Լուիս Ֆեդերիկո Լելուար
Լուիս Ֆեդերիկո Լելուար (իսպ.՝ Luis Federico Leloi, սեպտեմբերի 6, 1906[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 2, 1987[1][3][5], Կատամարկա, Արգենտինա և Բուենոս Այրես, Արգենտինա), ամերիկացի բժիշկ և կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի առաջին իսպանացի դափնեկիրն է՝ քիմիայից։ Անդամ է՝ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի (1960 թ.), ամերիկյան գիտությունների և մշակույթի ակադեմիայի (1961 թ.), Լոնդոնի թագավորական ընկերության (1972 թ.) և Արգենտինայի գիտությունների ակադեմիայի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է համալսարանը Բուենոս Այրեսում՝ 1932 թվականին։ 1934-1935 և 1937-1943 թվականներին աշխատել է ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1941 թվականին դարձել է ֆիզիոլոգիայի պրոֆեսոր)։ 1936 թվականին աշխատել է Քեմբրիջի համալսարանի կենսաքիմիայի լաբորատորիայում։ 1943 թվականին վերադարձել է ԱՄՆ։ Աշխատել է Վաշինգտոնի (1944 թ.) և Կոլումբիայի համալսարաններում (1944-1945 թթ.)։ 1946 թվականին մեկնում է Արգենտինա։ 1946 թվականին դառնում է ֆիզիոլոգիայի համալսարանի կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչը։
Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերվել են կենդանի բջջում ածխաջրերի նյութափոխանակությանը և նուկլեոտիդներում ածխաջրածնային ածանցյալներին։ Լելուարը և իր աշխատակիցները հայտնաբերել են գլիկոպրոտեինները, բացահայտել են գալակտոզի փոխանակության հիմնական եղանակները, ինչպես նաև գալակտոզիմիայի զարգաման եղանակները։ Իր աշխատակիցների հետ դիտարկել և բացահայտել մի շարք ֆերմենտների փոխանակությունը։
Նոբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին դեկտեմբերի 2-ին Լելուարը ստանում է քիմիայի Նոբելյան մրցանակ՝ լակտոզի նյութափոխանակության հիմնական եղանակները բացահայտելու համար։ Ստացած 80 000 դոլարը Լելուրը ծախսել է հետազոտությունների վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Лелуар Луис Федерико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Annuaire prosopographique : la France savante
- ↑ 6,0 6,1 https://www.larousse.fr/encyclopedie/personnage/Luis_Federico_Leloir/129372
- ↑ 7,0 7,1 Գիտական կենսագրության ամբողջական բառարան — Detroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
- ↑ https://www.bioc.cam.ac.uk/about-us/history/nobel-prizes/luis-federico-leloir
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Notable Names Database — 2002.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/leloir.html
- ↑ https://twas.org/directory/leloir-luis-f
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ The Academic Family Tree — 2005.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1970 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 215.
- ↑ Luis Federico Leloir — Konex Foundation.
- ↑ https://www.fundacionkonex.org/premios1983-ciencia-y-tecnologia
|
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 1987 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բուենոս Այրեսի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Արգենտինացի գիտնականներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի կենսաքիմիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Արգենտինացի բժիշկներ