԱՀԿ Գլոբալ 1995–այժմ ԱՀԿ– WTO[46] ներքին առևտրային վեճեր
Մարդու և Ժողովուրդների իրավունքների մասին աֆրիկյան դատարան– AfCHPR[47] Աֆրիկա 2006–այժմ Մարդու իրավունքներ
Աֆրիկյան արդարադատության դատարան[48] Աֆրիկա 2009–այժմ Աֆրիկայի միության– AU պայմանագրերի մեկնաբանություններ
Սենեգալի աֆրիկյան արտակարգ պալատ[49] Չադ 2013–այժմ Քրեական հետապնդում
Կամբոջայի դատարանների արտառոց պալատներ– (ECCC)[50] Կամբոջա 2006–այժմ Քրեական հետապնդում
Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիա[51] Արևելյան Թիմոր 2000-2006 Քրեական հետապնդում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության դեմ պայքարի մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինտերպոլ– քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն, որի հիմնական խնդիրն է մասնակից երկրների ազգային իրավապահ մարմինների ջանքերը միավորել ընդհանուր հանցագործության դեմ պայքարում։
  • Եվրոպոլ– Եվրոպական միության ոստիկանական ծառայություն Հաագայում։ Կոորդինացնում է միջազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի և ազգային ոստիկանական ծառայությունների տեղեկատվական փոխանակության ազգային ծառայությունների աշխատանքը։ Հատկապես կոորդինացնում է ահաբեկչության, զենքի ապօրինի առևտրի, թմրադեղերի թրաֆիկինգի, երեխաների պոռնոգրաֆիայի և փողերի լվացման դեմ պայքարը։
  • Ամերիպոլ, որը ստեղծվել է թմրանյութերի դեմ պայքարի համար 2007 թ․ նոյեմբերի 14–ին Բոգոտայում (Կոլումբիա)
  • Էքստրադիցիա– հանցագործների հանձնում, որը ստեղծվել է որևէ պետությունում գտնվող քրեական պատասխանատվության ենթակա անձին այն պետությանը հանձնելու համար, որի տերիտորիայում նա կատարել է հանցագործություն, կամ որի քաղաքացին է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ս South West Africa Cases (Ethiopia v South Africa, Liberia v South Africa) second phase 1966) ICJ Reports 4, para 89. The Legality of the Threat. Nuclear Weapons advisory opinion (1996) ICJ Reports 226, para 18
  2. «ըստ տեղի», լատիներեն արտահայտություն, որը նշանակում է «որևէ կոնկրետ դեպքի, նպատակի համար»
  3. А. Р. КАЮМОВА Гибридные трибуналы и интернационализированные суды в системе международной уголовной юстиции [1] Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, ՓաստաթուղթS/2004/616 [2] Գլխավոր քարտուղարի հաշվետու զեկույց, 2004 թ․ օգոստոսի 23
  4. Հայաստանի Բանկերի Միություն[3] Արխիվացված 2015-06-12 Wayback Machine
  5. Special Tribunal for Lebanon
  6. Special Court for Sierra Leone [4] Պաշտոնական կայք
  7. 7,0 7,1 7,2 7,3 ՄԱԿ–ի Հայաստանյան կայք [5] Արխիվացված 2015-08-23 Wayback Machine
  8. Southern African Development Community
  9. ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավանախորդը, որը գործել է Ազգերի լիգայի շրջանակներում
  10. Permanent Court of International Justice 1922-1946 Judgments [6] Արխիվացված 2008-09-13 Wayback Machine Advisory Opinions and Orders in PDF
  11. 1946 թ․–ից սկսել է գործել որպես՝ Արդարադատության միջազգային դատարան։ ՄԱԿ–ի մարմիններից միակն է, որ տեղակայված չէ ԱՄՆ–ում։ Այն գտնվում է Հաագայում։
  12. United Nations Mechanism for International Criminal Tribunals
  13. International Tribunal for the Law of the Sea [7] Պաշտոնական կայք
  14. International Military Tribunal for the Far East
  15. «Charter of the International Military Tribunal for the Far East». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  16. Rule of Law in Armed Conflicts Project
  17. ПРИГОВОР МЕЖДУНАРОДНОГО ВОЕННОГО ТРИБУНАЛА
  18. «The Nuremberg Trials». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  19. International Criminal Tribunal for the former Yugoslavia [8] Պաշտոնական կայք
  20. United Nations International Criminal Tribunal for Rwanda
  21. ICC կամ ICCt, երբ կիրառվում է այլ կազմակերպության կամ երկրի անվան հետ
  22. International Criminal Court [9] Արխիվացված 2015-07-14 Wayback Machine Պաշտոնական կայք
  23. International Court of Justice [10] Արխիվացված 2017-04-23 Wayback Machine Պաշտոնական կայք
  24. Inter-American Court of Human Rights [11] Պաշտոնական կայք
  25. Organization of American States [12] Պաշտոնական կայք
  26. European Union Civil Service Tribunal [13] Պաշտոնական կայք
  27. European Nuclear Energy Tribunal page at the OECD Nuclear Energy Agency [14]
  28. Միջուկային էներգիայի եվրոպական տրիբունալ[15] (անգլ.)
  29. Court of Justice of the European Free Trade Association [16] Պաշտոնական կայք
  30. European Free Trade Association [17] Պաշտոնական կայք
  31. European Court of Justice [18] Պաշտոնական կայք
  32. European Court of Human Rights [19] Պաշտոնական կայք
  33. «ECOWAS Community Court of Justice». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  34. Economic Community of West African States[]
  35. Экономический суд СНГ [20] Պաշտոնական կայք
  36. Eastern Caribbean Supreme Court
  37. Organisation of Eastern Caribbean States [21] Պաշտոնական կայք
  38. John Hatchard (ed.) Directory of Commonwealth Law Schools 2003-2004 [22] Cavendish Publishing. 2003. ISBN 1-85941-758-2; page 122
  39. East African Court of Justice [23] Պաշտոնական կայք
  40. Court of Justice of the Andean Community [24] Արխիվացված 2015-07-15 Wayback Machine Պաշտոնական կայք
  41. Андское сообщество [25] Геополитика
  42. Common Market for Eastern and Southern Africa [26] Պաշտոնական կայք
  43. Caribbean Court of Justice [27] Պաշտոնական կայք
  44. Benelux Court of Justice [28] Պաշտոնական կայք
  45. Appellate Body
  46. World Trade Organization [29] Պաշտոնական կայք
  47. African Court on Human and People's Rights [30] Պաշտոնական կայք
  48. African Court of Justice
  49. Extraordinary African Chambers in Senegal
  50. Extraordinary Chambers in the Courts of Cambodia [31] Պաշտոնական կայք
  51. The Serious Crimes Process in Timor-Leste: In Retrospect [32] New York: International Center for Transitional Justice, 2006. — 41 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]