Քեսրիկ
Գյուղ | |
---|---|
Քեսրիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Գազիրիկ, Գազրիկ, Գասրիկ, Կասրիկ, Կեզրիկ, Կեսերիկ, Կեսրիկ, Կյասրիկ, Ղազրիկ, Քեսերիկ, Քեսիրեկ, Քեսիրեկ, Քյասրիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Քեսրիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 3-4 կմ հարավ, Արածանի գետի ձախափնյա տարածքում։ Գյուղով անվոնւմ էր Խարբերդ-Արղանամադեն ճանապարհը։ Համարվել է Մեզիրե քաղաքի արվարձանը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեսրիկ անվանումը կապված է հայերեն «կայսրիկ» բառի հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգեվետ գյուղ էր և հարուստ էր բարդու ծառերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի կեսերին գյուղում հայտնաբերվել են 2 լատիներեն արձանագրություններ, որոնք վերաբերվում են Հռոմի Կորբուլոն զորավարի Հայաստան կատարած արշավանքներին (58-59 թվականներ)։ Գյուղն ավերվել է 1895 թվականի կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 280 տուն, 1903 թվականին՝ 314 տուն՝ 2340 հայ բնակչով, իսկ 1915 թվականին՝ 401 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։ Բնակիչների բանջարեղենը վաճառվում էին Խարբերդ և Մեզիրե քաղաքների շուկաներում։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեսրիկն ուներ Ս. Սարգիս կանգուն և Ս. Աստվածածին ու Ս. Մամաս անուններով ավերակ եկեղեցիներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ մեկ վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 358
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն