Քվիդիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քվիդիչ (անգլ.՝ Quidditch), հորինված մարզական խաղ, որը խաղում են Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրած վեպերի հերոսները։ Քվիդիչ խաղում են ցախավելի վրա նստած։ Այն ամենատարածված և ճանաչված խաղն է կախարդների շրջանում, և ինչպես Ռուբեուս Հագրիդն է ասում, համարժեք է մագլների ֆուտբոլին։
Խաղի իմաստը խաղի ընթացքում ավելի շատ միավորներ հավաքելն է քան հակառակորդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվիդիչն իր անունը ստացել է Քուիդիտչ ճահճուտի տեղանունից, որտեղ առաջին անգամ խաղացել են Քվիդիչ։ Գերթիե Քեդլ անունով կախարդը 1050 թվականներին ապրելիս է եղել այդ ճահճուտի մոտակայքում և իր օրագրում ներկայացրել է Քվիդիչի առաջին խաղը, ապա նաև խաղի զարգացումը` էվոլյուցիան։
Նրա առաջին գրառումը իր զայրույթին առժանացած կախարդների մասին էր, ովքեր ցախավելներին նստած թռչում էին և գնդակով ինչ֊որ խաղ խաղում ճահճուտի մոտակայքում։ Երբ գնդակը առաջին անգամ ընկավ նրա կաղամբի արտի մեջ, նա բռնագրավեց այն և կապարդեց խաղացողներից մեկին, ով համարձակվել էր հետ խնդրել գնդակը։
Երկրորդ անգամ նրա օրագրում Քվիդիչի մասին հիշատակվում է, երբ նրանք թևաթափ չեն լինում և պատրաստում են իենց համար այլ գնդակ ու սկսում խաղալ օգտագործելով ճահճուտի վերջում գտնվող ծառերը որպես դարպաս֊օղակներ։ Սա Քուոֆլի և դարսպաս֊օղակների նախատիպն էր։
Երրորդ անգամ հիշատակվում է կախարդված ժայռերի կտորներ, որոնց նպատակը ցախավելի վրայից խաղացողների գցելն էր։ Սա ներկայացվում է որպես Բլաջերների նախատիպ։
Ժամանակագրությունը 100 տարով ընդհատվում է և շարունակվում միայն 1150 թվականին, երբ Գուդվին Կնին անունով կախարդը իր նամակում պատմում է մի խաղի մասին, որը այդ ժամանակ կոչվում էր Կվիդիչ։ Նշվում է նաև արդեն ձևավորված թիմերի, հանդերձանքի և տիտղոսների մասին, որոնք տրվում էին խաղացողներին և թիմերին։ Նրա նմակում նշված տեղեկություններից պարզ է դառնում, որ Որսորդները (անգլերեն` Chasers) նախնական շրջանում հայտնի էին որպես «Cathers», իսկ Բլաջերը` (անգլերեն` Bludger) «Blooder»։
Նրա նամակի մեջ նաև նշվում է 3 տակառի մասին, որոնք կանգնեցված էին երկար ոտքերի վրա և օգտագործվում էին գոլ խփելու համար, որպես դարպասներ։
Ինչպես հայտնի է դառնում նամակից 1150 թվականին խաղը արդեն շատ նման թր այսօրվա Քվիդիչին, միակ բանը եր պակասում էր դա Ոսկե Սնիչն էր։
Ոսկե Սնիչը դարձավ խաղի մաս միայն 1269 թվականին։ Այս տեղեկությունը մեզ հայտնի է դառնում Բարբերուս Բրաջից, ով Wizards' Council֊ի (մոգական համայնքի հարցերի լուծման համար նախատեսված մարմին) առաջնորդն էր։ Այնքան մեծ էր խաղի հանդեպ հետաքրքրությունը, որ Wizards' Council֊ը տրամադրում էր 150 գալեոն այն խաղացողին, ով կբռներ թռչունին` Ոսկե Սնիչը։
Կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կախարդական խաղերի և սպորտի վարչություն» տեղակայված է Մեծ Բրիտանիայոի և Իռլանդիայի Քվիդիչի կենտրոնակայանում, որը համագործակցում է մի շարք, միջազգային կազմակերպություններկ հետ։
«Քվիդիչի կոմիտե, Կախարդների միջազգային կոնֆեդերացիա» միջազգային կախարդական կազմակերպություն է, որը կարգավորում է Քվիդիչի խնդիրները, և վերահսկում է այս խաղի բոլոր մրցույթները։ Կոմիտեն կազմակերպում է Քվիդիչի աշխարհի Առաջնությունը։ Մասնավորապես հանդիպումների համար հարմար վայր է գտնում, վերահսկում է հանդիսատեսի անդօրրը, և կազմակերպում կախարդական տրանսպորտով հանդիսատեսի անվտանգ տեղափոխումը։
Հանձնաժողովը զբաղվում է նաև միջազգային դատավորների (հավանաբար նաև նրանց վերապատրաստման) ընտրությամբ։ «Քվիդիչի միջազգային ասոցացիա» միջպետական կախարդական կազմակերպություն որը ստեղծված է համաձայնագրերի միջոցով հասնել որոը նպատակների իսկ ավելի կոնկրետ, Քվիդիչ խաղի ավելի ու ավելի բարելավմանը։ Ասոցիացիան կազմակերպում է խոշոր կախարդական սպորտային միջոցառումներ միջազգային մակարդակով։ Այսպիսով 1994թվականին Քվիդիչի Աշխարհի գավաթի համար, ասոցացյաին օգնում են բազմաթիվ կախարդական խաղեր և սպորտներ, Ինչպես նաև Մոգության նախարարությունը Բրիտանիայում։ « Քվիդիչի Միջազգային Ասոցացիաների Ֆեդերացիա» որը կազմակերպում է Քվիդիչի Աշխարհի Գավաթը չորս տարին մեկ անգամ։
Հանդերձանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միչև խաղը կսկվի խաղացողների յուրաքանչյուրը պետք է ունենա որոշակի հանդերձանք։ Յուրաքանչհյուր խաղացող պետք է ունենա.
- Ցախավել` թռչելու համար
- Քվիդիչի սաղավարտ` գլուխը պաշտպանելու համար
- Պաշտպանական ակնոց (անձրևի, կարկուտի դեպքում)
- Ծնկի պաշտպանիչ
- Սրունքի պաշտպանիչ
- Բազուկների պաշտպանիչներ
- Ձեռնոցներ
Խաղացողները ունեն տարբեր դիրքեր, այդ պատճառով նրան նադերձանքը հաճախ տարբերվում է։ Օրինակ որսահալածները ունեն նաև զարկիչ` բալջերներին հարվածելու համար, իսկ դարպասապահները` գլխի և փորի պաշտպանիչներ։ Յուրաքանչյեւրբխաղացող պետք է հագնի իր թիմի համազգեստը, որպեսզի խաղի ժամանակ տարբերվի հակառակորդից։
Խաղացողների մեծ մասը իր համազգեստը գնում է «Որակյալ Քվիդիչ Առարկաներ» խանութից, որը գտնվում է Շեղաձիգ նրբանցքում։
Օրենքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղադաշտում խաղում են 7 հոգի ամեն թիմից։ Պահեստային խաղացողներ չկան։ Թիմերը թռչում են ցախավելների վրա՝ օվալաձև դաշտում, որոնց վերջնամասում կան 3 կլոր դարպասներ՝ օղակների տեսքով։
Ամեն գոլը թիմին բերում է 10 միավոր։ Խաղի նպատակն է հավաքել որքան հնարավոր շատ միավոր։ Խաղը ավարտվում է, երբ թիմի որսացողը բրնում է ոսկե սնիտչը, այդ իսկ պատճառով խաղը շատ երկար կարող է տևել։
Սնիտչ որսալը թիմին բերում է 150 միավոր և շատ դեպքերում հենց հաղթանակ։
Օրենքներ, որոնք ընդունվել են Մոգական սպորտի և խաղերի բաժնում՝ 1750 թվականին։
- Չնայած նրան, որ չկա թռիչքի բարձրության սահմանափակում՝ խաղացողները իրավունք չունեն խախտել դաշտի սահմանները։ Այդ դեպքում Քվոֆֆլը անցնում է հակառակորդ թիմի խաղացողներին։
- Թիմի ավագը կարող է խնդրել ընդմիջում, միայն այդ դեպքում խաղացողների ոտքը կարող է դիպչել գետնին։ Եթե խաղը ձգվում է 12 ժամ, ապա ընդմիջումը կարող է տևել 2 ժամ։ Եթե թիմը ընդմիջումից հետո պատրաստ չէ խաղը շարունակել գրանցվում է պարտություն
- Մրցավարը կարող է նժանակել տուգանային հարված, որը իրացնում է թիմի որսորդը։ Տուգանայինի իրացման ժամանակ բոլոր խաղացողները կանգնում են իրացնողից հետ։
- Քվոֆֆլը խլելու ժամանակ հակառակորդը իրավունք չունի բռնել հակառակորդի մարմնի որևէ հատվածից։
- Վնասվածքի դեպքում թիմը ստիպված է խաղալ առանց փոխարինողի։
- Փայտիկ թույլատրվում է բերել խաղադաշտ, բայց օգտագործել խաղի ժամանակ չի թույլատրվում։
- Խաղը ավարտվում է սնիտչը որսալով կամ թիմի ավագների համաձայն որոշմամբ։
Իրական քվիդիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի Միդլբերի քոլեջում ստեղծվել է իրական Քվիդիչ խաղը, որի հիմքում ընկած են նույն կանոնները։
Հայտնի խաղացողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ յոթ խաղացողներից երեքը կոչվում են հարձակվողներ։
Հարձակվող խաղացողները խաղում են քվոֆլներով։ Նրանց աշխատանքն է քվոֆլով գրավել դարպասները, Գրիֆֆինդորի հարձակվողներից մեկը Անջելիկան էր։
Երկու թիմում կա ևս մեկ խաղացող՝ դարպասապահը, որը պետք է հսկի իր թիմի դարպասները։ Հարրի Փոթեր վիպաշարում Գրիֆֆինդորի թիմի դարպասապահը Օլիվիեր Վուդն էր, ապա Ռոն Ուիզլին։
Երկու թիմում կան նաև պաշտպաններ, որոնք պետք է ամբողջ թիմին պաշտպանեն բլաջերներից։ Բլաջերները փոքրիկ մականի տեսք ունեցող գնդակներն են։ Հարրի Փոթեր վիպաշարում Գրֆֆինդորի թիմի պաշտպանները Ֆրեդ և Ջորջ Վիզլիներն էին։
Եվ վերջին ամենափոքր ու ամենակարևոր գնդակը ոսկե սնիչն է։ Ով որ բռնում է ոսկե սնիչը վաստակում է 150 միավոր։ Ոսկե սնիչներին բռնելու պարտականությունը որսկանինն է։ Նա չպետք է խառնվի ընդհանուր խաղին։ Գրիֆֆինդորի որսկանը Հարրի Փոթերն էր, իսկ Սլիզերինինը՝ Դրակո Մալֆոյը։