Ֆրեդերիկ Գոուլենդ Հոփքինս
Սըր Ֆրեդերիկ Գոուլենդ Հոփքինս[12] (անգլ.՝ Sir Frederick Gowland Hopkins, հունիսի 20, 1861[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4][5][1] - մայիսի 16, 1947[5][1][2][…], Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն[5][1]), անգլիացի կենսաքիմիկոս, որը 1929 թվականին Քրիստիան Էյքմանի հետ արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ վիտամինների հայտնաբերման համար։ Նա նաև հայտնաբերել է ամինաթթու տրիպտոֆանը 1901 թվականին։ Նա Թագավորական ընկերության նախագահն էր՝ 1930 -1935 թվականներին[13]։
Կրթություն և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոփքինսը ծնվել է Սասեքսի Իսթբորն քաղաքում, և սկզբում սովորել է Լոնոդոնի Սիթի քաղաքում։ Այնուամենայնիվ, նա շուտով տեղափոխվեց Հորնսիի Ալեքսանդրա Պարկ քոլեջ[14], և ավարտեց իր հետագա ուսումը Լոնդոնի համալսարանի արտաքին ծրագրում (Բիրքբեկ քոլեջի երեկոյան դասերի միջոցով) և Գայի հիվանդանոցի բժշկական դպրոցում, որն այժմ հանդիսանում է Քինգս քոլեջի Լոնդոնի բժշկական դպրոցի մի մասը.[15]։
Կարիերա և հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Հոփքինսը 1894-ից 1898 թվականներին դասավանդել է ֆիզիոլոգիա և թունաբանություն Գայի հիվանդանոցում[15]։ 1898 թվականին, երբ մասնակցում էր ֆիզիոլոգիական ընկերության ժողովին, Սըր Մայքլ Ֆոսթերը նրան հրավիրեց միանալու Քեմբրիջի ֆիզիոլոգիական լաբորատորիային՝ ֆիզիոլոգիայի քիմիական ասպեկտները ուսումնասիրելու համար։ Կենսաքիմիան այն ժամանակ ճանաչված չէր որպես գիտության առանձին ճյուղ[16]։ Նա քիմիական ֆիզիոլոգիայի դասախոս էր Քեմբրիջի Էմանուել քոլեջում 1900 թվականի մարտին, երբ ստացավ արվեստի մագիստրոսի ակադեմիական կոչում honoris causa[17]։ 1902 թվականի հուլիսին Լոնդոնի համալսարանում[18] ստացել է ֆիզիոլոգիայի դոկտերի կոչում, և միևնույն ժամանակ Թրինիթի քոլեջում՝ կենսաքիմիայից։
Քեմբրիջում գտնվելու ժամանակ նա ներգրավվել է մասոնականության մեջ[19]։ 1910 թվականին դարձել է Թրինիթի քոլեջի անդամ և Էմանուել քոլեջի պատվավոր անդամ։ 1914 թվականին նա ընտրվել է Քեմբրիջի համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի անդամ՝ այդպիսով դառնալով Քեմբրիջի այդ մասնագիտության առաջին պրոֆեսորը[20]։ Նրա Քեմբրիջի ուսանողների թվում էին նյարդաքիմիայի ռահվիրա Ջուդա Հիրշ Քուաստելը և առաջամարտիկ սաղմնաբան Ջոզեֆ Նիդհեմը։
Հոփքինսը երկար ժամանակ ուսումնասիրել էր, թե ինչպես են բջիջները էներգիա ստանում օքսիդացման և նվազեցման ռեակցիաների բարդ նյութափոխանակության գործընթացի միջոցով։ 1907 թվականին Սըր Ուոլթեր Մորլի Ֆլետչերի հետ նրա ուսումնասիրությունը կաթնաթթվի և մկանների կծկման միջև կապի վերաբերյալ եղել է բջջի կենսաքիմիայի վերաբերյալ նրա աշխատանքի կենտրոնական ձեռքբերումներից մեկը[15]։ Նա և Ֆլետչերը ցույց տվեցին, որ թթվածնի պակասը մկաններում կաթնաթթվի կուտակում է առաջացնում[21]։ Նրանց աշխատանքը ճանապարհ հարթեց Արչիբալդ Հիլլի և Օտտո Ֆրից Մեյերհոֆի կողմից ավելի ուշ բացահայտման համար, որ ածխաջրերի նյութափոխանակության ցիկլը ապահովում է մկանների կծկման համար օգտագործվող էներգիան[22]։
