Սիեննա Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիեննա Միլլեր
անգլ.՝ Sienna Miller
Ծնվել էդեկտեմբերի 28, 1981(1981-12-28)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՀիթֆիլդի դպրոց, Ասքոթ, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Ֆրենսիս Հոլանդի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, դերասանուհի, նորաձևության դիզայներ և բարձրաշխարհիկ հեղինակություն
Համատեղ ապրող(ներ)Ջուդ Լոու և Թոմ Սթարիջ

Սիեննա Ռոուզ Միլլեր (անգլ.՝ Sienna Rose Miller, դեկտեմբերի 28, 1981(1981-12-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), բրիտանա-ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեննա Միլլերը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 28-ին Նյու Յորք քաղաքում։ Սիեննայի հայրը՝ Էդվարդ Միլլերը բանկիր է, իսկ մայրը՝ Ժոզեֆին Միլլերը ծնունդով ՀԱՀ-ից է։ Սիեննան ունի հարազատ քույր՝ Սավաննա (ծնվել է 1970 թվականին)։

Երբ Սիեննան 6 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են։ Նրա մայր Ժոզեֆինան քարտուղարուհի էր աշխատում Դեյվիդ Բոուիի մոտ և ղեկավարում էր Լի Ստրասբերգի դերասանական դպրոցը Լոնդոնում։ Հայրը՝ Էդվարդը, նախկին բանկիր, իսկ այժմ արվեստի ստեղծագործությունների վաճառական, նորից ամուսնանում է, այս անգամ ինտերիերի դիզայնի գուրու Կելլի Հոպպենի հետ և նորից ամուսնալուծվում է։ Բաժանումից հետո Սիեննան մոր հետ մեկնում է Անգլիա, որտեղ սովորում է Էսկոտ քաղաքի, Բերկշիր կոմսություն, աղջիկների պանսիոնում։ 18 տարեկանում տեղափոխվում է հետ՝ Նյու Յորք, որտեղ մեկ տարվա ընթացքում հաճախում է Լի Ստրասբերգի դերասանական դպրոցը։

Վաղ տարիքում Սիեննան ձեռք է բերում մի սովորություն, որից չի կարողանում հրաժարվել մինչ այսօր՝ ծխելը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակից Սիաննան սկսում է ֆոտոմոդել աշխատել։ Դերասանական ասպարեզում առաջին քայլերի հետ միաժամանակ սկսվում է նրա մոդելային կարիերան։ Նա նկարահանվում է Coca-Cola-ի, իտալական Vogue-ի, Prada-ի և հանրահայտ «Pirelli Calendar» (2013 թվական) օրացույցի համար։

2002 թվականին, Լոնդոնում, Սիեննան նկարահանվում է «The Ride» (նաև հայտնի է «Joy-Rider» անվանումով) անկախ կինոնկարում։ 2004 թվականին Սիեննան Թեմիի ոչ մեծ դերն է խաղում «Շերտավոր թխվածք» («Layer Cake») գանգստերական ֆիլմում։ Նկարահանումները Սիեննայի համար տևում են ընդամենը հինգ օր։

2006 թվականի հունվարին Սիեննան պայմանագիր է ստորագրում անգլիական «Pepe Jeans» ընկերության հետ, ջինսային հագուստների և պարագաների սեփական արտադրանքի թողարկման համար՝ «2812» անվանումով[5]։ «2812» անվանումը վերծանվում է որպես Սիեննայի ծննդյան օրը[6]։

2005 թվականին նա նկարահանվում է «Կազանովա» («Casanova») ֆիլմում, Հիտ Լեդջերի և Ջերեմի Այրոնսի հետ միասին։ 2007 թվականին էկրան է բարձրանում ֆիլմ-հեքիաթ, Նիլ Հեյմանի ֆանտաստիկ վեպի էկրանավորումը՝ «Աստղային փոշի» («Stardust»), որտեղ Սիեննան կատարում է Վիկտորիայի դերը։

Նաև Սիեննան նկարահանվում է ռեժիսոր Բիբան Կիդրոնի «Հիպպի Հիպպի Շեյք» («Hippie Hippie Shake») դրամայում, Ռիչարդ Նևիլի հիշողությունների հիման վրա, որտեղ նա խաղում է Լուիզա Ֆերյեի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայանում է 2008 թվականին։

2008 թվականին Սիեննան Քիրա Նայթլիի հետ միասին նկարահանվում է «Արգելված սեր» («The Edge of Love») ֆիլմում, անգլիացի բանաստեղծ Դիլան Թոմասի մասին կենսագրական ֆիլմում, որտեղ նա խաղում է նրա կնոջ՝ Քեյթլինի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Սիեննան խոստովանում է, որ սիրում և հաճախ օգտագործում է հալյուցինոգեններ, մասնավորապես հալյուցինացիոն սնկեր[7]։

2004 թվականին, «Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ» («Alfie») ֆիլմի քասթինգի ժամանակ Սիեննեն ծանոթացել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուի հետ, որոշ ժամանակ անց նրանք հայտարարում են իրենց նշանադրության մասին։ Սիեննա և Ջուդը պապարացիներին անընդհատ ուրախցում էին թեժ կադրերով՝ նրանք մերթ համբուրվում էին կարմիր գորգի վրա, մերթ բոլորի առջև վիճում էին գիշերային ակումբներում։ Սակայն 2005 թվականի օգոստոսին նրանք բաժանվում են այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ Ջուդը դավաճանել է Սիեննային առաջին ամուսնությունից իր երեխաների դայակի հետ։

Հարաբերություններ է ունեցալ ուելսցի դերասան Ռիս Իվանսի հետ[8], սակայն մերժում է նրա ամուսնության առաջարկը[9]։ Զույգը բաժանվում է, քանի որ, ըստ Սիեննայի խոստովանության, իրենց հարաբերությունները «երբեք լուրջ չեն եղել և նա պատրաստ չէ ամուսնության»[10]։

2008 թվականին Սիեննան սկսում է հանդիպել դերասան Բալթազար Գետի հետ։ Սակայն Գետի պաշտոնական ամուսնացած լինելու կապակցությամբ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրանում

2009 թվականի նոյեմբերին Սիեննան վերականգնում է հարաբերությունները Ջուդի հետ։ Սակայն 2011 թվականի փետրվարին զույգը նորից բաժանվում է։

2011—2015 թվականներին Սիեննան փաստացի ամուսնակըան հարաբերությունների մեջ էր գտնվում դերասան Թոմ Սթարիջի հետ[11]։ Նախկին զույգն ունի դուստր՝ Մառլոու Օտտոլին Լեյնգ Սթարիջ[12] (ծնված 2012 թվականի հուլիսի 8-ին)[13]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիեննա Միլլերը մասնակցել է անգլիական «TopGear» (13-րդ եթերաշրջան, դրվագ 5) հեռուստահաղորդմանը, որում ուղեգիծը անցնում է 1 րոպե 49 վայրկյանում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2001 Հարավային Քենսինգթոն South Kensington Շերոն
2002 Առավելագույն արագություն High Speed Սավաննա
2002 Ամերիկյան դեսպանատուն The American Embassy Բեյբ
2002 Քնելու ժամանակ Bedtime Սթեյսի
2003 Ուղևորություն The Ride Սառա
2003-2004 Կին Էդդի Keen Eddie Ֆիոնա Բիկերտոն
2004 Շերտավոր թխվածք Layer Cake Թեմմի
2004 Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ Alfie Նիկկի
2005 Կազանովա Casanova Ֆրանչեսկա Բրունի
2006 ես հրապուրել եմ Էնդի Ուորհոլին Factory Girl Էդի Սեջվիկ
2007 Հարցազրույց Interview Կատյա
2007 Աստղային փոշի Stardust Վիկտորիա Ֆորեստեր
2008 Կամիլայի մեղրամիսը Camille Կամիլա Ֆոստեր
2008 Փիթսբուրգի գաղտնիքները The Mysteries of Pittsburgh Ջեյն Բելվեզեր
2008 Կիս Վուկ Kis Vuk Դարսի
2008 Արգելված սեր The Edge of Love Քեյթլին Թոմաս
2008 Նախադիտում։ Սիրո եզր Looking Over։ The Edge of Love Քեյթլին Թոմաս
2009 Comic Relief 2009 Սոֆի
2009 Կոբրայի թռիչքը G.I. Joe։ The Rise of Cobra Անաստասիա Դե Կոբրեյ (բարոնուհի Անա Լյուիս)
2010 Հիպպի Հիպպի Շեյք Hippie Hippie Shake Լուիզա Ֆերյե
2012 Երկու Ջեք Two Jacks Դիաննա
2012 Դեղին Yellow Կսաննա
2012 Լրիվ ինչպես կին Just Like a Woman Մերիլին
2012 Աղջիկ The Girl Տիպի Հեդրեն
2012 Իմ Յորքը Nous York հեռուստաաստղ
2013 Գործը քեզնում է A Case of You Սառա
2014 Աղվեսի որսորդը Foxcatcher Նենսի Շուլց
2014 Նշանառու American Sniper Թայա Ռենե Կայլ
2015 Սև պատարագ Black Mass Քեթրին Գրեյգ
2015 Բարձրահարկ High-Rise Շառլոտա Մելվիլ

Պարգևներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և անվանակարգումներ
Պարգև Թվական Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
BAFTA 2008 Ծագող աստղ Առաջադրված
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ 2008 Երկրորդ կարգի լավագույն դերասանուհիԵրկրորդ կարգի լավագույն դերասանուհի Արգելված սեր Առաջադրված
Empire Awards 2005 Լավագույն նորամուտ Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ Առաջադրված
Environmental Media Awards 2007 Հաղթանակ
Անկախ ոգի 2008 Լավագույն դերասանուհի Հարցազրույց Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ 2008 Տարվա բրիտանացի դերասանուհի Հարցազրույց Առաջադրված
Ոսկե Ազնվամորի 2010 Երկրորդ կարգի վատագույն դերասանուհի Կոբրայի թռիչքը Հաղթանակ
ShoWest Convention 2009 Երկրորդ կարգի լավագույն դերասանուհի Հաղթանակ
Teen Choice Awards 2009 Աստղի առաջընթաց - Դերասանուհի Կոբրայի թռիչքը Առաջադրված
2010 Դերաբսանուհու ընտրություն - Արկածային ֆիլմ Կին Էդդի Առաջադրված

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #142163104 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Сиенна МИЛЛЕР: конкурентка Виктории Бекхэм?
  6. «Из меня не получится сделать бренд». Интервью с Сиенной Миллер
  7. «Sienna: Drugs are loads of fun - I love magic mushrooms» (անգլերեն). dailymail.co.uk. 2007. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  8. «Sienna Miller: I 'Totally' Love Rhys Ifans». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  9. Rhys Ifans Asks Sienna Miller to Marry Him
  10. It was never that serious: Sienna Miller on her relationship with Rhys Ifans
  11. «Actors Tom Sturridge & Sienna Miller are engaged and expecting their first child». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  12. Bang Showbiz. (Jul. 12, 2012). «Sienna Miller names daughter Marlowe Ottoline Layng» (անգլերեն). azcentral.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Ее зовут Марлоу Старридж: Сиенна Миллер дала дочке имя» (անգլերեն). Сплетник. 10/07/12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.