Jump to content

Փերսի Ֆոսեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերսի Ֆոսեթ
անգլ.՝ Percy Fawcett
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1867(1867-08-18)[1][2][3]
ԾննդավայրՏորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Միացյալ Թագավորություն
Մահացել էենթդ․ 1925[1][4][5]
Մահվան վայրՄատու Գրոսու, Բրազիլիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, հնագետ, գրող, ճարտարագետ, topographer և botanical collector
ԱմուսինNina Agnes Paterson?
Ծնողներհայր՝ Edward Fawcett?[3], մայր՝ Myra Elizabeth MacDougall?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJack Fawcett?[3] և Brian Fawcett?[3]
 Percy Fawcett Վիքիպահեստում

Փերսիվալ Հարիսոն Ֆոսեթ (անգլ.՝ Percival Harrison Fawcett, օգոստոսի 18, 1867(1867-08-18)[1][2][3], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Միացյալ Թագավորություն - ենթդ․ 1925[1][4][5], Մատու Գրոսու, Բրազիլիա), բրիտանացի փոխգնդապետ տեղագրագետ և ճանապարհորդ։

Ֆոսեթը որդու հետ անհետացել է անհայտ հանգամանքներում 1925 թվականին՝ գիտարշավի ժամանակ, որի նպատակն էր ինչ-որ կորուսյալ քաղաք գտնելը Բրազիլիայի խոնավ անտառներում։

Կյանքի սկզբնական տարիները և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսեթը ծնվել է 1867 թվականին Տորկիում (Դևոնի կոմսությունում)։ Մայրը` Միրա Ֆոսեթ։ Հայրը` Էդվարդ Բ, Ֆոսեթը ծնվել է Հնդկաստանում և հանդիսանում էր Արքայական աշխարհագրական հասարակության անդամ։ Հավանաբար հենց նրանից էլ Փերսի Ֆոսեթը ժառանգել է ճանապարհորդելու հանդեպ սերը։

1886 թվականին նա սկսեց ծառայել Տրինկոմալիում (Ցեյլոն) հրետանավոր զորքերում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը։ Ավելի ուշ աշխատել է բրիտանական հետախուզությունում՝ հյուսիսային Աֆրիկայում, որտեղ սովորել է տաղագրությունը։ Ֆոսեթը եղել է գրողներ Հենրի Ռայդեր Հագարդի և Արթուր Կոնան Դոյլի ընկերը։ Վերջինս «Կորուսյալ աշխարհը» վեպը գրելիս ոգեշնչվում էր Ֆոսեթի պատմություններով։

Ֆոսեթը Հարավային Ամերիկա իր առաջին արշավը իրականացրել է 1906 թվականին, որպեսզի Արքայական աշխարհագրական հասարակության անունից քարտեզի վրա անցկացնի Բրազիլիայի և Բոլիվիայի հատվածները։ Նա ժամանեց Լա Պաս (Բոլիվիա) հունիսին։ Ընդհանուր առմամբ 1906-ից 1924 թվականների արանքում նա կատարեց յոթ գիտարշավ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա վերադարձել է Բրիտանիա, որպեսզի ծառայի բանակում, և մասնակցել է Սոմաին (1916), բայց պատերազմից հետո վերադարձավ Բրազիլիա և շարունակեց տեղանքում փնտրտուքերը և վայրի բնության ուսումնասիրությունը։

Ատլանտիդայի կորուսյալ քաղաքների փնտրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռագիր 512-ի առաջին էջը

