Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1934/1935

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1934/1935 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունյոթերորդն էր։ Հաղթանակը կիսեցին Անգլիա Անգլիայի և Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականները։

Ուժեղ մեկնարկեցին անգլիացիներն ու իռլանդացիները, ովքեր հաղթեցին համապատասխանաբար գործող չեմպիոն ուելսցիներին և շոտլանդացիներին։ Հաջորդ խաղում հաղթելով ուելսցիներին, շոտլանդացիները բարելավեցին իրենց մրցաշարային գործերը։ Անգլիացիները հաղթեցին իռլանդացիներին՝ վերածվելով մրցաշարի ֆավորիտների։ Վերջին փուլում իռլանդացիներին չեմպիոնական պայքարին միանալու համար հարկավոր էր հաղթել ուելսցիներին, սակայն նրանք արտագնա խաղում պարտվեցին 3։1 հաշվով և ուելսցիների հետ կիսեցին երրորդ տեղը։

Մրցաշարի ելքը վճռվեց Գլազգոյում կայացած մրցավեճում, որում շոտլանդացիների դեմ խաղում անգլիացիներին անգամ ոչ-ոքին կպարգևեր միանձնյա չեմպիոնություն։ Սակայն դա նրանց չհաջողվեց՝ Դուգլաս Դունկանի երկու գոլերը պարգևեցին հաղթանակ շոտլանդացիներին և անգլիացիների հետ չեմպիոնությունը կիսելու հնարավորություն։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 2 0 1 6 3 +3 4
2. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 0 1 6 4 +2 4
3.  Իռլանդիա 3 1 0 2 4 6 -2 2
4. Ուելս Ուելս 3 1 0 2 5 8 -3 2

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 29, 1934
Ուելս Ուելս 0 – 4 Անգլիա Անգլիա Նինիան պարկ, Կարդիֆ
Ֆրեդ Թիլսոն Գոլ Գոլ Էրիկ Բրուք Գոլ Սթենլի Մեթյուզ Գոլ
Հոկտեմբերի 20, 1934
 Իռլանդիա 2 - 1 Շոտլանդիա Շոտլանդիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Դ. Կ. Մարտին Գոլ Ջեկի Կուլտեր Գոլ Պատրիկ Գալահեր Գոլ
Նոյեմբերի 21, 1934
Շոտլանդիա Շոտլանդիա 3 - 2 Ուելս Ուելս Պիտտոդրի սթեդիում, Աբերդին
Չարլզ Նապյեր Գոլ Գոլ Դուգլաս Դանկան Գոլ Չարլզ Ֆիլիպս Գոլ Դևիդ Էսթլի Գոլ
Փետրվարի 6, 1935
Անգլիա Անգլիա 2 - 1  Իռլանդիա Գուդիսոն պարկ, Լիվերպուլ
Կլիֆորդ Բասթին Գոլ Գոլ Ալեքս Սթիվենսոն Գոլ
Մարտի 27, 1935
Ուելս Ուելս 3 - 1  Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլսոն Ջոնս Գոլ Չարլզ Ֆիլիպս Գոլ Իդրիս Հոպկինս Գոլ Ջոզեֆ Բեմբրիք Գոլ
Ապրիլի 6, 1935
Շոտլանդիա Շոտլանդիա 2 – 0 Անգլիա Անգլիա Հեմփդեն պարկ, Գլազգո
Դուգլաս Դանկան Գոլ Գոլ

Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1934/1935 
Անգլիա/Շոտլանդիա


Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]