Խաչակրաց երկրորդ արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր Ասիան և Պաղեստինը Խաչակրաց երկրոդ արշավանքի նախօրյակին

Երկրորդ խաչակրաց արշավանքը տեղի է ունեցել 1144 -1155 թթ. ի պատասխան մահմեդականների կողմից Ուռհա (Եդեսիա) քաղաքի գրավմանը։

Երկրորդ խաչակրաց արշավանքը հայտարարվել է Եվգենիոս III պապի կողմից։ Խաչակրաց արշավանքներից առաջինն էր, որին մասնակցում էին Եվրոպայի պետությունների միապետներ՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս VII և Գերմանիայի Կոնրադ III թագավորները, ինչպես նաև այլ կարևոր Եվրոպական ազնվականներ։ Երկու թագավորների բանակները սկսել են արշավանքը առանձին կերպով։ Անցնելով Փոքր Ասիա և մտնելով Անատոլիայի խորքերը՝ ծանր հարվածներ են ստացել սելջուկ թուրքերից։ Զորքի մնացորդներով հասել են Երուսաղեմ 1148թ.։ Դամասկոսի պաշարման անհաջող ավարտից հետո՝ զորքը նահանջել է Երուսաղեմ, իսկ թագավորները վերադարձել են իրենց երկրները։ Երկրորդ խաչակրաց արշավանքի անփառունակ վախճանը ճանապարհ է հարթել XII–րդ դարի վերջում Երուսաղեմի անկման և Երրորդ խաչակրաց արշավանքի նախաձեռնման համար։ Հետագա տասնամյակները ողբալի հետևանքներ ունեցան խաչակիրների համար: Եգիպտոսի սուլթան Սալլահ ադ Դինը իրար ետեևից գրավեց խաչակիրների հողերը, անգամ ընկավ Երուսաղեմը: