Դիվանագիտական անձեռնմխելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիվանագիտական անձեռնամխելիություն, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և դրանց աշխատակիցներին տվյալ երկրում տրվող իրավունքների ու արտոնությունների համակարգ։ Միջազգային մասշտաբով դիվանագիտական անձեռնամխելիության հարցերը կարգավորվում են 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայով։ ԽՍՀՄ-ում դիվանագիտական անձեռնամխելիության սկզբունքներն ամրապնդված են ԽՍՀՄ տերիտորիայում արտասահմանյան պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասին կանոնադրությամբ։ Ճանաչվում են դիվանագիտական անձեռնամխելիության տարբեր տեսակներ՝ անձնական (դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների անձեռնմխելիություն), բնակարանային (ծառայական շենքերի և դիվանագիտական աշխատակիցների բնակարանային անձեռնմխելիություն), դատական (դատական պատասխանատվության անձեռնմխելիություն), վարչական, հարկային և այլն։ Դիվանագիտական անփեռնամխելիություն ձեռք են բերում դեսպանությունների և միսիաների, առևտրակաև ներկայացուցչությունների աշխատակիցները, միջազգային կոնֆերանսների ներկայացուցիչները, ՄԱԿ-ին կից մշտական ներկայացուցչությունների անձնակազմերը, մասնավորապես՝ հյուպատոսները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png