Մասնակից:VardikT/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգստի համար նախատեսված արտաքին շարժիչով շարժիչային նավակ

Նավակ, իր տեսակով և չափով ջրային մեծ խմբի փոխադրամիջոց: Ընդհանուր առմամբ նավերն առանձնանում են նավակներից իրենց մեծ չափով, ձևով, բեռնատարողությամբ և ուղևորների տարողությամբ: Որպես կանոն փոքրիկ նավակները հայտնաբերվել են կղզու ափերը ողողող ջրերում` ինչպիսիք են գետերն ու լճերը կամ ափամերձ պաշտպանված տարածքները: Այնուամենայնիվ, որոշ նավակներ, ինչպիսիք էին կետորսները, նախատեսված էին օֆշորային գոտում օգտագործելու համար: Ժամանակակաից նավարկության պայմաններում, նավակը բեռնափոխադրումներ կատարելու համար բավականին փոքր է: Գոյություն ունեն մի շարք անոմալ սահմանումներ, ինչպիսիք են մեծածավալ բեռնատարները 1000 ոտնաչափ (300 մ) երկարությամբ` Մեծ Լճերում հայտնի որպես հանքանավ:

Նավակները տարբերվում են համաչափությամբ և շինարարական մեթոդներով, իրենց նպատակային նշանակության շնորհիվ, մատչելի նյութերի կամ տեղական ավանդույթների: Նավակներն օգտագործվել են նախապատմական ժամանակներից և ամբողջ աշխարհում օգտագործվում են տրանսպորտի, ձկնորսության և սպորտի համար: Ձկնորսական նավակները լայնորեն տարբերվում են ոճով` մասամբ համապատասխանելով տեղական պայմաններին: Զբոսանավերը օգտագործվում են հանգստի գոտիներում` ներառելով լեռնադահուկային նավակներ, կամրջանավակներ և առագաստանավակներ: Տնակ նավակները կարող են օգտագործվել հանգստի համար կամ որպես երկարաժամկետ բնակատեղի: Տափանավերն օգտագործվում են ափին մոտենալ չկարողացող մեծ նավերին նավաբեռեր փոխանցելու համար: Փրկարարական նավերն ունեն փրկարարական և անվտանգության գործառություններ:

Նավակները կարող են շարժվել աշխատուժով (օրինակ` նավակներ և թիանավեր), քամու միջոցով (օրինակ` առագաստանավ) և շարժիչով (ներառյալ բեզինով, դիզելով կամ էլեկտրական):

Պատմություն

Նավակ (dowbanka), որը գտնվել է 19-րդ դարի վերջում` Ռադոմիսլ ամրոցում` Ուկրաինայում[1]

Նավակները ծառայել են որպես տրանսպորտի միջոց` ամենավաղ ժամանակներից սկսած[2]: Հիմնավոր ապացույցները` ինչպիսիք են Ավստրալիայի վաղաժամ բնակավայրը` ավելի քան 40,000 տարի առաջ, Կրետեում հայտնաբերված բացահայտումները` 130,000 տարի առաջ[3], և Ֆլորեսի բացահայտումները` 900,000 տարի առաջ[4], ցույց են տալիս, որ նավակներն օգտագործվել են նախապատմական ժամանակներից սկսած: Կարծիք կա, որ ամենավաղ ժամանակներում օգտագործվող նավակները եղել են մակույկները[5], և ամենահին նավակները հայտնաբերվել են հնագիտական պեղումների արդյունքնում` 7000 - 10,000 տարի առաջ: Ամենահին վերականգնված նավակն աշխարհում` Նիդերլանդներում հայտնաբերված Pesse նավակն է, որը մ. թ. ա. 8200 - 7600 թվականներին Pinus sylvestris ծառի խոռոչի միջուկից`մի անհայտ վայրում պատրաստված մակույկ է: Այս նավակը ցուցադրվում է Նիդերլանդների Ասեն քաղաքի Դրենց թանգարանում[6][7]: Այլ շատ հին մակույկներ նույնպես վերականգնվել են[8][9][10]: Լաստանավերը օգտագործվել են առնվազն 8000 տարի[11]: Քուվեյթում հայտնաբերվել է 7000 տարվա խորտակված ծովային նավակ[12]: Նավակներն օգտագործվել են մ. թ. ա. 4000-3000 թվականներին` Սումերում[2], հին Եգիպտոսում[13] և Հնդկական օվկիանոսում[2]:

Նավակները կարևոր դերակատարություն են ունեցել հնդկական լեռնային քաղաքականության և Միջագետքի առևտրի միջև[14]: Ապացույցներ կան, որ նավակների տարբեր տեսակներ են նաև հայտնաբերվել հնդկական լեռների հնագիտական տարբեր վայրերում[15][16]: Uru նավակի ծագումը եղել է Բեյփորում` հարավային Կալիկուտ գյուղում` Հնդկաստանի հարավ-արևմտյան Քերալանում: Այս տեսակի վիթխարի փայտե նավը կառուցվել է միայն հնդկակաղնուց, որն ունի 400 տոննա տրանսպորտային հզորություն: Արաբների և հույների նախնիներն այսպիսի նավակներն օգտագործել են որպես առևտրային նավեր[17]:

Պատմաբաններ Հերոդոտը, Պլինի ավագը և Ստրաբոնը արձանագրում են նավերի օգտագործումը առևտրի, ճանապարհորդության և ռազմական նպատակների համար[15]:

Տեսակներ

Առագաստներով նավակներ Բանգլադեշում

Նավակները կարող են դասակարգվել երեք հիմնական տեսակի.

  1. Առանց շարժիչի կամ մարդկային ուժով նավակներ: Առանց շարժիչի նավակը ներառում է լաստեր, որոնք նախատեսված են հոսանքի ուղղությամբ միակողմանի ճանապարհորդության համար: Մարդկային ուժով նավակները ներառում են նավակներ, կայակներ (կետի մորթե նավակներ), գոնդոլներ (վենետիկյան նավեր) և նավակներ, որոնք շարժվում էին առագաստներով, որպես հարթանավ:
  2. Առագաստանավեր, որոնք շարժվում էին հիմնականում առագաստների միջոցով:
  3. Շարժիչային նավակներ, որոնք շարժվում էին մեխանիկական միջոցներով, ինչպիսիք էին շարժիչները:

Տերմինաբանություն

Կմախքը նավի հիմնական, իսկ որոշ դեպքերում նաև միակ կառուցվածքային բաղադրիչն է: Այն ապահովում է և՛ կարողություն, և՛ հզորություն: նավի հարթահատակը նրա «ողնաշար»ն է` երկայնական կառուցվածքային անդամ, որի վրա ամրագրվում են ուղղահայաց շրջանակները: Շատ նավակներում տախտակամածը ծածկում է կմախքը` մասամբ կամ ամբողջությամբ: Չնայած նավը հաճախ ունենում է մի քանի տախտակամածներ, նավակը հազիվ թե ունենա մեկից ավելին: Տախտակամածի վերևի մասում հաճախ գտնվում են փրկապարանները, որոնք կապված են խեչակներին, հնարավոր են նաև պատնեշներ, որոնք բարձրացած են ընդհուպ մինչև նավեզրը, կամ կարող է լինել այս երկուսի որոշ համադրություն: Նավախուցը կարող է դուրս գալ տախտակամածի առաջևից, կողքից, կենտրոնի երկայնքից կամ կարող է ծածկել նավակի երկարության մեծ մասը: Ներքին տարածքները բաժանող ուղղաձիգ կառույցները հայտնի են որպես միջնորմեր:

Նավակի առջևի մասը կոչվում է աղեղ, իսկ հետնամասը ` պոչ (հետևամաս): Աջ կողմի առջևի մասը կոչվում է աջակողմյան մաս, իսկ ձախ կողմը` նավահանգիստ:

Շինանյութեր

Ավանդական Տոբա Բատակ նավակ (մոտ 1870 թվական), նկարը Կրիստեն Ֆեյլբերգի
Ձկնորսական նավակներ Վիսակխապատմանում` Հնդկաստան

Մինչև 19-րդ դարի կեսերը նավակների մեծ մասը պատրաստվել են բնական նյութերից, հիմնականում փայտից, չնայած որ օգտագործվել են նաև եղեգ, կեղև և կենդանիների կաշի: Նախկին նավակները ներառել են հին Եգիպտոսում հանդիպած ցայտուն եղեգի ոճով նավակներ, կեչու կեղևով նավակներ, կենդանու կաշվով ծածկված կայակներ[18] և կաշեպատ նավակներ և մակույկ նավակներ` պատրաստված մի գերանից:

19-րդ դարի կեսերին շատ նավակներ կառուցվել են երկաթե կամ պողպատե շրջանակներով, սակայն դրանք դեռևս պատված էին փայտով: 1855 թվականին ֆերմերային-թրծաշաղախային նավակների շինարարությունը արտոնագրվեց ֆրանսիացիների կողմից, ովքեր հորինեցին «ֆերսիմենտ» անունը: Սա համակարգ է, որի միջոցով կառուցվում է պողպատե կամ երկաթյա մետաղական շրջանակը` նավակի կմախքի տեսքով, որը վրայից ծածկվում է թրծաշաղախով: Ամրապնդվելով միջնորմերի հետ և այլ ներքին կառուցվածքներով այն ամուր է, բայց նաև ծանր է, այն հեշտությամբ վերանորոգվում է, և եթե այն պատշաճ ձևով փակված լինի, չի արտահոսի և չի մաշվի: Այս նյութերն ու մեթոդները ընդօրինակվել է ամբողջ աշխարհում, սակայն ներկայումս հանրաճանաչությունից զերծ է մնացել:

Քանի որ Բրիտանիայի և Եվրոպայի անտառները շարունակում էին վերամշակվել` խոշոր փայտե նավակներին ողնափայտ մատակարարելու համար, և Բեսեմեր գործընթացը (արտոնագրված 1855 թվականին) նվազեցրեց պողպատի արժեքը, պողպատե նավերը և նավակներն սկսեցին ավելի տարածվել: 1930-ական թվականներին նավակներն ամբողջովին կառուցվում էին պողպատից` շրջանակներից մինչև ծածկույթ, որոնք փոխարինում էին փայտե նավակներին շատ արդյունաբերական գործընթացների և ձկնորսական նավատորմերի ժամանակ: Պողպատե զբոսաշրջային նավակները դեռևս հազվադեպ էին հանդիպում: 1895 թվականին ՎՀ Մուլինսը արտադրեց ցինկապատ երկաթով պատված պողպատե նավակներ և 1930 թվականին դարձավ աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային նավակներ արտադրողը:

Մուլինսը 1895 թվականից մինչև 1899 թվականները առաջարկեց նաև ալյումինե նավակներ, մեկ անգամ ևս` 1920-ական թվականին[19][1], սակայն միայն 20-րդ դարի կեսերին ալյումինը լայն տարածում ստացավ: Չնայած որ շատ ավելի թանկ էր քան պողպատը, սակայն գոյություն ունեն ալյումինե խառնուրդներ, որոնք չեն մաշվում աղի ջրի մեջ, և որը թույլ է տալիս նման բեռի փոխադրման կարողություն` պողպատի համար ավելի քիչ քաշով:

1960-ական թվականների կեսերին մանրաթելային ապակեպատ (ապակի` ամրապնդված պլաստմասով) նավակները դարձան հայտնի` հատկապես հանգստի համար նախատեսված նավակների համար: Միացյալ Նահանգների ափամերձ պահակները դրանց վերաբերվում էին որպես «ՄԱՊ» (մանրաթելով ամրապնդված պլաստմաս) նավակներ: Մանրաթելային ապակեպատ նավակները ուժեղ են, չեն ժանգոտում, չեն մաշվում կամ հոտում: Փոխարենը, դրանք իրենց կյանքի ընթացքում ենթակա են կառուցվածքային քայքայման` արևի լույսից և ջերմանստիճանի ծայրահեղությունից: ՄԱՊ-ի կառույցները կարող են կատարելագործել դրա մեջ առկա վահանակը, որտեղ ՄԱՊ-ը ներառում է թեթև միջուկ, ինչպիսին է բալզամը կամ փրփուրը:

Սառը համաձուլվածքը նման է ՄԱՊ-ի, որտեղ օգտագործում են էպոքսիդ կամ պոլիեսթեր խեժեր, սակայն մանրաթելային ապակին փոխարինում են փայտով` որպես կառուցվածքային բաղադրիչ: Սառը համաձուլվածքում փայտի շատ բարակ շերտեր շերտավորվում են կաղապարի շուրջ: Յուրաքանչյուր շերտ ծածկված է խեժով, որին հաջորդում է վերևում դրված մեկ այլ ուղղությամբ փոխարինվող շերտ: Հաջորդող շերտերը կարող են փաթաթվել, կամ այլ կերպ մեխանիկորեն ամրացվել նախորդներին, կամ սեղմվել կամ վակումացված ծածկվել` սեղմումն ու կայունությունն ապահովելու համար, մինչև խեժը ամրանա:

Շարժիչ

Նավակի շարժիչի ամենատարածված միջոցները հետևյալներն են`

  • Շարժիչ
    • Ներքին շարժիչ
    • Հետին շարժիչ (ներքին/արտաքին)
    • Արտաքին շարժիչ
    • Թիակավոր անիվ
    • Ջրային ռեակտիվներ (ռեակտիվ նավակ, անձնական ջրային նավակ)
    • Հովահար նավակ (ջրի վրայով թռչող օդային նավակ, օդային նավակ)
  • Մարդ (թիավարել, թիակավոր անիվով վարել, կեռաձողեր տեղադրել և այլն)
  • Քամի (առագաստներով նավարկել)

Լողունություն

Նավակը տեղաշարժում է իր քաշը ջրի մեջ, անկախ նրանից թե այն պատրաստված է փայտից, պողպատից, մանրաթելային ապակուց կամ նույնիսկ բետոնից: Եթե քաշը ավելացվում է նավակին, ապա ջրագծի ներքևում գտնվող կեղևի ծավալը ավելանում է` որպեսզի ներքևի և վերևի մակերեսի հավասարակշռությունը հավասար պահի: Նավակներն ունեն բնական կամ նախագծված լողունության աստիճան: Ավելացնենք, որ այդ լողունության աստիճանը պատճառ է հանդիսանում նավակի համար` առաջին հերթին լողալ ցածր ջրի մեջ, երկրորդ` ջուրն ավելի հեշտությամբ վերցնել քան երբ պատշաճորեն բեռնված է, և ի վերջո սուզվել, եթե ծանրաբեռնված է որևէ կառուցվածքի համադրությամբ, բեռով և ջրով:

Պատկերասրահ

Պլաստմասե կաղապարով նավակ
Խարսխված նավակներ Պորտովեներում, Իտալիա
Խարսխված նավակներ Պորտովեներում, Իտալիա
Փայտե նավակ Մարոկոյում
Մեծ Բրիտանիայում Սեվերն դասի ամենամեծ փրկարարական նավակը, որն ունի 17 մետր երկարություն
Եգիպտական գերեզմանոցում գտնվող նավակ, որը նկարվել է մ. թ. ա. 1450 թվականին
Կիտոյի պատմական կենտրոնի հին ռազմական հոսպիտալի բակում գտնվող մակույկներ
Նավակ Գանգես գետի վրա
Սոն գետն անցնող Բաբուրը` «Բաբուր-Նամ»-ի պատկերազարդ ձեռագրից, Մուղալ, Աքբար ժամանակաշրջան, 1598 թվական
Ձգանավ, որն օգտագործվում է այլ` ավելի մեծ, նավ հրելու կամ քաշելու համար
Ալյումինե, հարթահատակ ծովափնյա նավակներ` պահեստավորման համար
Լքված նավակների փրկարար նավակ, որը կառուցված է պողպատից. ժամգոտած` Միացյալ Նահանգների, Հարավային Կարոլինայի, Ֆոլի կղզու խոնավ տարածքներում
Փայտե նավակ Մարոկոյան փոքրիկ գյուղում
Փայտե նավակ, որը գործում է ափամերձ տարածքում
Ming DynastyՄինգ դինաստիայի Վանլիի չինական նկարչություն` կայսրը վայելում է գետի վրայի նավարկությունը` շրջապատված պահակներով և պալատականներով
Սոուսի սրվակի նման ձևավորված նավակ, որը նավարկել է Ատլանտյան օվկիանոսի միջով` Թոմ Մքլինի կողմից
  1. Bogomolets O. Radomysl Castle-Museum on the Royal Road Via Regia. Kyiv, 2013 978-617-7031-15-3
  2. 2,0 2,1 2,2 Robert A. Denemark, ed. (2000). World system history: The social science of long-term change (1 ed.). London [u.a.]: Routledge. էջ 208. ISBN 978-0-415-23276-0.
  3. «Plakias Survey Finds Mesolithic and Palaeolithic Artifacts on Crete». www.ascsa.edu.gr. Վերցված է 2011-10-28-ին.
  4. First Mariners – Archaeology Magazine Archive. Archive.archaeology.org. Retrieved on 2013-11-16.
  5. McGrail, Sean (2001). Boats of the World. Oxford, UK: Oxford University Press. էջ 11. ISBN 978-0-19-814468-7.
  6. Van der Heide, G.D. (1974). Scheepsarcheologie in Nederland [Archeology of ships in the Netherlands]. Naarden: Strengholt. էջ 507.
  7. «World's oldest boat». Վերցված է 2013-11-08-ին.
  8. «Oldest Boat Unearthed». China.org.cn. Արխիվացված է օրիգինալից 2009-01-02-ին. Վերցված է 2008-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. McGrail, Sean (2001). Boats of the World. Oxford, UK: Oxford University Press. էջ 431. ISBN 978-0-19-814468-7.
  10. «8,000-year-old dug out canoe on show in Italy». Stone Pages Archeo News. Վերցված է 2008-08-17-ին.
  11. Pohjanpalo, Jorma (1970). The sea and man. Translated by Diana Tullberg. New York: Stein and Day. էջ 25. ISBN 978-0812813036. Վերցված է 2015-11-05-ին. «The oldest raft structures known are at least 8,000 years old.»
  12. Lawler, Andrew (June 7, 2002). «Report of Oldest Boat Hints at Early Trade Routes». Science. 296 (5574): 1791–1792. doi:10.1126/science.296.5574.1791. PMID 12052936. Վերցված է 2008-05-05-ին.
  13. McGrail, Sean (2001). Boats of the World. Oxford, UK: Oxford University Press. էջեր 17–18. ISBN 978-0-19-814468-7.
  14. McGrail, Seán (2004). Boats of the world: From the Stone Age to medieval times (Paperback ed.). Oxford: Oxford University Press. էջ 251. ISBN 978-0-19-927186-3.
  15. 15,0 15,1 McGrail, Seán (2004). Boats of the world  : From the Stone Age to medieval times (Paperback ed.). Oxford: Oxford University Press. էջեր 50–51. ISBN 978-0-19-927186-3.
  16. «Beypore History – The Dhows of Beypore». historicalleys.blogspot.com. 6 February 2009.
  17. Holmes, George C (2016-03-09). Ancient and Modern Ships - Part I. Wooden Sailing-Ships. ISBN 9781473360624.
  18. Streever, Bill (2009). Cold: Adventures in the World's Frozen Places. New York: Little, Brown and Company. էջ 154.
  19. WH Mullins boat history, Salem Ohio