Օտտո Վարբուրգ (բուսաբան)
Օտտո Վարբուրգ գերմ.՝ Otto Warburg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1859[1][2] |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանական միություն[3] |
Մահացել է | հունվարի 10, 1938 (78 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[3] |
Գերեզման | Դեգանիա Ալեֆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ստրասբուրգի համալսարան և Բոննի համալսարան |
Մասնագիտություն | բուսաբան և botanical collector |
Աշխատավայր | HU Berlin |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[4], Moliwe-Pflanzungsgesellschaft?, German Colonial Society? և Kolonialwirtschaftliches Komitee? |
Երեխաներ | Gustav Otto Warburg? |
![]() |
Օտտո Վարբուրգ (գերմ.՝ Otto Warburg[5][6][7], անգլ.՝ אוטו ורבורג, հուլիսի 20, 1859[1][2], Համբուրգ, Գերմանական միություն[3] - հունվարի 10, 1938, Բեռլին, Նացիստական Գերմանիա[3]), գերմանացի-հրեա բուսաբան, արդյունաբերական գյուղատնտեսության փորձագետ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ակտիվ անդամ։ 1911-1921 թվականներին եղել է որպես սիոնիստական կազմակերպության նախագահը[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո Վարբուրգը ծնվել է Համբուրգում, 1859 թվականի հուլիսի 20-ին մի ընտանիքում, որի նախնիները Գերմանիա էին եկել 1566 թվականին, հավանաբար Բոլոնյայից։ Վարբուրգը 1879 թվականին ավարտել է Համբուրգի Յոհաննես գիմնազիան և Բոննի համալսարանում ուսումը շարունակել բուսաբանության բնագավառում, որը մեկ կիսամյակից հետո թողել է և տեղափոխվել Բեռլինի համալսարան, այնուհետև սովորել Ստրասբուրգի համալսարանում, որտեղից 1883 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Մյունխենում ուսանել է քիմիա, Տյուբինգենում՝ ֆիզիոլոգիա (Վիլհելմ Պֆեֆրի մոտ)։ 1885 թվականին ձեռնարկել է 4-ամյա արշավ դեպի Հարավային և Հարավարևելյան Ասիա՝ 1889 թվականին հասնելով Ավստրալիա։
Սիոնիզմ և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1911 թվականին Վարբուրգը Պաղեստինում ընտրվել է Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի նախագահ, և պաշտոնավարել մինչև 1920 թվական։ 1920 թվականից հետո Կոնգրեսը տեղափոխվել է Անգլիա, սակայն Վարբուրգը մնաց Պաղեստինում և դարձավ Թել Ավիվի Գյուղատնտեսական փորձարարական կայանի հիմնադիր տնօրենը։ Ավելի ուշ այն դարձավ «Գյուղատնտեսության և բնական պատմության ինստիտուտ»[9]։ Վարբուրգի ուսանողներից է եղել Նաոմի Ֆայնբրունը[10]։
Վարբուրգի բացահայտումներն ավելի ուշ (1913-1922) տպագրվել են երեք հատորներում` Die Pflanzenwelt վերնագրով։ Բեռլին վերադառնալուց հետո նա հիմնադրել է Der Tropen Pflanzer ամսագիրը, որը մասնագիտացած էր արևադարձային գյուղատնտեսության մեջ, 24 տարի խմբագրել է այն։ Գիտակցելով, որ որպես հրեա իրեն չեն նշանակի պրոֆեսորի հաստիքում, նա կենտրոնացավ կիրառական բուսաբանության վրա և Գերմանիայի գաղութներում հիմնադրեց արևադարձային արդյունաբերական պլանտացիաների մի քանի ընկերություն։ Վարբուրգը եղել է նաև El Arish արշավախմբի անդամ, նշանակվել է Թեոդոր Հերցլի կողմից որպես Լեոպոլդ Կեսլերի ղեկավարած թիմի գյուղատնտեսական անդամ։
1931 թվականին Վարբուրգը Սկոպուս լեռան վրա գտնվող Երուսաղեմի հրեական համալսարանում բուսաբան Ալեքսանդր Էյգի հետ հիմնադրել է Իսրայելի ազգային բուսաբանական այգին։ Երուսաղեմում պաշտոնաթողությունից հետո Վարբուրգը վերադարձավ Բեռլին և մահացավ 1938 թվականի սկզբին[9]։
Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Über den Bau des Holzes von Caulotretus heterophyllus. Diss. rer. nat. Straßburg 1883.
- Die Muskatnuss. Ihre Geschichte, Botanik, Kultur, Handel und Verwerthung sowie ihre Verfälschungen und Surrogate. Zugleich ein Beitrag zur Kulturgeschichte der Banda-Inseln. Verlag Engelmann Leipzig 1897.
- Monsunia. Beiträge zur Kenntniss der Vegetation des süd- und ostasiatischen Monsungebietes. Verlag Engelmann Leipzig 1900.
- Die Kautschukpflanzen und ihre Kultur. Berlin 1900.
- Geschichte und Entwicklung der angewandten Botanik. In: Berichte der Deutschen Botanischen Gesellschaft Bd. 19, 1901, S. 153—183.
- Kulturpflanzen der Weltwirtschaft. Verlag R. Voigtländer Leipzig 1908.
- Die Pflanzen Welt. 3 Bände, Bibliographisches Institut Leipzig, Neudruck 1923.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #117565725 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.leopoldina.org/mitgliederverzeichnis/mitglieder/member/Member/show/otto-warburg/
- ↑ «Biographie von Otto Warburg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Otto Warburg
- ↑ Virtual International Authority File: Otto Warburg, 1859—1938
- ↑ JAFI: Zionist Congresses: First Congress - Basle (Basel), 1897 Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
- ↑ 9,0 9,1 «Englera 26». bgbm.org (Botanisher Garten und botanishes Museum Berlin). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Kirsh, Nurit. «Feinbrun-Dotan, Naomi». jwa.org. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- University of Berlin biography Արխիվացված 2012-11-28 Wayback Machine
- Otto Warburg Center biography
- Otto Warburg Minerva Center for Agricultural Biotechnology
- The personal papers of Otto Warburg are kept at the Central Zionist Archives in Jerusalem. The notation of the record group is A12.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վարբուրգ (բուսաբան)» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վարբուրգ (բուսաբան)» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1938 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բուսաբաններ
- Գերմանիայի հրեաներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Հրեա գիտնականներ
- Սիոնիստներ