Ֆլամինիո կամուրջ
Ֆլամինիո կամուրջ Ponte Flaminio | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | բետոն, տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Արմանդո Բրասինի |
Երկարություն | 254,94 մ |
Լայնություն | 27 մ |
Շինարարության սկիզբ | 1938 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Ֆլամինիո կամուրջ (իտալ.՝ Ponte Flaminio), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Պարիոլի, Տոր դի Կվինտո և Վինյա Կլարա շրջանները։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալ դարի 30-ական թվականներին, քաղաքի հյուսիսային կողմի երթևեկության համար անհրաժեշտ է լինում կառուցել նոր կամուրջ, որը պետք է կրեր "XXVIII Ottobre" անունը՝ ի հիշատակ Մուսոլինիի և Ազգային ֆաշիստական կուսակցության ներկայացուցիչների քայլարշավի[2]։
Կառուցման նախաձեռնողը եղավ Արմանդո Բրասինին, իսկ ինժեները՝ Արիստիդ Ջիաննելլին։ Բրասինին Մուսոլինիին է ներկայացնում նախագիծը, որն իրենից ներկայացնում է մի հսկայական մոնումենտալ կամար, որը նման էր հռոմեական հաղթակամարներին։ Մուսոլինին հստակեցնում և պարզեցնում է նախագիծը, իսկ Բրասինին պատրաստակամորեն ընդունում է փոփոխությունը՝ նշելով, որ նախագիծը այդպես ինքնատիպ է և լիարժեք։
Կառուցումը հանձնարարվում է «Tecnobeton» ընկերությանը, և 1938 թվականին սկսվում է շինարարությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատանքներն ընդհատվում են։ 1947 թվականին կառուցումը վերսկսվում է, և ավարտվում 1951 թվականին։
Նոր հանրապետության ժամանակաշրջանում կամուրջն անվանափոխվում է որպես «Ազատության կամուրջ»։ Սա Հռոմի հյուսիսային հատվածում գտնվող առաջին կամուրջն էր, որ գտնվում էր պատամական Վիա Ֆլամիանիա ճանապարհի վրա, և սկսած 1960 թվականից այն կապում է Պարիոլի և Տոր դի Կվինտո շրջանները։
1960-ական թվականներին կամուրջը փակ էր երթևեկության համար՝ կապված կառուցվածքային խնդիրների հետ։ 1964 թվականին այն վերաբացվում է։ Սակայն, երբ կառուցվում է մեծ օղակաձև ճանապարհը և Ֆյումիչինո օդանավակայանը, Ֆլամինիո կամրջով դեպի Հռոմ երթևեկության հոսքը զգալիորեն կրճատվում է։
Երթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլամինիո կամուրջ կարելի է հասնել Հռոմի երկաթգծի Piazza Euclide կայարանից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]կամրջի երկարությունը 254,94 մետր է , իսկ լայնությունը՝ 27 մետր։ Կամուրջն ունի հինգ կամար, որոնք կառուցված են բետոնից և պատված են հռոմեական ճերմակ տրավերտինով։ Լայն մայթերը բոլորող պատնեշների վրա տեղադրված են պատվանդաններ, իսկ նրանց վրա՝ արծիվների արձաններ։ Մայթերի լուսասյուների երկու կողմերում կան ցածր գլանաձև սյուներ։ Կամուրջը հիշեցնում է մոտական Մուլվիուսի կամուրջը՝ ընդգծված համամասնություններով մոնումենտալ և ազդեցիկ մի կառույց։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամուրջը տեսանելի է Դինո Ռիզիի «Poveri ma belli» կատակերգությունում (1956)։
- Նաննի Մորետտիի «Caro diario» ֆիլմում գլխավոր հերոսը օրական մի քանի անգամ երթևեկում է կամրջով՝ արտահայտելով իր սերը նրա նկատմամբ։
- Նաննի Լոյի «Պատրաստված է Իտալիայում» ֆիլմում մի քանի անգամ նշվում է կամրջի մասին՝ ակնարկելով նրա կառուցվածքային խնդիրների մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
- ↑ La previsione di un nuovo ponte in alternativa a Ponte Milvio era contenuta in una variante al piano regolatore del 1909, messa a punto dal Comune di Roma a partire dal 1924 ma mai giunta all'approvazione. Tale indicazione fu infine recepita dal piano regolatore del 1931. (P.O.Rossi: Roma, guida all'architettura moderna 1909-1991, Laterza 1991, pp. 39-41, 63-73).Nel suo abbondante epistolario con le autorità, Armando Brasini si attribuisce la paternità dell'ideazione della variante e del ponte․
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alberto Tagliaferri; Valerio Varriale, I ponti di Roma. Roma, Newton Compton, 2007.
- Giuliano Malizia, I ponti di Roma. Roma, Newton Compton, 1994.
- Paolo Nicoloso, Mussolini Architetto. Torino, Einaudi, 2008
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլամինիո կամուրջ կատեգորիայում։ |
|