1912 թվականին Հոփքինսը հրապարակեց այն աշխատանքը, որով նա առավել հայտնի է, ցույց տալով կենդանիների կերակրման մի շարք փորձարկումներ, որ մաքուր սպիտակուցներից, ածխաջրերից, ճարպերից, հանքանյութերից և ջրից բաղկացած դիետաները չեն նպաստում կենդանիների աճին։ Սա ստիպեց նրան առաջարկել սովորական սննդակարգում գոյություն ունենալ դեռևս չբացահայտված նյութերի փոքր քանակությամբ, որոնք էական են կենդանիների աճի և գոյատևման համար։ Այս հիպոթետիկ նյութերը նա անվանել է "լրացուցիչ սննդի գործոններ", հետագայում վերանվանվել են վիտամիններ[23]։ Հենց այս աշխատանքն էլ ստիպեց նրան Քրիստիան Էյկմանի հետ միասին արժանանալ 1929 թվականին ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանականի։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հոփքինսը շարունակեց իր աշխատանքը վիտամինների սննդային արժեքի վերաբերյալ։ Նրա ջանքերը հատկապես արժեքավոր էին սննդի պակասի և ռացիոնալացման ժամանակաշրջանում։ Նա համաձայնեց ուսումնասիրել մարգարինի սննդային արժեքը և պարզեց, որ այն, ինչպես ենթադրվում էր, զիջում է կարագին, քանի որ այն չունի A և D վիտամիններ։ Նրա աշխատանքի արդյունքում 1926 թվականին ներմուծվեց վիտամիններով հարստացված մարգարինը[24]։
Հոփքինսին վերագրվում է 1921 թվականին կենդանական տարբեր հյուսվածքներից արդյունահանված գլուտաթիոնի հայտնաբերումն ու բնութագրումը[25]։ Այն ժամանակ նա առաջարկեց, որ միացությունը գլուտամինաթթվի և ցիստեինի դիպեպտիդ է։ Կառուցվածքը երկար տարիներ հակասական էր, բայց 1929 թվականին նա եզրակացրեց, որ այն գլուտամինաթթվի, ցիստեինի և գլիցինի եռապեպտիդ է[26] ։ Այս եզրակացությունը համաձայնվում էր Էդվարդ Կելվին Քենդալի անկախ աշխատության հետ[27]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականին Հոփքինսն ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱՄՆ) օտարերկրյա գործընկեր[28]։ Իր կյանքի ընթացքում, ի լրումն Նոբելյան մրցանակի, Հոփքինսը 1918 թվականին պարգևատրվել է Լոնդոնի թագավորական ընկերության թագավորական մեդալով, 1922 թվականին Էդինբուրգի համալսարանի թերապևտիկության համար Քեմերոնի մրցանակով, և 1926 թվականին Լոնդոնի թագավորական ընկերության Քոփլիի մեդալով[29]։
Մյուս նշանակալից պարգևներն էին նրա ընտրվելը 1905 թվականին որպես Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր գիտական կազմակերպության՝ Թագավորական ընկերության անդամ, նրա ասպետական կոչումը Ջորջ V թագավորի կողմից 1925թ․ և 1935 թ․ Մեծ Բրիտանիայի ամենաբացառիկ քաղաքացիական պարգևի՝ Արժանիների շքանշանի պարգևը։
1930-1935 թվականներին նա եղել է Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ, իսկ 1933 թվականին՝ Գիտության զարգացման բրիտանական ասոցիացիայի նախագահ[30]։ 1937 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընեկրության անդամ[31]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին նա ամուսնացել է Ջեսսի Էնն Ստեֆենսի հետ(1861–1937թթ․), նրանք ունեին մեկ որդի և երկու դուստր, որոնցից կրտսերը՝ Ժակետա Հոքսը[32], դարձավ ականավոր հնագետ և ամուսնացավ հեղինակ Ջ․Բ․ Փրիսթլիի հետ[33]։
Գոուլենդ Հոփքինսը մահացել է 1947 թվականի մայիսի 16-ին Քեմբրիջում և թաղված է Քեմբրիջի Համբարձման գերեզմանատանը կնոջ հետ[34][35]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munk's Roll
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Magnusson M. Chambers Biographical Dictionary — W & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Хопкинс Фредерик Гоуленд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1929 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ Le général de Gaulle à la séance solennelle de rentrée de l'Université de Paris (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1945. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Dale, Henry Hallett (1948). «Frederick Gowland Hopkins. 1861–1947». Obituary Notices of Fellows of the Royal Society. 6 (17): 115–126. doi:10.1098/rsbm.1948.0022. S2CID 177244789.
- ↑ «Online catalogue of Hopkins' personal and working papers (part of the Manuscript collections held at Cambridge University Library)». Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին. Վերցված է 2024-03-11-ին.
- ↑ Certificate from the college shown on Harringay Online
- ↑ 15,0 15,1 15,2 Needham, J. (1962). «Sir Frederick Gowland Hopkins, O.M., F.R.S. (1861–1947)». Notes and Records of the Royal Society. 17 (2): 117–126. doi:10.1098/rsnr.1962.0014. S2CID 145795016.
- ↑ «Sir Frederick Gowland Hopkins, O.M., F. R. S. (1861-1947) Centenary Lecture held on 20 November 1961 in the University of Cambridge». Notes and Records of the Royal Society of London (անգլերեն). 17 (2): 117–162. 1962 թ․ դեկտեմբերի 31. doi:10.1098/rsnr.1962.0014. ISSN 0035-9149.
- ↑ Կաղապար:Cite newspaper The Times
- ↑ Կաղապար:Cite newspaper The Times
- ↑ «Freemasons and the Royal Society» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Կաղապար:Acad
- ↑ Barclay CJ, Curtin NA (2022 թ․ ապրիլ). «The legacy of A. V. Hill's Nobel Prize winning work on muscle energetics». J Physiol. 600 (7): 1555–1578. doi:10.1113/JP281556. PMC 9304278. PMID 35114037.
- ↑ Barclay, Chris J.; Curtin, Nancy A. (2022 թ․ ապրիլի 1). «The legacy of A. V. Hill's Nobel Prize winning work on muscle energetics». The Journal of Physiology. 600 (7): 1555–1578. doi:10.1113/JP281556. ISSN 0022-3751. PMC 9304278. PMID 35114037.
- ↑ Hopkins, F. G. (1912). «Feeding experiments illustrating the importance of accessory factors in normal dietaries». The Journal of Physiology. 44 (5–6): 425–460. doi:10.1113/jphysiol.1912.sp001524. PMC 1512834. PMID 16993143.
- ↑ «Sir Frederick Gowland Hopkins, O.M., F. R. S. (1861-1947) Centenary Lecture held on 20 November 1961 in the University of Cambridge». Notes and Records of the Royal Society of London (անգլերեն). 17 (2): 117–162. 1962 թ․ դեկտեմբերի 31. doi:10.1098/rsnr.1962.0014. ISSN 0035-9149.
- ↑ Simoni, R. D.; Hill, R. L.; Vaughan, M. (2002). «On glutathione. II. A thermostable oxidation-reduction system (Hopkins, F. G., and Dixon, M. (1922) J. Biol. Chem. 54, 527–563)». The Journal of Biological Chemistry. 277 (24): e13. PMID 12055201.
- ↑ Hopkins, Frederick Gowland (1929). «On Glutathione: A Reinvestigation» (PDF). J. Biol. Chem. 84: 269–320. doi:10.1016/S0021-9258(18)77062-2.
- ↑ Kendall, Edward C.; McKenzie, Bernard F.; Mason, Harold L. (1929). «A Study of Glutathione. I. Its Preparation in Crystalline Form and its Identification». J. Biol. Chem. 84 (2): 657–674. doi:10.1016/S0021-9258(18)77022-1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Frederick Hopkins».
- ↑ «Sir Frederick Gowland Hopkins, O.M., F. R. S. (1861-1947) Centenary Lecture held on 20 November 1961 in the University of Cambridge». Notes and Records of the Royal Society of London (անգլերեն). 17 (2): 117–162. 1962 թ․ դեկտեմբերի 31. doi:10.1098/rsnr.1962.0014. ISSN 0035-9149.
- ↑ «Sir Frederick Gowland Hopkins, O.M., F. R. S. (1861-1947) Centenary Lecture held on 20 November 1961 in the University of Cambridge». Notes and Records of the Royal Society of London (անգլերեն). 17 (2): 117–162. 1962 թ․ դեկտեմբերի 31. doi:10.1098/rsnr.1962.0014. ISSN 0035-9149.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
- ↑ Cooke, Rachel (2013). Her Brilliant Career - Ten Extraordinary Women of the 1950s. Great Britain: Virago. էջեր 219–257. ISBN 9781844087419.
- ↑ J.B. Priestley, The Edwardians (New York: Harper & Row, 197), p. 243.
- ↑ A Guide to Churchill College, Cambridge: text by Dr. Mark Goldie, pp. 62-63 (2009)
- ↑ Trinity College Chapel. Accessed 24 January 2023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Գոուլենդ Հոփքինս» հոդվածին։ |
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1947 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով