Գեղեցկուհի` հրեշի համար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցկուհի` հրեշի համար
անգլ.՝ Mary Shelley
Երկիր ԱՄՆ
 Իռլանդիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրռոմանտիկ ֆիլմ, պատմական գեղարվեստական գրականություն, դրամա և կենսագրական ֆիլմ
ԹեմաՄերի Շելի
Թվական2017, հուլիսի 6, 2018, դեկտեմբերի 27, 2018 և ապրիլի 4, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀայֆա ալ-Մանսուր
ՊրոդյուսերԱլան Մոլոնի
Սցենարի հեղինակԷմմա Ջենսեն
ԴերակատարներԷլ Ֆենինգ, Մեյսի Ուիլյամս[2], Բեն Հարդի[2], Դուգլաս Բութ[2], Սթիվեն Դիլեյն[2], Ջոան Ֆրոգաթ[2], Թոմ Սթարիջ[2], Հյու Օ'Քոնոր[2], Բել Փաուլի և Դերեք Ռիդել
ՕպերատորԴավիդ Ունգարո
ԵրաժշտությունԱմելիա Ուորներ
ՄոնտաժԱլեքս Մաքի
Պատմվածքի վայրՄիացյալ Թագավորություն
Տևողություն120 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Mary Shelley Վիքիպահեստում

«Գեղեցկուհի` հրեշի համար» (անգլ.՝ Mary Shelley), 2017 ամերիկյան դրամատիկական ֆիլմ նկարահանված 2017 թվականին։ Ռեժիսոր՝ Հաիֆա ալ-Մանսուր։ Սերիալը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոի կինոփառատոնում[3]։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 10-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1814 թվականին Մերի ՇեԼլին ապրում էր իր հոր Վիլյամ Գոդվինի հետ, նրա մայրը՝ Մերի Ուոլստոնքրաֆը մահացել էր ծննդաբերությունից անմիջապես հետո։ Շոտլանդիա կատարած ուղևորության ժամանակ նա ծանոթանում և սիրահարվում է բանաստեղծ Պերսի Բիշ Շելլիի հետ, ով այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ Միասին նրանք մեկնում են Բլումսբերի, նրանց հետ մեկնում է նաև Պերսի Բիշի Շելլիի քույրը՝ Քլեր Կլերմոնտը։ Ճաշի ժամանակ Շելլին սիրախաղում է Քլերի հետ, իսկ նրա ընկերներից մեկը Մերիի։ Երբ Մերին արտահայտում է իր դժգոհությունը, Շելլին պատասխանում է, որ կողմ է ազատ հարաբերություններին և դեմ չի լինի,եթե Մերին ունենա այլ սիրեցյալներ ցանկանալով այդպիսի ազատություն նաև իր համար։ Ավելի ուշ նրանք այցելում են գալվանիզմի ցույցին, որտեղ ցույց էին տալին թե ինչպես են էլեկտրականության միջոցով շարժի բերում սատկած գորտի մկանները։ Այնտեղ նրանք հանդիպում են Լորդ Բայրոնին, ով մեծ տպավորություն է թողնում Քլերի վրա։ Որոշ ժամանակ անց գալիս են Շելլիի պարտքատերերը և նրանք ստիպված են լինում փախնել։ Մերին երեխա է ունենում, սակայն վատ պայմանների հետևանքով նա մահանում է։ Շուտով Քլերը հասկանում է, որ հղիացել է Բայրոնից և որ նա հրավիրել է նրանց Ժնևում գտնվող իր առանձնատուն։ Երբ նրանք ժամանում են Բայրոնը նրան հասկացնում է,որ հրավերք չի եղել, բայց թույլ է տալիս նրանց մնալ։ Վատ եղանակների հետևանքով նրանք ստիպված են լինում անցկացնել ժամանակը տանը։ Մի երեկո Բայրոնը առաջարկում է բոլորին գրել ուրվականների մասին պատմություն։ Այդ իրադարձությունը տպավորություն է թողնում Մերիի վրա և երազում նա տեսնում է գալվանիզմի փորձեր։ Շելլին ստանում է լուր, որ նրա կինը վերջերս խեղդվել է։ Նրանց այցի ընթացքում Բայրոնը արհամարհում էր Քլերին։ Երբ նա բացատրեց նրան, որ նա իրավունք չունի այդպես վարվել իր հետ, Բայրոնը պատասխանում է, որ նրանց միջև եղել է միայն պատահական կապ և որ նա իրեն չի հետաքրքրում։ Այնուամենայնիվ նա ասում է, որ ֆինանսապես կօգնի Քլերին երեխայի համար։

Երբ նրանք վերադառնում են Անգլիա, Մերին սկսում է գրել վեպ Ֆրանկենշտեյնի մասին։ Հրատարակիչները չեն ցանկանում տպել գիրքը Մերիի անունով, բայց նրանից հետո, երբ Շելլին իր անվան տակ առաջաբան է ավելացնում վեպը ընդունվում է։ Գիրքը հաջողված է լինում և սկզբում բոլորը կարծում են, որ հեղինակը Շելլին է, սակայն ավելի ուշ Շելլին բացահայտ հայտնում է, թե ով է իրական հեղինակիը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլ Ֆեննինգ՝ Մերի Շելլի
  • Դուգլաս Բուտ՝ Պերսի Բիշի Շելլի
  • Տոմ Ստարրիջ՝ Լորդ Բայրոն
  • Բել Պաուլի՝ Քլեր Կլերմոնտ
  • Ստիվեն Դիլլեյ՝ Ուիլյամ Գոդվին
  • Բեն Խառդի՝ Ջոն Պոլիդորի
  • Մեյսի Ուիլյամս՝ Իզաբել Բակստեր
  • Ջոն Ֆրոգգատտ՝ Մերի Ջեյն Կլերմոնտ

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է հակասական գնահատականներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 40%՝ ըստ 113 քննադատների կարծիքի, արդյունքում ֆիլմը 10-ից ստացել է 5,4 միավոր[4]։ Metacritic կայքում կինոնկարը 100 հնարավոր միավորից ստացել է 49 միավոր՝ ըստ 28 քննադատների կարծիքի, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին» կարգավիճակին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Toronto Film Festival 2017 Unveils Strong Slate».
  4. «Mary Shelley (2018)». Rotten Tomatoes.
  5. «Mary Shelley Reviews». Metacritic.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկուհի` հրեշի համար (ֆիլմ)» հոդվածին։