Ամբողջ կյանքում Ֆոսեթը վստահ էր, որ հարավամերիկյան խոնավ անտառներում գոյություն ունեն լքված անհայտ քաղաքներ։ Նրա հավաքած տվյալները (որոնց մեծ մասը մեզ ծանոթ չի) նրան թույլ էին տալիս դատողություն անել այն մասին, որ այդ վայրերում ժամանակին գոյություն է ունեցել բարձր զարգացած քաղաքակրթություն, որը Ֆոսեթը համարում էր Ատլանտիդայինը։ Բրազիլիայի չհետազոտված շրջաններում Ատլանդիտայի (կամ նրա գաղութների) մնացորդների գոյության գլխավոր ապացույցը նրա համար հանդիսանում էր 18-րդ դարի Ձեռագրի 512[7]  փաստաթուղթը, որում ներկայացվում էր Բահիա նահանգի խորքում անհայտ մահացած քաղաքի ավերակնորում 1753 թվականին պորտուգալացի հետազոտողների կողմից (բանդերայտներ) գտնված գանձերը։

Իր փնտրտուքների «գլխավոր նպատակը» Ֆոսեթը անվանել է «Z»` ինչ որ խորհրդավոր, հավանաբար բնակելի քաղաք Մատու Գրոսու շրջանում, ենթադրաբար նույնականացնելով 1753 թվականին Բանդերայտների կողմից նշված քաղաքին։ «Z»-ի մասին տեղեկությունների աղբյուր մնացել է անհայտ` Էզոթերիզմակական ավանդույթները Ֆոսսետի ժամանակներից մեր օրերը այդ առասպելական քաղաքը կապում են Երկրի խոռոչի տեսության հետ։

Բրազիլիայում անհայտ նախապատմական քաղաքակրթության գոյության նյութական ապացույց Ֆոսեթը համարում էր սև բազալտից 25 սմ բարձրությամբ արձանիկը, որը նրան նվիրել էր նրա ընկերը պարոն Հենրի Ռայդեր Հագարդը, նա այն ձեռք էր բերել այդ հարավամերիկյան երկրում։ Ֆոսեթի խոսքով, Բրիտանական թանգարանի փորձագետները չկարողացան նրան բացատրեն արձանակի ծագումը, և դրա նպատակով նա դիմել է օգնության հոգոմետի, որը դիպչելով այդ հնագիտական առարկային նկարագրում էր այն «մեծ, սխալ ֆորմաների մայրցամաք, որը ձգվում է Աֆրկայի հյուսիսային ափից մինչև Հարավային Ամերիկա, որտեղ հետագայում տեղի է ունեցել բնական ողբերգություն։ Մայրցամաքի անվանումը եղել է Ատլադտա»[8]։

1921 թվականին Ֆոսեթը նախաձեռնեց արշավ բրազիլիական Բահիա նահանգի խորքերը, հետևելով ինչպես Ձեռագիր 512 նշումներին, այնպես ել ուրիշ բրիտանացի ճանապարհորդ և հետազոտող փողգնդապետ Օ'Սալլիվան Բերաի գրառումներին, որը ենթադրաբար այցելել է կորուսյալ հինավուրց քաղաք Սալվադորից մի քանի օր ճանապարհի վրա։ Ֆոսեթի խոսքերով, 1921 թվականի արշավի ժամանակ նա կարողացավ հավաքել նոր ապացույցներ հինավուրց քաղաքի մնացորդների գոյության վերաբերյալ` այցելելով Գոնգոժի գետի շրջան։

Վերջին արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Ֆոսեթը իր ավագ որդու՝ Ջեկի և նրա ընկերոջ՝ Ռելի Ռայմելի հետ միասին մեկնեցին գլխավոր նպատակի «Z»-ի որոնումներին, պլանավորելով հետ գալու ճանապարհին ուսումնասիևելով 1753 թվականին Բահիայում լքված «Ռապոզո» քաղաքը։ (Ֆրանսիսկո Ռապոզոի հորինված անունով, որով Ֆոսեթը անվանել է 512 ձեռագրի հեղինակին)։ Արշավանքը ֆինանսավորում էր The Glove («Ձեռնոց») անվանումով լոնդոնյան ֆինանսիստների խումբը։ Ֆոսեթը գրություն էր թողել, որում խոսվում էր այն մասին, որ եթե նրանք չվերադառնան պետք չէ նրանց գտնելու համար ուղղարկել որոնողական արշավախումբ, հակառակ դեպում նրանք այն նույն բախտին կարժանանան ինչպիսն ինքը։

