Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ալիզռնանցի (ծննդյան թվականն անհայտ է, գյուղ Ալիզռնան , Մշո դաշտ - 1893 , Խնուս ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման սկզբնավորողներից։ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Գործակցել է Արաբոյի հետ, որի ձերբակալությունից հետո գլխավորել Է նրա հայդուկային խումբը։ Գևորգ Չավուշի հետ իրականացրել Է Արաբոյին մատնող Ալիզըռնան գյուղի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։ 1890 թվականին անցել է Կովկաս ։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոյի խմբի կազմում Կարսի մարզից անցել է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս -Մուշ ։ Ճանապարհին` Խոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ Ալիզռնանցի Լևոնը սպանվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։