Voguéo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Voguéo կատամարանը
Voguéo ուղեգծի սխեմա

Voguéo, Փարիզի հասարակական տրանսպորտի մաս, իրենից ներկայացնում է ջրային կատամարաններով ուղեգիծ: Այս ծառայությունը գործարկվեց Փարիզում 2008 թվականի հունիսի 28-ին, Սեն և Մարնա գետերի վրա, այն սկսվում է Աուստերլից կայարանի մոտից 13-րդ շրջանում և ավարտվում Մեզոն-Ալֆորտի Վետերինարական դպրոցի մոտ: Այս պահին Vogueo կանգնեցված է, նախատեսվում է շրագրի վերագործարկումը և ընդլայնումը 2013 թվականին[1]:

Նկարագիրը[խմբագրել]

Ուղեգիծը զբաղեցնում է միջինում 35 րոպե: Ի տարբերություն տուրիստական զբոսանավերի և կատերների, Voguéo-ն մետրոյի, տրամվայի և ավտոբուսների հետ միասին հանդիսանում է ֆրանսիական մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի մաս, հետևաբար Voguéo կատամարանների վրա գործում է pass Navigo տեսակի տոմսերը: Միանգամյա ուղևորությունների համար տոմս կարելի է գնել անմիջականորեն նստելիս (3 եվրո 2010 թվականի մայիս)

Նախագծի պատմությունը[խմբագրել]

Voguéo-ի ժամանակակից նախագիծը մասնակիորեն կրկնում է Սենի վրա մարդատար նավարկության Սյուրենի և Մեզոն Ալֆորի միջև գործող ուղևորափոխադրումը, որը աշխատում էր ընդհուպ մինչև XX-րդ դարի սկիզբը, և վերացավ մետրոյի կառուցման հետ մեկտեղ:

Սենի վրայով ուղևորափոխադրումը XX-րդ դարի սկզբում

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]