Գուգլ Թարգմանիչ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուգլ Թարգմանիչ (Google Translate), Գուգլ ընկերության առցանց, մեքենայական թարգմանության ծառայություն։ Հնարավորություն է տալիս 64 լեզվով թարգմանել տեքստ, փաստաթուղթ (նիշք) և կայքէջ։ Թարգմանության որակը տարբերվում է ըստ լեզվի. ավելի գործածական լեզուները ավելի լավ են թարգմանվում։ Ծրագիրը կատարելագործվում է երկու եղանակով. գնահատական (ֆիդբեք) է ստացվում ծառայությունից օգտվողից. ծրագիրը ինդեքսավորում և վերլուծում է համացանցում առկա թարգմանությունները (օրինակ երկու լեզվով նույն կայքը կամ նույն լրագրային հոդվածը)։
Գուգլ Թարգմանիչը մեկնարկել է 2006 թ. ապրիլի 28-ին։ 2010-ից թարգմանում է նաև հայերենով։