1925 թվականի մայիսի 29-ի Ֆոսեթը իր կնոջը նամակ է ուղղարկում, որտեղ ասում է որ պատրաստվում է Ջեկի և Ռելի Ռայմելի հետ մեկնել չուսումնասիրված հատվածներ։ Նամակում ասվում էր, որ նրանք անցել են Շինգու գետը, Ամազոնի հարավ արևելյան ներհոսքը։ Նրանց մասին դրանից հետո ոչոք այլևս չի լսել։

Ենթադրություն, փնտրում և բացատրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերը կարծում են, որ հետազոտողները սպանվել են հնդկացիների կողմից, հավանաբար կալապալո զինվորական ցեղի կողմից, որոնք տեսել են նրանց վերջին անգամ, կամ այն ցեղերից մեկի կողմից որոնց տարածքով նրանք անցել են։ Վերջին անգամ երբ տեսել են նրանց երկու երտասարդները հիվանդ էին և կաղում էին ու շատ հավանական է, որ նրանք մահացել են ջունգլիներում բնական պատճառներով։

1927 թվականին Ֆոսեթի անունով ցուցանակը գտնվել է հնդկացիների կողմից։ 1933 թվականին կողմնացույցը, որը պատկանում էր Ֆոսեթին գտնվել է հնդկացիների բակարի ցեղի տիրապետության տարածքների մոտակայքում[9]։

Հետագա տասնամյակներում ձեռնարկվել է որոնողական արշավներ, որոնք չեն ունեցել որևէ արդյունք, բացառությամբ խոսակցությունների, որոնց հավաստիությունը հնարավոր չէր ստուգել։ Ի հավելում ենթադրությունների, որ Ֆոսեթը սպանվել է հնդկացիների կամ վայրի ցեղերի կողմից հայտնվեց պատմություն այն մասին, որ նա կորցրել է հիշողությունը և դարձել է մարդակերների ցեղի առաջնորդը։ Երբեմն հանդիպում են հավաստումներ, որ Ֆոսեթի անհետացման գաղտնիքը բացահայտելուն ուղղված ավելի քան 13 արշավանքների ժամանակ մահացել է 100 մարդ, սակայն Հարավային Ամերիկան հետազոտող հայտնի կանադաբրիտանացի Ջոն Հեմինգը, որը Ֆոսեթի շուրջ առասպելների քննադատող էր՝ նշում էր, որ իրականում արշավանքներ եղել են ընդամենը 3 հատ (ի միջայլոց առաջինը բերեց եզրահանգման, որ կոմպետենտությամբ և տակտով չառանձնացող ճանապարհորդները սպանվել են տեղաբնիկների կողմից) և նրանց ժամանակ ոչ ոք չի մահացել, բացառությամբ դերաասան Ալբերտ դե Ուինտոնի, որը վիճել էր իր զենքը խլել ցանկացող հնդկացու հետ[10]։ 1951 թվականի արշավախոիմբը գտավ մարդկային ոսկորներ, սակայն հետագայում հայտարարեցին, որ դրանք չեն պատկանում Ֆոսեթին կամ նրա ուղեկիցներից ինչոր մեկին։ 1996 թվականի արշավախումբ գերևարվել է տեղի կալապալո ցեղի կողմից, բայց որոշ ժամանակ անց երբ արշավականները նրանց են տվել իրենց ամբողջ սարքավորումները ազատ են արձակվել։

Վիլաշ Բոաշի վարկածը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին բրիտանացի ճանապարհորդ և փաստավավերագիր ռեժիսոր Ադրիան Կաուելլը, որը մասնակցում էր Քեմբրիջյան և Օքսֆորդյան համալսարաններ Հարավամերիկյան արշավանքներին, որոնց նպատակն էր տեղադրել Բրազիլիայի աշխարհագրական կենտրոնը ծանոթացավ Օրլանդո Վիլաշ Բոաշի հետ՝ տեղաբնիկների գիտակ, բրազիլական «Հնդկացիների պահպանության ծառայության» (Serviço de Proteção ao Índio) հայտնի ակտիվիստներ Վիլաս Բոաշ եղբայրներից մեկի։ Օրլանդոն իմացաել է Ֆոսեթի մահվան մասին նրան սպանող հնդկացիներից մեկից։ Նրա վարկածով, Ֆոսեթը և նրա ուղեկիցները դժբախտ պատահարի հետևանքով գետում կորցրել են իրենց մոտ եղած նվերների մեծ մասը, որոնք նախատեսված են եղել հնդկացիների ցեղերի համար։ Դրա պատճառով և այն բանի պատճառով, որ արշավախմբի անդամները այդ ժամանակ տառապում էին հիվանդություններից, կալապալո ցեղի անդամները, որոնց նրանք հանդիպել են որոշել է նրանց սպանել։ Ջեկ Ֆոսեթի և Ռելի Ռայմելի մարմինները նետվել են գետը, գնդապետ Ֆոսեթը հուղարկավորվել է ավանդույթների համաձայն, որպես տարեց մարդ։ Ֆոսեթի մահվան հետևանքների հետազոտման արդյունքների մասին Ա․ Կաուելը շարադրել է 1960 թվականին Լոնդոնում հրապարակված «Անտառի սրտում» գրքի մեջ[11]։

Դանիացի հետազոտող Արնե Ֆալկ Ռյոննեն 1960-ական թվականներին նույնպես ճանապարհորդել է Մատու Գրոսու։ 1991 թվականին նա հրապարակում է իր սեփական գիրքը, որում հայտնում է, որ իմացել է Ֆոսեթի ճակատագրի մասին հնդկացիների կալապալո ցեղից, և հայտարարեց որ ցեղի անդամներից մեկը հաստատել է Վիլաշ Բոաշի պատմությունը։

Այլընտրանքային վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի գրող Բիլլ Բրայսոն իր «Անհանգիստ ամառ 1927» (օրիգինալ անվանումը «One Summer: America, 1927») գրքում առաջ քաշեց վարկած, որի համաձայն Փերսի Ֆոսեթի հետազոտական խումբը ենթարկվել է բնիկների հարձակմանը ուրիշ հետազոտական խմբի գործունեության հետևանքով՝ Ալեքսանդր Համիլտոն Ռայսաի ղեկավարությամբ, որի անդամները օգտագործում էին արշավական ինքնաթիռներ տեղի ցեղերի ռմբակոծման համար։

Ֆոսեթի ենթադրյալ մնացորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Օրլանդո Վիլաշ Բոաշը գտավ ոսկորներ, որոնք կարող էին պատկանել Ֆոսեթին։ Անալիզները ենթադրաբար ապացուցեցին դրանց պատկանելիությունը Ֆոսեթին, բայց Բրայան Ֆոսեթը (1906—1984)՝ ճանապարհորդի որդին, հրաժարվեց ընդունել, որ դրանք պատկանում են իր հորը։ Վիլաշ Բոաշը հայտարարեց, որ Բրայանը շատ է հետաքրքրված հոր անհետացման մասին պատմող գրքից եկամուտ ստանալուց։ 1965 թվականի տեղեկություններով ոսկորները գտնվում էին Վիլաշ Բոաշ եղբայրներից մեկի տանը՝ տուփի մեջ։

1998 թվականին անգլիացի հետազոտող Բենեդիկտ Ալլենը հայտարարեց, որ գտել է Ֆոսեթի իրական մնացորդները։ Այդ նույն ժամանակ կալապալոի ցեղապետ Վայուվին խոստովանեց, որ Վիլաշ Բոաշի գտած ոսկորները իրականում չէին պատկանում Ֆոսեթին։ Նա նաև հերքում էր, որ նրա ցեղը ինչ որ կերպ առնչություն ունի նրա մահվան մեջ։

Ջունգլիում համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 21-ին բրիտանական The Observer թերթը հայտնեց, որ հեռուստառեժիսոր Միշա Ուիլյամսը, որը ուսումնասիրում էր Ֆոսեթի անձնական ձեռագրերը հայտնաբերեց, որ նա չէր պատրաստվում վերադառնալ Մեծ Բրիտանիա և մտադրվել էր ջունգլիում համայնք ստեղծել հիմնված թեոսոֆիան սկզբունքներով ու իր որդու Ջեկին կրոնական երկրպագությամբ[12]։

The New Yorker ամսագրում հոդվածը, որտեղ դիտվում էր այդ վարկածը նույնպես հայտարարեց նրա մասին, որ ենթադրաբար «Z կորուսյալ քաղաքը» գտնվել է հնագետ Մայքլ Հեկենբերգերոմի կողմից և իրենից ներկայացնում էր մի քանի բնակավայրերի խումբ (ընդհանուր առմամբ 20), որոնցից յուրաքանչյուրում կարող էր բնակվել 5000 մարդ[13]։ Հեկենբերգերոմի խոսքերով բոլոր բնակավայրերը կառուցվել է շատ դժվար նախագծով, այդպիսի ինժեներական գործի և մաթեմատիկայի գիտելիքներով, որը կարող էր մրցակցել բոլորի հետ և այդ ժամանակներում եղել էր Եվրոպայի մեծ մասում[14]։

Փաստավավերագրական ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին դուրս եկավ ռուսական փաստավավերագրական ֆիլմ «Ինկերի անիծված ոսկին/ Փերսի Ֆոսեթի արշավանքը Ամազոն»՝ «Դարի գաղտնիքիները» հեռուստասերյալի մասը։ Բացի այլ բաների ֆիլմում ուշադրություն է դարձվում Օլեգ Ալիևի արշավանքին, որը հետազոտել է վայրեր, որտեղ ենթադրաբար եղել է Ֆոսեթը իր անհետացումից ոչ շատ ուշ։

Գեղարվեստական ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 4-ին դուրս եկավ «Z կորուսյալ քաղաքը» գեղարվեստական ֆիլմը։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը՝ Ջեյմս Գրեյ, գլխավոր դերերում՝ Չարլի Հանեմ, Ռոբերտ Փեթինսոն, Սիեննա Միլլեր և Թոմ Հոլանդ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերին Նյու Յորքյան կինոփառատոնում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гранн Дэвид. Затерянный город Z: Повесть о гибельной одержимости Амазонией / Пер. с англ. А. Канападзе. — М.: КоЛибри, 2010. — 480 с. — ISBN 978-5-389-00590-7.
  • Емец И. А. В поисках затерянных городов. — М.: Армада-Пресс, 2002. — 352 с.: ил. — (Серия «Истина где-то рядом»). — ISBN 5-7107-2275-8.
  • Кауэлл Адриан. В сердце леса / Пер. с англ. Н. Высоцкой и В. Эпштейна. — М.: Мысль, 1964. — 230 с. — (Серия «Рассказы о природе»).
  • Малов В. И. Тайны пропавших экспедиций. — М.: Оникс, 2008. — 251 с. — (Серия «Библиотека открытий»). — ISBN 978-5-488-01497-8.
  • Фосетт Перси. Неоконченное путешествие / Сост. Брайан Фосетт. Пер. С. С. Серпинского. — 5-е изд. — СПб.: Амфора, 2014. — 448 с. — (Серия «Тайны истории»). — ISBN 978-5-367-03190-4.
  • Bill Bryson. One Summer: America, 1927. — Doubleday, 2013. — ISBN 978-0-7679-1940-1.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերսի Ֆոսեթ» հոդվածին։