Արդարադատության միջազգային դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարան, ԱՄԴ (համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Միջազգային Դատարան, անգլերեն՝ International Court of Justice, ֆրանսերեն՝ Cour internationale de Justice), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնական դատական մարմինն է: Այն հիմնադրվել է 1945 թվականի հունիսին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և սկսել է գործել 1946 թվականի ապրիլին:

Դատարանը տեղակայված է Հաագայում` Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ): Միավորված ազգերի կազմակերպության վեց հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

Դատարանը, միջազգային իրավունքի համաձայն, կարգավորում է պետությունների միջև ծագած բանավեճերը և խորհրդատվական կարծիք է տրամադրում ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով