Թոմ Սթարիջ
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1985[1][2] (39 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ և The Harrodian School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
| Ծնողներ | հայր՝ Charles Sturridge?, մայր՝ Phoebe Nicholls? |
| Համատեղ ապրող(ներ) | Սիեննա Միլլեր, Կամիլա Բել և Ալեքսա Չանգ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Թոմաս Սիդնի Ջերոմ Սթարիջ (անգլ.՝ Thomas Sidney Jerome Sturridge, դեկտեմբերի 21, 1985[1][2], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և «Թոնի» մրցանակի հավակնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթարիջ Թոմը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 21-ին Անգլիայում՝ Լոնդոնում՝ ռեժիսոր Չարլզ Սթարիջի և դերասանուհի Ֆիբի Նիկոլսի ընտանիքում։ Ավարտել է Վինչեստերի քոլեջը։ Ունի կրտսեր քույր՝ Մատիլդան, և կրտսեր եղբայր՝ Արթուրը։
Կինոյում առաջնաելույթ է ունեցել 1996 թվականին՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» ֆիլմում խաղալով իր հոր դերը։ 2004 թվականին նկարահանվել Է «Փառամոլության տոնավաճառ» ֆիլմում Ջորջ Օսբորն կրտսերի և «Լինել Ջուլիա» ֆիլմում՝ Ռոջեր Գոսելինի դերում։
2008 թվականին «Տելեպորտ» ֆիլմում պետք է խաղար գլխավոր դեր[4], սակայն ռեժիսոր Դագ Լայմանը նկարահանումների սկզբնական շրջանում որոշել է, որ Սթարիջը շատ երիտասարդ է այդ դերի համար, և նրան փոխարինել է Հեյդեն Քրիստենսենը։ 2009 թվականին թողարկվել է «Ռոք-վոկալ» ֆիլմը, որտեղ Սթարիջը խաղացել է գլխավոր դերերից մեկը։
Նա սովորել է դերասան Ռոբերտ Փեթինսոնի հետ նույն դասարանում, որի հետ այժմ էլ ընկեր են[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2015 թվականներին Սթարիջը հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սիեննա Միլլերի հետ[6]։ Նրանք ունեցել են դուստր՝ Մարլոու Օտոլին Լեյնգ Սթարիջը[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1996 | հֆ | Գուլիվերի ճանապարհորդությունները | Gulliver's Travels | Թոմ Գուլիվեր |
| 1997 | ֆ | Կախարդական պատմություն | FairyTale: A True Story | Հեբ |
| 2004 | ֆ | Փառամոլության տոնավաճառ | Vanity Fair | երիտասարդ Ջորջ Օսբորն |
| 2004 | ֆ | Լինել Ջուլիա | Being Julia | Ռոջեր Գոսելին |
| 2005 | ֆ | Brothers of the Head | Brothers of the Head | Բարի Հաու |
| 2005 | հֆ | Շեքսպիրի սոնետների հանելուկը | A Waste of Shame: The Mystery of Shakespeare and His Sonnets | Ուիլյամ Հերբերթ |
| 2006 | ֆ | Like Mind | Like Mind | Նայջել |
| 2009 | ֆ | Ռոք-վոկալ | The Boat That Rocked | Կարլ |
| 2010 | ֆ | Հավերժության ակնկալիքով | Waiting for Forever | Ուիլ Դոներ |
| 2011 | ֆ | Թափթփուկներ | Junkhearts | Դենի |
| 2012 | ֆ | Ճանապարհին | On the Road | Կարլ Մարքս/Ալեն Գինզբերգ |
| 2014 | ֆ | Էֆի | Effie Gray | Ջոն Էվերեթ Միլլե |
| 2015 | ֆ | Խենթ ամբոխից հեռու | Far from the Madding Crowd | սերժանտ Ֆրենսիս Թրոյ |
| 2015 | ֆ | Մնացած մասը | Remainder | Թոմ |
| 2016 | ս | Դատարկ թագ | The Hollow Crown | Հենրի VI |
| 2017 | ֆ | Երգ երգի հետևից | Song to Song | ԲիՎիի եղբայր |
| 2017 | ֆ | Ճանապարհորդության ավարտ | Journey's End | Հիբերթ |
| 2017 | ֆ | Գեղեցկուհին հրեշի համար | Mary Shelley | Ջորջ Բայրոն |
| 2017 | ֆ | Ճանապարհորդության վերջը | Journey's End | Կարլ |
| 2018-2019 | ս | Քաղցր դառնություն | Sweetbitter | Ջեյք |
| 2019 | ֆ | Թավշյա բենզասղոց | Velvet Buzzsaw | Ջոն Դոնդոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ ‘Jumper’ gets hopping with trio
- ↑ Tom Sturridge interview: Best friend of Robert Pattinson on starring in Far from the Madding Crowd and grabbing people’s crotches
- ↑ Sienna Miller and fiancé Tom Sturridge 'call off their engagement and split after four years together'
- ↑ Marlowe Sturridge: Sienna Miller & Tom Sturridge’s Baby Girl! | Celebrity Babies, Sienna Miller, Tom Sturridge : Just Jared
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Սթարիջ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